Սերգեյ Վիտտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Վիտտե
ռուս.՝ Сергей Юльевич Витте
Դիմանկար
Ծնվել էհունիսի 17 (29), 1849[1]
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էմարտի 13, 1915(1915-03-13)[3][4][5] (65 տարեկան)
Մահվան վայրՊետրոգրադ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանLazarev Cemetery
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրոնՌուս ուղղափառ եկեղեցի
ԿրթությունՆովոռոսիյսկի կայսերական համալսարան (1870) և Օդեսայի ազգային համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և պետական գործիչ
Ծնողներհայր՝ Julius von Witte?, մայր՝ Yekaterina Fadeyeva?
Զբաղեցրած պաշտոններՌուսաստանի վարչապետ, finance minister of Imperial Russia?, Ռուսական կայսրության Պետական ​​խորհրդի անդամ և Q56309462?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներVéra Narischkine-Witte?
Ստորագրություն
Изображение автографа
 Sergei Witte Վիքիպահեստում

Սերգեյ Յուլևիչ Վիտտե (ռուս.՝ Сергей Юльевич Витте, հունիսի 17 (29), 1849[1], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2] - մարտի 13, 1915(1915-03-13)[3][4][5], Պետրոգրադ, Ռուսական կայսրություն), ռուսական պետական գործիչ, կոմս։

1892 թվականին նշանակվել է հաղորդակցության ճանապարհների, ապա ֆինանսների նախարար։ 1903 թվականից՝ նախարարների կոմիտեի, 1905—1906 թվականներին՝ նախարարների խորհրդի նախագահ։ Ակտիվորեն փորձել է աջակցել ցարական միապետության ամրապնդմանը։ Վիտտեի օրոք իրականացվել են տնտեսական խոշոր միջոցառումներ․ 1894 թվականին մտցվել է գինու մենաշնորհ, 1890-ական թվականներին մեծ թափ է ստացել երկաթուղիների շինարարությունը, 1897 թվականին իրականացրել է դրամական ռեֆորմ, տնտեսության զարգացման համար ներգրավել է արտասահմանյան կապիտալներ։ Առաջարկել է ռեֆորմներ (1902 թվականին) գյուղատնտեսության բնագավառում ևս։ Դեմ է արտահայտվել զեմստվային հիմնարկների ընդլայնմանը։ Արտաքին քաղաքական հարցում կողմ էր ռուս-ֆրանսիական դաշինքին։

Հեռավոր Արևելքում ձգտել է հետաձգել Ճապոնիայի հետ ռազմական կոնֆլիկտը։ 1905 թվականին գլխավորել է ռուս-ճապոնական հաշտության պայմանագիրը հաշտության պայմանագիր 1905) կնքող պատվիրակությունը։ Ճնշել է 1905—1907 թվականների ռուսական հեղափոխությունը։ Նրա առաջարկությամբ է հրապարակվել հոկտեմբերի 17-ի մանիֆեստը։ 1906 թվականին պաշտոնաթող է եղել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 468
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Վիտտե» հոդվածին։