Սյուզան Կորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սյուզան Կորի
անգլ.՝ Suzanne Cory
Ծնվել էմարտի 11, 1942(1942-03-11) (82 տարեկան)
Մելբուռն, Ավստրալիա
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունգենետիկ, մոլեկուլային կենսաբան, համալսարանի դասախոս և կենսաքիմիկոս
Հաստատություն(ներ)WEHI?, Մելբուրնի համալսարան, Ավստրալիայի գիտությունների ակադեմիա[1] և Howard Hughes Medical Institute?[2]
Գործունեության ոլորտmolecular immunology? և oncogenetics?
Պաշտոն(ներ)նախագահ
ԱնդամակցությունՊապական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[3], Ֆրանսիական գիտությունների ակադեմիա[4], Ճապոնական ակադեմիա[5], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Լոնդոնի թագավորական ընկերություն[6]
Ալմա մատերՄելբուրնի համալսարան, Camberwell Girls Grammar School?, University High School?, Քեմբրիջի համալսարան և Canterbury Girls Secondary College?
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Պարգևներ
Ամուսին(ներ)Jerry Adams?
Կայքwehi.edu.au/people/suzanne-cory

Սյուզան Կորի (անգլ.՝ Suzanne Cory, մարտի 11, 1942(1942-03-11), Մելբուռն, Ավստրալիա), ավստրալիացի կենսաբան։ Ավստրալիայի գիտությունների ակադեմիայի նախագահ (2010-2014, 1986-ից անդամ), Լոնդոնի թագավորական հասարակության անդամ (1992), ԱՄՆ-ի գիտությունների ակադեմիայի (1997) և Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի (2002) օտարերկրյա անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականից մինչև 2009 թվականի հունիսի 30-ը եղել է Ուոլթեր և Էլիզա Հոլի բժշկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն։ Այժմ դասավանդում է Մոլեկուլային գենետիկայի ինստիտուտի ուռուցքաբանության բաժնում։

2010 թվականի մայիսի 7-ին ընտրվել է Ավստրալիայի գիտությունների ակադեմիայի նախագահ և դարձել է ակադեմիայի պատմության առաջին կին նախագահը։ Պապի գիտությունների ակադեմիայի (2004), EMBO-ի (2007), Քաղցկեղի հետազոտությունների ամերիկյան ասոցիացիայի ակադեմիայի (2013) անդամ։

Զբաղվել է իմունային համակարգի և քաղցկեղի գենետիկայի ուսումնասիրություններով և իր երկրի գիտության մեջ ներդրումներ է կատարել։ Պաշտպանել է դոկտորական դիսերտացիան։

Ամուսնացած է իր գործընկերոջ, գիտնական Ջերի Ադամսի հետ, որը նույնպես աշխատում է WEHI-ում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավտրալիայի գիտությունների ակադեմիայի Ֆրենկ ՄըքՖառլեյն Բյորնեթի մեդալ (1997)
  • Charles S. Mott Prize (1998)
  • Ավստրալիայի մրցանակ, շնորհվում է Ավստրալիայի կամ ողջ մարդկության ձեռքբերումների գործում հատուկ ավանդի համար, 1998 թվականին
  • Չարլզ Մոթի մրցանակ 1998 թվականին
  • Լ՛որեալ-ՅՈՒՆԵՍԿՕ 2001 թվականին
  • Թագավորական մեդալ Թագավորական ընկերության կողմից 2002 թվականին
  • Փերլ Մայսթեր Գրիգարդի մրցանակ, 2009 թվական
  • Քաղցկեղի հետազոտությունների միջազգային ասոցիացիայի Քոլին Թոմսոնի մեդալ, 2011 թվական[7]
  • Boyer Lecture (2014)

Պատվավոր Լեգեոնի շքանշանի ասպետ (2009)[8]։

2011 թվականին նրա պատվին Werribee-ում անվանվել է միջնակարգ դպրոց (Սյուզան Կորիի ավագ դպրոց)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  2. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  3. http://www.nasonline.org/member-directory/members/3003970.html
  4. http://www.academie-sciences.fr/fr/Liste-des-membres-de-l-Academie-des-sciences-/-C/suzanne-cory.html
  5. https://www.science.org.au/news-and-events/news-and-media-releases/first-australian-elected-japanese-academy-science
  6. https://royalsociety.org/people/suzanne-cory-11265
  7. «Colin Thomson Medal 2011 Announcement». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 4-ին.
  8. «France's highest honour for Melbourne scientist, Professor Suzanne Cory». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]