Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի (Վանաձոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի
Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Լոռու մարզ, Վանաձոր, Մյասնիկյան 23
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԳուգարաց թեմ
Օծման թվական23 հոկտեմբեր, 2005 թ.
Հոգևոր կարգավիճակԳործող
Ներկա վիճակԿանգուն
ԱռաջնորդՍեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան
ԱնվանվածԳրիգոր Լուսավորիչ
ՃարտարապետՌուբեն Ազատյան
Ճարտարապետական տիպԳմբեթավոր
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբմայիս, 2002 թ.
Կառուցման ավարտհոկտեմբեր, 2005 թ.
Գմբեթերկու
ՇինանյութԲազալտ
 Saint Gregory of Narek Cathedral Վիքիպահեստում

Վանաձորի Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի Մայր Եկեղեցի, 2005 թվականին կառուցվել է Գարեգին Բ Հայրապետի նախաձեռնությամբ և բարերարությամբ ԱՄՆՆյու Ջերսիից Սարգիս և Ռուդ Բեդևյան ընտանիքի, ճարտարապետ` Ռուբեն Ազատյան։

2007 թվականին եկեղեցու Սուրբ Խորանը զարդարվում է հայազգի սրբերի որմնանկարներով, եկեղեցին պատկերազարդվում է սրբերի հիշատակը հավերժացնող ու հայ եկեղեցու պատմությունն անմահացնող արվեստի գործերով` հովանավորությամբ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի, գեներալ Լյովա Երանոսյանի, «Ա. Հակոբյան» ՍՊԸ տնօրեն Արթուր Հակոբյանի, ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանի, «Սեզամ-գազ» ՍՊԸ տնօրեն Արմեն Մխոյանի, «Լոռի» ռեստորանի տնօրեն Արտակ Ղազարյանի։

Արմեն Մխոյանի բարերարությամբ եկեղեցում տեղադրվել է թեմակալ առաջնորդ Սեպուհ Սրբազանի գահակալության 10-ամյակին նվիրված գահավորակ։

2008 թվականին շարունակվել է եկեղեցու պատկերազարդումը և նոր կտակարանյան պատումների պատկերագրումը համալրվում է ևս երեք մեծադիր նոր կտավներով, որոնք զարդարում են եկեղեցու վերնատան ճակատային մասը։ Կատարվում է նաև եկեղեցու ավանդատան մկրտության ավազանի տեղադրումն ու օծումը։

2012 թվականից եկեղեցու ներսում կառուցվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքի Մատուռ-պահարան[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մալաթիայից Հայաստան. Առաջնորդություն Գուգարաց թեմ, 2014.