Սկոտչ և վիսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սկոտչ և վիսկի
Սկոտչ և վիսկի
ԵրկիրՀայաստան Հայաստան
Ժանրարկածային
Թվական2015
Լեզուհայերեն
ՊրոդյուսերԱրշո Հարությունյան
Սցենարի հեղինակԼիանա Մեյթարջյան
ԴերակատարներՍոս Ջանիբեկյան
Լուիզա Ներսիսյան
Ռաֆայել Երանոսյան
Արփի Գաբրիելյան
Վիգեն Ստեփանյան
Սերգեյ Դանիելյան
Անդրանիկ Հարությունյան
Գրիշա Աղախանյան
Իրինա Դանիելյան
ԵրաժշտությունՎահե Գրիգորյան
ՆկարիչներԱրշալույս Հարությունյան
Տևողություն80 րոպե

«Սկոտչ և վիսկի», հայկական գեղարվեստական ֆիլմ, որի շնորհանդեսը տեղի է ունեցել 2015 թվականին։ Նույն թվականի դեկտեմբերի 31-ին ֆիլմը ցուցադրվել է հեռուստատեսությամբ։

Ռեժիսոր Արշո Հարությունյանի ֆիլմը հիմնված էր համանուն թատերական ներկայացման վրա։ Սակայն ներկայացման և ֆիլմի տարբերությունները ռեժիսիորը մեկնաբանել է այսպես[1].

Ֆիլմում գաղափարական մի շարք փոփոխություններ կան, բացի դա, այն նորովի կբացահայտի դերասաններին` ներկայացնելով նրանց այլ գույների ներքո։
- Արշո Հարությունյան

Հետաքրքրիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի գլխավոր ռեժիսոր Արշո Հարությունյանն ի սկզբանե ցանկություն է ունեցել ֆիլմ նկարահանել, սակայն ֆինանսական և նյութական միջոցների բացակայության պայմանով չի կարողացել իրագործել իր բաղձալի երազանքը։
  • Ռուսական «BERG SOUND» ընկերության պրոդյուսեր Միքայել Պողոսովը, դիտելով ներկայացումը, նրան առաջարկել է ռուսական կինոշուկայի համար ֆիլմ նկարահանել։

Ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեմ ուզում անհամեստ հնչի, բայց շատ որակյալ ու սիրուն ֆիլմ է։ Աշխատել եմ այնպես անել, որ Երևանը շատ գեղեցիկ երևա, որովհետեւ այն դրսում է ներկայացվելու»

:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Արփի Գաբրիելյանը եւ Ռաֆայել Երանոսյանը` նորովի։)». bravo.am. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.