Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ագարակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և եկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Արագածոտնի մարզ,
Ագարակ
Հոգևոր կարգավիճակչգործող
Ներկա վիճակկիսավեր
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական տիպբազիլիկ
Կառուցման սկիզբ5-րդ դար
Կառուցման ավարտ13-րդ դար (գավիթ)
Հիմնադրված5-րդ դար
Գմբեթչունի
Շինանյութկարմրագույն տուֆ
Քարտեզ
Քարտեզ
 Surb Astvatsatsin Church, Agarak, Aragatsotn Վիքիպահեստում

Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Ագարակ գյուղ հյուսիսարևելյան մասում[2]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցվել է 5-րդ դարում, իսկ գավիթը՝ ներկայումս ամբողջովին քանդված, 13-րդ դարում[3]։ Եկեղեցին կամարածածկ, ուղղանկյուն հատակագծով և կիսաշրջանաձև աբսիդով մի կառույց է։

Հուշարձանն ունի ուղղանկյուն հատակագիծ, որի մեջ ներգծված է պայտաձև աբսիդ։ Աղոթասրահի չափերն են՝ 8․6 մ Х 4․6 մ։ Արևմտյան կողմից եկեղեցուն կից է 4,․4 մ լայնությամբ մի շինություն։ Շինության մեջ պահպանվել են երեք որմնասյուն, երկուսը պատի հարթությունից որոշակի դուրս եկող, իսկ երրորդը՝ հազիվ նշմարվողը, ծածկվում է ավելի ուշ ավելացված պատով։ Որմնասյուների լայնությունը տարբեր է՝ 0․78 մ, 0․47 մ և 0․68 մ։

Շատ ավելի ուշ ավելացված պատը, որը ժամանակին լրիվ ծածկել է հին պատերը, այժմ պահպանվել է կառույցի միայն հյուսիսային կողմում։ Այդ պատի շատ ավելի ուշ ավելացված լինելը, վկայում են քարերի մոտավորապես երկու անգամ փոքր չափերը (այն դեպքում, երբ հին պատի քարերի միջին լափերը 0․9 մ X 1․7 մ են, ավելացված պատի քարերինը՝ 0․45 մ—0․5 մ X 0․25—0․3 մ են)։

Նախասրահում կատարված հետագա վերանորոգումների ապացույց Է նաև եկեղեցու արևմտյան պատի մեջ հիմա գոյություն չունեցող թաղի եզրագծով տարված փորվածքի հետքը։ Հարավային պատի վրա Էլ, գոյություն Է ունեցել հետագայում ավելացված նրան ծածկող պատ, որը չի պահպանվել։ Ավելացված պատի հյուսիսային մասում կա մի որմնասյուն։

Հուշարձանի հարավային պատի վրա գտնվող իրենց չափերով, քարերի մեծությամբ ու շարվածքով բոլորովին միատեսակ որմնահեցերը եկեղեցու և նախասրահի ընդհանուր հարավային պատի երկայնքով միմյանցից միևնույն հեռավորության վրա են գտնվում (3․4 մ), վկայելով դրանց օրգանական կապը և միաժամանակ կառուցված լինելը։ Նախասրահի պատերը եկեղեցուն օրգանապես են կցվում նաև արևմուտքից, քանի որ այդ պատերի միջև չկա կարանի և ոչ մի հետք։

Նախասրահում ավելացված պատը փակում է նախասրահի հյուսիսային կողմի մուտքը, որը շատ լավ է երևում հյուսիսային ճակատի վրա։ Մուտքը հետաքրքիր է նրանով, որ իր խորության մեջ պատի վրա երկու կողմից ունի նույնատիպ զարդաքանդակներ՝ շրջանագծի մեջ ներգծված հավասարաթև խաչեր, որոնք շատ բնորոշ են վաղ միջնադարին։ Քասաղի հուշարձանի պատվանդանի նման զարդաքանդակը։ Բ. Առաքելյանը թվագրում է 4-5-րդ դարեր[4]։ Ճիշտ նույնպիսի զարդաքանդակներ կարելի է տեսնել 5-րդ դար թվագրվող Երերույքի տաճարի իմպոստների[5] և շքամուտքերի բարավորների, կամ Քասախի բազիլիկայի բարավորի վրա (4-5-րդ դարեր)[6]։

Նախասրահի հատակի մակարդակը 0․53 մ ցածր է եկեղեցու հատակի մակարդակից։ նախասրահից եկեղեցի են տանում երկու աստիճան։ Նախասրահից եկեղեցի տանող մուտքն ունի 2․03 մ բարձրություն և 1․02 մ լայնություն։ Բարավորը բաղկացած է իրար կցված 0․6 մ և 0․57 մ հաստությամբ երկու քարերից, որոնց չափերն են՝ 1․84 մ X 0․9 մ ներսից և 2․26 մ X 0․93 մ դրսից։ Բարավորը Π-ձև է, այսինքն քարերն ունեն երկու փոքրիկ ելուստներ, որոնք հենվում են պատերի վրա, ստեղծելով մուտքը։

Մուտքից 5․28 մ հեռավորության վրա եկեղեցու հատակը բարձրանում է 0․22 մ բարձրոլթյուն ունեցող մի աստիճանով, իսկ մուտքից 7․3 մ հեռավորության վրա գտնվում է բեմը, որն ունի 0․84 մ բարձրություն։ Բեմի աջ և ձախ կողմերում գտնվում են 0․73 մ լայնությամբ երեքական աստիճաններ։ Խորանի հյուսիսային կողմում կա մի փոքր խորշ, իսկ հարավային կողմում երևում են քայքայված արձանագրության հետքեր։

Խորանի արևելյան պատին կա կիսակլոր վերջավորությամբ երկար լուսամուտ, որի բարձրությունն է 2․7 մ, իսկ լայնությունը՝ 0․67 մ։ Լուսամուտը շրջապատող քարերն ունեն ավելի փոքր չափեր, քան խորանը կազմող քարերը և խախտում են շարվածքի ճշտությունը։ Լուսամուտի ավելի ուշ շրջանում է բացվել։ Մեծ չափերից բացի՝ այն ուղիղ է կտրվածքում և չի նեղանում դեպի դուրս, որը բնորոշ է վաղ միջնադարի համար։ Լուսամուտի վերևում աոկա է քարերի մի շարք՝ երիզված փոքր-ինչ դուրս եկող հարթ գոտիով։ Խորանի պատի հյուսիսային ծայրում պահպանվել է մեծ քար, որը հիշեցնում է խորանի կամարը կրող իմպոստը։ Այն մի մեծ հարթ քար է, որի վերևի մասում կա հորիզոնական սալիկ՝ զուգակցված կորագծով։

Եկեղեցու արևելյան և հարավային ճակատների վրա կան հզոր աշտարակաձև որմնահեցեր, արևելյան ճակատի վրա՝ անհավասար լայնությամբ (2,41 մ և 1,78 մ)։ Ճակատները հիշեցնում են ամրոցի ճակատներ։ Արևմտյան և հյուսիսային ճակատները պակաս հստակ են. արևմտյան ճակատում կիսաքանդ նախասրահի պատերը կորչում են հողում, իսկ հյուսիսային ճակատին կից կառուցված են ուրիշ պատեր։

Հուշարձանը կառուցված է սրբատաշ կարմրագույն տուֆի մեծ բլոկներից՝ կրաշաղախով։ Մեծածավալ քարե բլոկների զուգահեռ կարգերը գլխավոր կրող տարրն են, իսկ բուտո-բետոնային լիցքը բավականին բարակ է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  3. Է․ Թորամանյան, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հ. 2, Երևան, 1948 թվական, էջ 226։
  4. Բ. Աոաքելյան, Հայկական պատկերաքանդակները IV—VII դարերում, Երևան, 1949 թվական, էջ 43։
  5. Adriano Alpago Novello, Ererouk, Milano, 1977 թվական, էջ 25
  6. Ա. Սшհինյան, Քասաղի բազիլիկայի ճարտարապետությունը, երևան, 1955 թվական, էջ 243։