Սուրբ Աստվածածին եկեղեցի (Չորուտ, Արզական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԱրզական
Հասցե«Արզնի» առողջարանի N 1 հանգստյան տան մոտ[1]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԿոտայքի թեմ
Հոգևոր կարգավիճակչգործող
Ներկա վիճակքանդված
Կազմված էԽաչքար և Գերեզմանոց
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն

Սուրբ Աստվածածին եկեղեցի, Չորուտ, Հայ Առաքելական եկեղեցի Կոտայքի մարզի Արզական գյուղում։ Եղել է նաև իշխանների և տեղի բնակիչների աղոթատեղի, Արտավազդ 2-ի ամառանոց։ Ընդգրկված է Արզականի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնավայրը ուսումնասիրություններում հիշատակվում է Չորուտի վանք անունով։ Վանքի այս անվան վերաբերյալ սկզբնաղբյուրներում հիշատակություններ չեն պահպանվել, որը ենթադրել է տալիս նրա ուշ ծագման մասին։ Վանքի վիմագրերը ուսումնասիրել և հրատարակել է վիմագրագետ Գագիկ Սարգսյանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արզականի ամենահետաքրքիր եկեղեցիներից մեկը կառուցվել է 1207 թվականին։ Չորուտի վանք-մենաստանը գտնվում է Արզական գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, ճանապարհի աջ կողմում, անտառախիտ սարալանջի վրա։

1969-1970 թվականներին ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման ու օգտագործման վարչության կողմից այստեղ կատարված մաքրման աշխատանքների շնորհիվ հայտնաբերվեցին խոշոր համալիրի ավերակներ, որոնց ճարտարապետական հորինվածքը, զարդաքանդակների հարստությունը և հարդարման տեխնիկան վկայում են, որ այստեղ միջնադարում՝ XII-XVII դդ., գոյություն են ունեցել նշանավոր կրոնամշակութային օջախ և ճարտարապետական ուշագրավ համալիր։ Պահպանվել է եկեղեցու խաչաձև հիմքը։ Երկրաշարժից եկեղեցական համալիրը ամբողջությամբ քանդվել է։ Պահպանվել է միայն ճակատային հատվածի պատը և փոքրիկ աղոթատեղին։ Համալիրի ավերակ շինություններից 200 մետր հարավ գտնվում է վանքի միջնադարյան գերեզմանոցը։ Չորուտի հնավայրի մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են նաև տասնյակ արձանագրված շինաքարեր։

Հուշարձանը համեմատաբար քիչ ուսումնասիրված վանքերից է[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գ. Սարգսյան, Արձանագրություն Թեղենյաց վանքից, Լրաբեր հաս. գիտ., 1997, N 8։
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 6.15/7


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «ՀՀ Մշակույթի նախարարություն, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, Չորուտի վանք». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 3-ին.