Սուրբ Կարապետ վանք (Ֆռնուզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Կարապետ (այլ կիրառումներ)

Սուրբ Կարապետ վանք, վանք Կիլիկյան Հայաստանի Մարաշի գավառի Զեյթունի գավառակի Ֆռնուզ (Խժոտ) գյուղում[1]։

Անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքը կոչվում է նաև՝ Օհաննու Կարապետի վանք, Ֆըռնուզի Սուրբ Կարապետ վանք, Ֆռնուզի վանք, Ֆռնուսի վանք, Ֆոռնոսի վանք, Խժոտի վանք[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքը գտնվում է Հալեպի նահանգում, Մարաշի գավառի Զեյթունի գավառակում, Ֆռնուս (Ֆռնուզ, Խժոտ) ավանի մոտ, դրանից 2-3 կմ հեռավորությամբ, Դրախտիկ լեռան մոտ, բարձրադիր սարահարթի վրա։ Առաջին անգամ հիշատակվում է 1557 թվականին։ Հայ ճարտարապետության աչքի ընկնող կոթողներից էր, որտեղ միջին դարերում պահվում էին հայերեն և հունարեն ձեռագրեր։ Ուներ գեղեցիկ շենքեր, կալվածքներ, ջրաղաց, վարելահողեր ու այգիներ։ 1895 թվականին հայկական կոտորածների ժամանակ դարձել է ինքնապաշտպանության կենտրոն և կռվիների հետևանքով ավերվել է։ Վանքն ավերվելուց հետո՝ թուրքերը ոչնչացրել են բազմաթիվ ձեռագրեր։ 1909 թվականին Բարդուղիմեոս վարդապետ Թագաճյանը վանքը վերանորոգել էր, իսկ 1915-1920 թվականներին այն վերջնականապես լքվել ու ամայացել է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 426, էջեր 426 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]