Սխալների կատակերգություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սխալների կատակերգություն
անգլ.՝ The Comedy of Errors
Տեսակդրամատիկական ստեղծագործություն
Ժանրկատակերգություն
Ձևպիես
ՀեղինակՈւիլյամ Շեքսպիր
ԵրկիրԱնգլիա Անգլիա
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1591 թվական
ՏեսարանՀունաստան
Հրատարակվել է1734
 The Comedy of Errors

Սխալների կատակերգություն (անգլ.՝ The Comedy of Errors), Ուիլյամ Շեքսպիրի վաղ ժամանակների կատակերգություններից մեկը։ Հեղինակի կյանքի օրոք այն չի հրատարակվել և առաջին անգամ հրատարակվել է հետմահու ֆոլիոյում։ Հայտնի է, որ կատակերգությունը բեմում գնում է արդեն մինչ 1594 թվականը։ Պիեսի տեքստը գրողի ստեղծագործությունների հետազոտողներին թույլ է տալիս ենթադրել, որ այն գրվել է մոտ 1591 թվականին։

«Սխալների կատակերգությունը» գրողի ամենակարճ պիեսներից մեկն է (1777 տող) և միակը (բացառությամբ «Փոթորիկ»-ի) վերագրվում է «դասականներին»։ Նրանում պահպանվում է ժամանակի միասնությունը՝ բոլոր իրադարձությունները տեղի են ունենում մեկ օրվա ընթացքում և, ընդհանրացված իմաստով, վայրի միասնությունը՝ բոլոր իրադարձությունները տեղի են ունենում մեկ քաղաքում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրակուզցի վաճառական Էգեոնը ստիպված է գործերի բնույթով մեկնելու Էպիդամն։ Նրա հղի կին Էմիլիան վեց ամիս անց անսպասելիորեն հետևում է նրան և ժամանելուն պես ծննդաբերում է երկու երկվորյակ-որդիներ։ Միևնույն ժամանակ, միևնույն վայրում, մի աղքատ կնոջ տանը նույնպես հայտնվում են երկվորյակ-զավակներ։ Էգեոնը նրանց գնում է ծնողներից, որպեսզի դաստիարակի ծառաներ իր որդիներին։ Շուտով ընտանիքը որոշում է վերադառնալ տուն, սակայն նավն ընկնում է փոթորկի մեջ։ Այդ ժամանակ Էգեոնը և Էմիլիան յուրաքանչյուրը վերցնում են իր որդիներից մեկին և նորածին-ծառային և կապվում են պահուստային կայմին։ Փոթորկից հետո նրանց վերցնում են ծովայինները՝ Էգեոնին վերցնում է Էպիդավրից նավը, իսկ Էմիլիային՝ կորինթոսյան նավը։

Տասնութ տարի անց Անտիֆոլոս Սիրակուզացին, դաստիարակված հոր կողմից, աշխարհով մեկ որոշում է փնտրել եղբորը, իր հետ վերցնելով միայն ծառային։ Եվս հինգ տարի անց ճակատագիրը նրան բերում է Եփեսոս, որտեղ էլ հենց բնակություն էր հաստատել նրա եղբայրը։

Պիեսի ողջ սյուժեն հիմնված է ֆարսային հիմքում։ Արտաքին նմանության պատճառով պիեսի կերպարները ամբողջ ժամանակ երկվորյակներին շփոթում են։ Վերջ ի վերջո, Անտիֆոլոս Եփեսացու կինը ամուսնուն խելագարի տեղ է դնում, իսկ նա սիրահարվում է նրա հեզաբարո քրոջը՝ Լյուսիանային։ Վերջում բոլոր կերպարները միասին հավաքվում են եկեղեցու մոտ, որտեղ թաքնվել էր Անտիֆոլոս Եփեսոսցին, փրկվելով վարժապետ Պինչից, ով կանչվել էր կնոջ կողմից։ Այդ ժամանակ մոտակայքում անցնում էր դուքսը և Էգեոնը, ով Եփեսոս էր ժամանել որդիներին փնտրելու, սակայն Եփեսոսի և Սիրակուզայի միջև գժտության պատճառով, նրան պետք է մահապատժի ենթարկեին։ Էգեոնը ճանաչում է որդիներին և Էմիլիային, ով պարզվում է մայրապետ է այդ նույն եկեղեցում, որտեղ նրանք հավաքվել էին։ Դուքսը ներում է շնորհում Էգեոնին և բոլորին կանչում է խնջույքի, ինչով էլ ավարտվում է կատակերգությունը։

Գործող կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպարների անունների մեջ խառնված են լատինական (Անտիֆոլոս, Էգեոն) և իտալական (Անջելո, Բալթազար) ձևերը։ Միակ նշանակալից անունը Պինչն է (անգլ.՝ pinch) — «սահմանափակում, սահմանափակված իրավիճակ»։

  • Սոլինոս[1] - Եփեսոսի դուքս
  • Էգեոն -Սիրակուզացի վաճառական
  • Անտիֆոլոս Եփեսոսցի, Անտիֆոլոս Սիրակուզացի - երկվորյակ-եղբայրներ, Էգեոնի և Էմիլիայի որդիները
  • Դրոմիո Եփեսոսցի, Դրոմիո Սիրակուզացի - երկվոյակ-եղբայրներ, երկու Անտիֆոլոսների ծառաները
  • Բալթազար - վաճառական
  • Անջելո - ոսկերիչ
  • Առաջին վաճառական - Անտիֆոլոս Սիրակուզացու ընկերը
  • Երկրորդ վաճառական - Անջելոի պարտատեր
  • Պինչ - դպրոցական վարժապետ
  • Էմիլիա կամ Իգումենա - Էգեոնի կինը, Եփեսոսի եկեղեցու մայրապետ
  • Ադրիանա - Անտիֆոլոս Եփասոսցու կինը
  • Լյուսիանա - նրա քույրը
  • Լյուցիա - Ադրիանայի սպասուհին
  • Կուրտիզանուհի
  • Բանտապահ, ոստիկաններ, շքախումբ, ծառաներ

Կատակերգության նախատիպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեի հիմքում ընկած է հռոմեական գրող Պլավտի «Մենեհմի» ստեղծագործությունը, սակայն նաև Շեքսպիրի կողմից ավելացվել են տարրեր նաև հեղինակի այլ կատակերգություններից՝ օրինակ, «Ամփիտրիոնից» վերցվել են երկվորյակների երկրորդ զույգը՝ ծառաները։

Բեմադրությունների պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեքսպիրի այս կատակերգության առաջին հայտնի բեմադրությունները կայացել են 1594 թվականին, փակ ներկայացման ժամանակ, լոնդոնյան իրավաբանների նիստերի դահլիճում։ 1604 թվականին այն կայացել է Հակոբ Ա արքայի պալատական թատրոնում։ Տեղեկություն, որը հաստատում է, որ այս պիեսը բեմադրվել է հրապարակային թատրոնների բեմերում, չկա։

Մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուզիքլ և կինեմատոգրաֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ շեքսպիրյան այս պիեսի սյուժեի նկարահանվել են մի քանի ֆիլմեր, մասնավորապես, խորհրդային «Սխալների կատակերգություն» և հնդկական «Անգուր»։ 2008 թվականին նկարահանվել է նոր ֆիլմ, ռեժիսոր Կերի Քոլլինզ։

Այս կատկերգությունը նաև ընկել է Ռիչարդ Ռոջերսի և Ռորենցա Հարթի «Տղաները Սիրակուզայից» (The Boys from Syracuse, 1938 թվական) Բրոդվեյան մյուզիքլի հիմքում, որն էկրանավորվել է 1940 թվականին (նմանատիպ երկվորյակների գլխավոր դերում նկարահանվել է Ալան Ջոնսը)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Имена даны по переводу А. Некора
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սխալների կատակերգություն» հոդվածին։