Սմբատ Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սմբատ Ավագյան
Ծնվել էհոկտեմբերի 15, 1922(1922-10-15)[1]
ԾննդավայրԼեռնային Ղարաբաղ կամ Խնածախ
Մահացել էմարտի 14, 1994(1994-03-14)[2] (71 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունգրող և լրագրող
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Սմբատ Դարչինի Ավագյան (հոկտեմբերի 15, 1922(1922-10-15)[1], Լեռնային Ղարաբաղ և Խնածախ - մարտի 14, 1994(1994-03-14)[2], Երևան, Հայաստան), բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, լրագրող, Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1922 թվականի հոկտեմբերի 15-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ասկերանի շրջանի Խնածախ գյուղում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։

1957 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը և որպես դասախոս աշխատել նույն համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի ամբիոնում[3]։ 1971 թվականին ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 1973 թվականին՝ պրոֆեսորի։ Նրա աշխատությունները վերաբերվում են հայ պարբերական մամուլի պատմությանը, լրագրային գործունեությանը։ Հրատարակվել են նրա «Էջեր Լեռնային Ղարաբաղի կուլտուր-կրթական կյանքի պատմությունից» (1982), «Երևանի համալսարան» (1994) աշխատությունները։

Մահացել է Երևանում։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղարաբաղի մամուլի պատմություն (1828-1920) (1989)
  • Նյութեր Ղարաբաղի նախասովետական շրջանի մամուլի պատմությունից (համահեղինակ) (1969)
  • Ալեքսանդր Մյասնիկյանը հրապարակախոս։ (Համառոտ ակնարկ) (1964)
  • Արցախ. ինչո՞ւ չի ասվում ճշմարտությունը (1991)
  • Արցախը հայ մշակույթի կարևորագույն օջախ (1991)
  • Բաքվի Կոմունայի պարբերական մամուլի պատմությունից (1962)
  • Էջեր Լեռնային Ղարաբաղի կուլտուր-կրթական կյանքի պատմությունից (1982)
  • Թերթի ձևավորումը և արտադրության տեխնիկան։ Դասախոսություններ (1966)
  • Ժողովուրդների բարեկամության պրոպագանդիստները (1972)
  • Ինչպես է ծնվում գիրքը (1983)
  • Լրագրային ելույթների պրոբլեմատիկան (1986)
  • Համառոտ ակնարկներ Սովետական Հայաստանի պարբերական մամուլի պատմության։ (1920-1930 թթ.) (1989)
  • Հայաստանի երիտասարդական մամուլը ժողովուրդների բարեկամության դրոշակակիր։ (1920-1930) (1979)
  • Մամուլը կոմունիզմի ծավալուն կառուցման ժամանակաշրջանում (1965)
  • Մայր Հայրենիքի սիրով ։ Բուլղարահայ մամուլի էջերից (1988)
  • Սիմոն Հախումյանը և իր "Գործ" հանդեսը (1968)
  • Սովետական Ղարաբաղի մամուլ (1963)
  • Վ. Ի.Լենինը կոմունիստական մամուլի մի քանի սկզբունքների մասին (1976)[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Սմբատ Ավագյան
  2. 2,0 2,1 2,2 http://am.hayazg.info/index.php?curid=13383
  3. «ՍՄԲԱՏ ԱՎԱԳՅԱՆ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 20-ին.
  4. «ՀԱՅ ԳԻՐՔ = Armenian Book».