Սիմոնա Կուստեց
Սիմոնա Կուստեց | |
Կուսակցություն՝ | Modern Centre Party? |
---|---|
Կրթություն՝ | Լյուբլյանայի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և քաղաքագետ |
Ծննդյան օր | հունիսի 19, 1976 (48 տարեկան) |
Ծննդավայր | Կամնիկ, Սլովենիա |
Քաղաքացիություն | Սլովենիա և ՀՍՖՀ |
Սիմոնա Կուստեց Լիպիցեր (սլովեն.՝ Simona Kustec Lipicer, հունիսի 19, 1976, Կամնիկ, Սլովենիա[1]), սլովենացի կին քաղաքական գործիչ և քաղաքագետ։ Փիլիսոփայության դոկտոր[1]։ Ժամանակակից կենտրոնի կուսակցության անդամ։ Վարչապետ Յանեզ Յանշայի գլխավորած, 2020 թվականի մարտի 13-ին ձևավորված Յանշայի երրորդ կաբինետում զբաղեցնում է կրթության, գիտության և սպորտի նախարարի պաշտոնը[2]։ Սլովենիայի առաջատար և միջազգային ակադեմիական հրատարակությունների կողմից հրատարակված տարբեր հարցերի շուրջ 400-ից ավելի գիտական աշխատանքների հեղինակ է[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1976 թվականի հունիսի 19-ին Կամնիկում[1]։
2014 թվականին ընդունել է Միրոսլավ Ցերարի հրավերը՝ միանալու իր կուսակցությանը, որն ստեղծվել է նույն թվականի հունիսի 2-ին և դարձել կուսակցության փոխնախագահ։ 2014 թվականի հուլիսի 13-ի ընտրություններում ընտրվել է Սլովենիայի 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր և 2014-2018 թվականներին գլխավորել է կուսակցության խորհրդարանական խումբը[1]։
Նա հրավիրված փորձագետ է եղել հանուն Եվրոպայի ազատականների և ժողովրդականների դաշինքի (ALDE) ծրագրի նախապատրաստման գործում՝ 2019 թվականի Եվրոպական խորհրդարանի ընտրություններին նախապատրաստվելիս[1]։
Լյուբլյանայի համալսարանի քաղաքագիտական հետազոտությունների կենտրոնում աշխատել է որպես հասարակական գիտությունների ֆակուլտետի քաղաքական վերլուծության և պետական կառավարման ամբիոնի պրոֆեսոր և հետազոտող 2019-2020 ակադեմիական տարում[3]։ 2019-2020 թվականների ակադեմիական տարում միաժամանակ դասախոսություններ է կարդացել Վենետիկի միջազգային համալսարանում[1]։
2020 թվականի մարտի 13-ին Յանշայի երրորդ կաբինետում ստացել է կրթության, գիտության և սպորտի նախարարի պաշտոնը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «dr. Simona Kustec Lipicer, Minister of Education, Science and Sport» (անգլերեն). GOV.SI. 2020 թ․ մարտի 13. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.
- ↑ 2,0 2,1 «В Словении утвердили состав нового правительства». ТАСС. 2020 թ․ մարտի 13. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Dr. Simona Kustec, Professor» (անգլերեն). Faculty of Social Sciences, University of Ljubljana. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոնա Կուստեց» հոդվածին։ |
|