Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Բանանց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունԱդրբեջան Դաշկեսանի շրջան, գ. Բանանց, Ադրբեջան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հոգևոր կարգավիճակկիսավեր
Հիմնական ամսաթվերը1863
Ճարտարապետական ոճհայկական
Կառուցման սկիզբ1863
Կառուցման ավարտ1866
Հիմնադրված1863
Քարտեզ
Քարտեզ

Բանանցի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հայկական եկեղեցի, ներկայումս՝ Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Գտնվում է Բանանց գյուղում, Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային կողմում։

1990-ականներից, երբ գյուղի հայ բնակչությանը տեղահան արեցին, եկեղեցին այլևս չի գործում որպես կոթող։ Այժմ եկեղեցին գտնվում է կիսավեր վիճակում, իսկ տանիքին ադրբեջանական դրոշ է տեղադրված։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանանցի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1863-1866 թվականներին[1]։ Մինչև այս եկեղեցու կառուցումը Բանանցում արդեն գոյություն ուներ հին Սուրբ Աստվածածնի եկեղեցին և երբ կառուցեցին նորը, ապա մեկը սկսեցին անվանել «հին», իսկ մյուսը՝ «նոր» եկեղեցի։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու արտաքին չափերն են՝ 27,9 x 13,3 մ[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արձագանք», 1886, N 20, էջ 295
  2. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 171