Սիրիկիոս (Հռոմի պապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրիկիոս
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա
Ծնունդ 334[1]
Հռոմ, Հռոմեական կայսրություն
Մահ նոյեմբերի 27, 399
Հռոմ, Արևմտյան Հռոմեական կայսրություն


Հռոմի պապ Սիրիկոս (334[1], Հռոմ, Հռոմեական կայսրություն - նոյեմբերի 27, 399, Հռոմ, Արևմտյան Հռոմեական կայսրություն), Հռոմի Պապ է նշանակվել 384 թ. դեկտեմբերից[2] մինչև 399 թվականը։ Նա հաջորդել է Հռոմի պապ Դամասոս I-ին, իսկ նրա մահից հետո էլ Հռոմի պապի աթոռն անցնում է Անաստաս I-ին։

Հռոմի պապ Սիրիկոսը մեծ որոշումներ է կայացրել մկրտության, եկեղեցական կարգապահության և այլ ոլորտներում։ Դրանք ամենահին ամբողջական պահպանված Հռոմի պապի որոշումներից մեկն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրիկոսը բնիկ հռոմեացի էր. նրա հոր անունը Տիբուրտիուս էր։ Սիրիկոսը Եկեղեցում իր ծառայություննը սկսել է վաղ տարիքում։ Այդ մասին տեղեկանում ենք նրա գերեզմանի վրայի արձանագրությամբ[3]։

Սիրիկոսը ընտրվեց հռոմի պապ չնայած հակապապ Ուրսինոսի քայլերը բողոքարկելու հռոմի պապի աթոռին Սիրիկոսի ընտրվելուն։ Վալենտինյա II կայսրը շտապ հաստատեց ընտրությունները, հետագա առարկություններից զերծ մնալու համար[4]։

Նա ակտիվ Հռոմի պապ էր, որը մասնակցում էր Եկեղեցու վարչարարության և տարբեր խմբակցությունների, տեսակետների մշակման մեջ։ Նա տասնհինգ տարբեր կետերի վերաբերյալ որոշումներ է կայացրել, որոնց թվում էին՝ մկրտության, զղջման, եկեղեցական կարգապահության, հոգևորականության և այլ եկեղեցական հռետորության վերաբերյալ։

Սիրիկոսը թաղված է Սան Սիլվեստրո բազիլիկայում[4]։ Նրա տոնը նշվում է ամեն տարի նոյեմբերի 26-ին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #100337740 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. The date in December—15, 22, or 29—is uncertain. Annuario Pontificio (Libreria Editrice Vaticana 2012 978-88-209-8722-0), p. 9.
  3. Kirsch, Johann Peter. "Pope St. Siricius." The Catholic Encyclopedia Vol. 14. New York: Robert Appleton Company, 1912. 29 September 2017
  4. 4,0 4,1 "The 38th Pope", Spirituality for Today, Diocese of Bridgeport

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Դամասոս I
Հռոմի պապ
Սիրիկոս

1994 - 1999 թ.
Հաջորդող
Անաստաս I
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրիկիոս (Հռոմի պապ)» հոդվածին։