Սիլվիա Ֆեդերիչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիլվիա Ֆեդերիչի
իտալ.՝ Silvia Federici
Ծնվել էապրիլի 24, 1942(1942-04-24)[1] (81 տարեկան) կամ ապրիլի 20, 1942(1942-04-20)[2][3] (82 տարեկան)
Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն[4]
Քաղաքացիություն ԱՄՆ և  Իտալիա[4]
ՈւղղությունՄարքսիստական ֆեմինիզմ
Մասնագիտությունփիլիսոփա, գրող, համալսարանի դասախոս, կանանց իրավունքների պաշտպան, ակտիվիստ, հասարակական գիտությունների ոլորտում գիտնական և հեղինակ
Հաստատություն(ներ)Հոֆստրա համալսարան
Գործունեության ոլորտհասարակագիտություն, Գենդերային հետազոտություններ, քաղաքական փիլիսոփայություն, հասարակական գիտություններ[5], փիլիսոփայություն[5] և Ֆեմինիզմ[5]
Ալմա մատերԲուֆալոյի Նյու Յորք նահանգի համալսարան և Բոլոնիայի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5][6] և իտալերեն[2]
 Silvia Federici Վիքիպահեստում

Սիլվիա Ֆեդերիչի (անգլ.՝ Silvia Federiciապրիլի 24, 1942(1942-04-24)[1] կամ ապրիլի 20, 1942(1942-04-20)[2][3], Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն[4]), ամերիկացի գիտնական, մանկավարժ և ակտիվիստ, որն ներկայացնում է ծայրահեղ ավտոնոմիստական և ֆեմինիստական մարքսիստական շարժումը[7]։ Նա համարվում է Հոֆստերի համալսարանի պատվավոր դասախոս և խորհրդի անդամ, որտեղ նա սոցիոլոգիայի դասախոս էր[8]։ Երկար տարիներ նա դասավանդում էր Նիգերիայում, Աֆրիկայում ակադեմիական ազատության կոմիտեի համահիմնադիրն է և Midnight Notes Collective կոլլեկտիվի անդամ[9]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեդերիչին մեծացել է Իտալիայում և 1967 թվականին տեղափոխվել Միացյալ նահանգներ, որպեսզի ընդունվի փիլիսոփայության ասպիրանտուրա Բուֆֆալոյի համալսարանում[10]։ Նա դասավանդում էր Նիգերիայի Պորտ-Հարքորտ համալսարանում, և եղել է դոցենտ, իսկ ավելի ուշ` Հոֆստերի համալսարանում քաղաքական փիլիսոփայության և միջազգային հարաբերությունների պրոֆեսոր։

Նա Միջազգային Ֆեմինիստական Միության համահիմնադիրն է, «Աշխատավարձ տնային գործերի դիմաց» (Wages for housework) շարժման կազմակերպիչը, և մասնակցում է Midnight Notes Collective: Նա հիմնադիրեց Աֆրիկայում ակադեմիական ազատության կոմիտեն։ 1995 թվականին նա դարձավ Ռադիկալ Փիլիսոփայության Միության (Radical Philosophy Association (RPA)) համահիմնադիրներից մեկը, նախագիծ` ուղղված մահապատժի դեմ։

Գիտական ներդրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեդերիչիի առավել հայտնի աշխատությունն է «Կալիբանը և վհուկը. Կանայք, մարմինը և նախնական կուտակումը» (Caliban and the Witch: Women, the Body and Primitive Accumulation), ինչպես նաև «Լեոպոլդինա Ֆորտունատա» (Leopoldina Fortunati) աշխատությունը։ Այնտեղ նա քննադատում է Կարլ Մարքսի գաղափարը, ըստ որ կապիտալի նախնական կուտակումը դա բուն կապիտալիզմի ֆունդոմենտալ բնութագիրն է, որ ինքն իրեն պահպանելու համար կապիտալիզմը պահանջում է սեփականազրկված կապիտալի մշտական ազդեցությունը։

Ֆեդերիչին կապում է այդ սեփականազրկումը կնոջ չվճարվող աշխատանքի հետ, որն կապված է հասարակական վերարտադրության և այլ ֆունկցիաների հետ, նա դա ձևակերպում է, որպես կապիտալիստական տնտեսության աճի պատմական պայման, որն հիմնված է վարձու աշխատանքի վրա։ Դրա հետ կապված նա նշում է պատմական պայքարը հասարակության և կոմունիզմի համար[11]։ Կապիտալիզմի ազատագրական հաղթանակը ֆեոդալիզմի դեմ հայացքների փոխարեն, Ֆեդերիչին ընկալում է կապիտալիզմի վերելքը որպես ռեակցիոն շարժում աճող կոմունիզմի դեմ, որն փորձում էր պահել սոցիալական պայմանագիրը։

1970-ական թվականներին, Ֆեդերիչին մասնակցում էր «Աշխատավարձ տնային գործերի դիմաց» նյույորքյան շարժմանը, նախաձեռնված Սելմոյ Ջեյմսի կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://medium.com/@zoe.ch_life/cr%C3%ADticas-feministas-al-marxismo-la-postura-de-silvia-federici-3da6c36acf58
  2. 2,0 2,1 2,2 Ֆրանսիայի ազգային գրադարան — 1537.
  3. 3,0 3,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. CONOR.Sl
  7. Silvia Frederici biography at Interactivist Արխիվացված 2007-09-28 Wayback Machine
  8. Silvia Frederici biography at Democracy Now Արխիվացված 2006-04-20 Wayback Machine
  9. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 22-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն) On capitalism, colonialism, women and food politics, Politics and Culture 2009 (2) — Special Issue on Food & Sovereignty
  10. «Silvia Federici, On capitalism, colonialism, women and food politics». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
  11. http://www.owl.ru/gender/123.htm Неоплачиваемый труд женщин, А. А. Денисова, Словарь гендерных терминов.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիլվիա Ֆեդերիչի, Կասկածելի աշխատանք. ֆեմինիստական տեսակետ, 2008

Սիլվիա Ֆեդերիչի. Կալիբանը և վհուկը

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվիա Ֆեդերիչի» հոդվածին։