Սուրբ Կիրակի եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Կիրակի եկեղեցի
Սուրբ Կիրակի եկեղեցի (Արզնի)
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և եկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԿոտայքի մարզ, Արզնի, գյուղի մեջ
ԹեմԿոտայքի թեմ
Հոգևոր կարգավիճակչգործող
Հիմնական ամսաթվերը6-րդ դար
Ներկա վիճակԿանգուն
Կազմված էԳերեզմանոց
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Կառուցման ավարտ6-րդ դար
Հիմնադրված6-րդ դար
2.32 մետր
Երկարություն2.32 մետր
Լայնություն2.32 մետր
Գմբեթ1
Քարտեզ
Քարտեզ
 Surb Kiraki Church, Arzni Վիքիպահեստում

Սուրբ Կիրակի եկեղեցի, հայկական վաղ միջնադարի եկեղեցի, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի գյուղի հյուսիս-արևմտյան կողմում, ձորամերձ սարահարթի վրա ընկած փոքր գերեզմանոցում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն վերանորոգվել է երկու անգամ։ Առաջին անգամ հենախորշերի և գմբեթի կզմինդրե ծածկերը փոխարինվել են քարերով՝ 10-11-րդ դարերում։ Երկրորդ անգամ այն վերանորոգվել է 1955 թվականին։ Վերանորոգման ժամանակ բացվել է կիսով չափ հողի մեջ թաղված հուշարձանը և վերականգնվել ճակատների ավերված երեսապատումը։ Հենախորշերի ու գմբեթի ավերված տանիքը փոխարինվել է թիթեղյա ծածկով։ Ներսից այն համեմատաբար լավ է պահպանվել և ոչ մի փոփոխության ու վերանորոգման չի ենթարկվել[2]։

Ճարտարապետական այդ հորինվածքի հիմքը՝ կենտրոնական քառակուսին, չորս կողմից շրջապատված է գմբեթարդներով ավարտված կիսաշրջանաձև հենախորշերով։ Անցումը կենտրոնական քառակուսուց դեպի ութանիստ թմբուկ՝ շուծված է միակտուր քարի մեջ փորված չորս փոքր տրոմպների, իսկ թմբուկից գմբեթ՝ երկրորդ շարքի ութ ավելի փոքր տրոմպների միջոցով։ Առաջին շարքի տրոմպները հենվում են գմբեթակիր, թեթևակիորեն պայտաձև կամարների վրա, որոնք իրենց հերթին հանգրում են գմբեթատակ քառակուսու (2.32 մ x 2.32 մ) պարզ անկյուններին[3][4]։

Հետնախորշերը՝ բացառությամբ արևմտյանի, որտեղ տեղավորված է միակ դուռը, ունեն միակտուր քարի մեջ փորված դեպի ներս լայնացող կլոր լուսամուտներ, որոնք իրենց վերին մասով ագուցված են գմբեթարդի շարվածքին։ Նույն ձևի լուսամուտներ կան նաև թմբուկի արևելյան և արևմտյան նիստերի վրա, ունեն համեմատաբար փոքր չափեր և դեպի ներս չեն լայնանում։ Հուշարձանի դռան ուղղանկյուն լայն բացվածքը արտաքինից ունի հորիզոնական բարավոր, իսկ ներսից՝ կիսաշրջանաձև կամար։ Դուռը հատակից բարձր է 40 սմ[5]։

Ներքին քառաբսիդ հորինվածքը արտաքինից պարփակված է ութանիստ ծավալով, որը բարձրանում է քիվով ավարտվող քառակուսի (5.6 մ x 5.6 մ) պատվանդանի վրա՝ կառուցված մեկ շարք բարձրությամբ մաքուր տաշված քարերից։ Պատվանդանի քիվը մեզ հասել է բավական վնասված՝ որոշ քարեր, մեծ մասամբ հարավային ճակատում, սրբատաշ չեն և չունեն պրոֆիլ։ Քիվի արևմտյան ճակատի դռան աջ կողմի երկու քարերը ունեն պրոֆիլի այլ համաչափություններ։

Եկեղեցին կառուցված է կանոնավոր շարքերով տեղական վարդագույն տուֆից տաշված քարից։ Պատի շարվածքի հորիզոնական կարաները ունեն 45° եզրակոսներ։ Բոլոր ճակատները զերծ են հարդարանքներից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Հ. Շահխութունեանց, Ստորագրութիւն կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Այրարատայ, հ. 2, Էջմիածին, 1842 թվական, էջ 164
  3. Ղ. Ալիշան, Այրարատ բնաշխարհ Հայաստանեայց տեղագրեաց, Վենետիկ, Սուրբ Ղազար, 1890 թվական, էջ 289
  4. Ակնարկ հայ ճարտարապետության, Երևան 1964 թվական, էջ 142
  5. Հ. Էփրիկեան, Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. 1, Վենետիկ, Սուրբ Ղազար, 1903-1905 թվականներ, էջ 300