Սթիվ Նեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթիվ Նեշ
Steve Nash

Դիրքը Խաղարկող
Համար № 2
Ի ծնե տրված անունը Սթիվեն Ջոն Սմիթ
Stephen John Nash
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 7, 1974 (50 տարեկան)
Ծննդավայր Հարավաֆրիկյան Հանրապետություն Յոհանեսբուրգ, Հարավաֆրիկյան Հանրապետություն
Ազգություն Կանադա Կանադացի
Հասակ 1,91 մ
Քաշ 81 կգ
համալսարան Սանտա Կլարա (1992-1996)
Դրաֆթի տարի 1996 / ռաունդ` 1 / ընտր.` 15-րդ
Դրաֆթ ակումբ Ֆինիքս Սանս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՖինիքս Սանս (1996-1998)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴալաս Մավերիքս (1998-2004)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՖինիքս Սանս (2004-2012)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես Լեյքերս (2012-2015)
Մրցանակներ
  • 2× NBA ամենաարժեքավոր խաղացողի (MVP) մրցանակ (2005, 2006)
  • NBA աստղ (2002–2003, 2005–2008, 2010, 2012)
  • 3× All-NBA առաջին թիմ (2005–2007)
  • 2× All-NBA երկրորդ թիմ (2008, 2010)
  • 2× All-NBA երրորդ թիմ (2002–2003)
  • 2× Հմտությունների ցուցադրման խաղի հաղթող (2005, 2010)
  • Ջ. Ուոլթեր Քենեդիի քաղաքացիության մրցանակ (2007)
  • Լու Մարշի գավաթ (2004)
  • 3× Լայնել Քոչերի մրցանակ (2002, 2005–2006)
  • 2× Արևմտյան ափի կոնֆերենցիայի տարվա բասկետբոլիստ (1995–1996)

Սթիվեն Ջոն «Սթիվ» Նեշ (անգլ.՝ Stephen John Nash, փետրվարի 7, 1974(1974-02-07)[1][2][3], Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, ՀԱՀ[4][5]), Հարավաֆրիկյան Հանրապետությունում ծնված, ազգությամբ կանադացի նախկին բասկետբոլիստ[6], խաղարկող։ Մասնագիտական կարիերայի ընթացքում հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Դալաս Մավերիքս», «Ֆինիքս Սանս» և «Լոս Անջելես Լեյքերս», ակումբներում։

Ունենալով տպավորիչ բասկետբոլային կարիերա ավագ դպրոցում՝ Նեշին հաջողվում է կրթաթոշակային ծրագիր ձեռք բերել Սանտա Կլարայի համալսարանում։ Համալսարանի բասկետբոլային թիմում անցկացնելով 4 տարի՝ Նեշը թիմակիցներին ամեն տարի դուրս է բերել NCAA-ի առաջին դիվիզիայի առաջնություն։

Համալսարանը ավարտելիս Նեշը գլխավորում էր դրա պատմության մեջ բոլոր ժամանակների ամենաշատ արդյունավետ նետումներ կատարած բասկետբոլիստների ցուցակը։ Այնուհետև Նեշը մուտք է գործում 1996 թ. NBA դրաֆթ, որտեղ ընտրվում է 15-րդը՝ «Ֆինիքս Սանսի» կողմից։ Խաղի վրա նվազագույն ուզդեցություն ունենալու համար 1998 թվականին Նեշը փոխանակվում և տեղափոխվում է «Դալաս Մավերիքս», որտեղ անցկացնելու երրորդ տարում ճանաչվում է աստղ (NBA All Star) և մասնակցում բոլոր աստղերի ամենամյա խաղին, իսկ խաղաշրջանի վերջում արժանանում իր առաջին All-NBA ճանաչողական տիտղոսին։ Հաջորդ 2002-03 խաղաշրջանում Նեշը՝ Դըրք Նովիցկու և Մայք Ֆինլիի հետ «Դալասին» հասցնում է մինչև արևմտյան կոնֆերենցիայի փլեյ-օֆֆի եզրափակիչ։ Ինչևէ խաղաշրջանից հետո Նեշի պայմանագիրը լրանում է, և նա նոր պայմանագիր է կնքում նախկին ակումբի՝ «Ֆինիքս Սանսի» հետ։

2004-05 խաղաշրջանում Նեշը «արևներին» հասցնում է արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչ, ինչպես նաև նույն տարի արժանանում կանոնավոր առաջնության ամենաարժեքավոր խաղացողի (MVP) մրցանակին։ Հաջորդ տարի Նեշը կրկին MVP է ճանաչվում։ 2006-ին ESPN-ը Նեշին որակավորում է որպես «բոլոր ժամանակների 9-րդ մեծագույն խաղարկող»։ NBA-յան իր կարիերայի տարբեր ժամանակաշրջանում Նեշը գլխավորել է արդյունավետ փոխանցումներ կատարողների աղյուսակը, ինչպես նաև զբաղեցրել է առաջին հորիզոնականներ՝ տուգանային նետումների արդյունավետության տոկոսայնության ցուցանիշով։ Համարվում է նաև լիգայի լավագույն սնայպերներից մեկը (3-միավորանոց նետումներ կատարող)։

Կատարած բազմաթիվ բարեգործայան ներդրումների համար ստացել է մի շարք պարգևներ և շքանշաններ։ 2006 թվականին «Թայմ» ամսագիրը որակավորում է նրան որպես աշխարհի 100 ամենաազդեցիկ դեմքերից մեկը։ 2007 թվականին Նեշին շնորհվում է «Կանադայի օրդեն» պետական բարձրագույն շքանշանը։ 2008 թվականին Վիկտորիայի համալսարանի կողմից Նեշին շնորհվում է իրավագիտության դոկտորի կոչում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]