Սոնա Ասատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոնա Ասատրյան
Պետություն(ներ) Հայաստան
Ծննդյան ամսաթիվապրիլի 26, 1999(1999-04-26) (24 տարեկան)
Կոչումկանանց միջազգային վարպետ
Ներկայիս վարկանիշ2069
ՖԻԴԵ համար13305700
Chesstempo համար11637
ICCF համար11637

Սոնա Ասատրյան (ապրիլի 26, 1999(1999-04-26)), հայ շախմատիստուհի, կանանց միջազգային վարպետ (2017)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնա Ասատրյանը եղել է Հայաստանի Շախմատի Ակադեմիայի սան։ 2013 թվականին Հայաստանի պատանիների առաջնության մինչև 14 տարեկան աղջիկների տարիքային խմբում դարձել է մեդալակիր[2]։ 2017 թվականին դարձել է Հայաստանի շախմատի կանանց առաջնության 1-ին խմբի մրցաշարի հաղթող[3]։

2017 թվականին Ռումինիայի Մամայա քաղաքում տեղի ունեցած Շախմատի Եվրոպայի աղջիկների առաջնության մինչև 18 տարեկանների ենթախմբում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և դարձել մրցաշարի հաղթող[4]։

Նույն թվականին ՖԻԴԵ-ն Սոնա Ասատրյանին շնորհել է կանանց միջազգային վարպետի կոչում[5][6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Շախմատային Ֆեդերացիա(չաշխատող հղում)
  2. Armenian Youth Chess Championship-2013 Under-14 Girls
  3. «Chess-Results Server Chess-results.com - Armenian Women's CH. The 1st League». chess-results.com.
  4. «Chess-Results Server Chess-results.com - European Youth Chess Championship 2017». chess-results.com.
  5. «ՖԻԴԵ-ն Հայկ Մարտիրոսյանին, Մանուէլ Պետրոսյանին և Արման Միքայելյանին շնորհել է գրոսմայստերի տիտղոս, իսկ Սոնա Ասատրյանին միանգամից շնորհվել է կանանց միջազգային վարպետի կոչում։». armenpress.am. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.
  6. «Հայ շախմատիստուհիները մասնակցում են Շարժայի կանանց մրցաշարին». www.chessfed.am. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.
  7. «Շախմատ․ Սոնա Ասատրյանը նույն արդյունքով գրավել է 12-րդ, իսկ Արմինե Բաբայանը՝ 24-րդ տեղը». A1Plus. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]