Սեքստանտ (սարք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սեքստանտ (այլ կիրառումներ)
Սեքստանտ

Սեքստանտ (լատիներեն՝ sextans — մեկ վեցերորդ), ծովագնացությունում սեքստան, աստղադիտական անկյունաչափ սարք։ Օգտագործվում է հորիզոնի նկատմամբ երկնային լուսատուների, մասնավորապես Արեգակի անկյունային բարձրությունը որոշելու համար։ Սեքստանտով դիտումներ կատարելիս համատեղում են խողովակի միջով երևացող այն երկու օբյեկտները (երկու լուսատուները, լուսատուն և հորիզոնը), որոնց միջև չափվում է անկյունային հեռավորությունը։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ չի սեքստանտ ամրացնել անշարժ հենարանին, այն կարելի է բռնել ձեռքով։ Սեքստանտը մեծ կիրառություն է ստացել ծովագնացությունում և ավիացիոն աստղագիտությունում։ Սեքստանտի գաղափարը տվել է Իսահակ Նյուտոնը (1699), առաջինը կառուցել է Ջ. Հեղլին (1730—1731, Անգլիա) և նրանից անկախ Թ․Գոդֆրին (ԱՄՆ)։ Սկզբում սարքն ուներ շրջանի 1/8 մասին հավասար չափիչ աղեղ և կոչվում էր оկտանտ․ հետագայում այդ աղեղն աճել և հավասարվել է շրջանի 1/6 մասին, որի հետ և կապված է սարքի Սեքստանտ անվանումը։ ժամանակակից Սեքստանտի չափիչ աղեղը հավասար է շրջանի 1/5 մասին, սակայն սարքի անվանումը չի փոխվել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 348