Սերգեյ Կիրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Կիրով
Сергей Киров
Ադրբեջանական ԽՍՀ կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար
հուլիս, 1921 - հունվար, 1926
Նախորդող Գրիգորի Կամինսկիյ
Հաջորդող Լևոն Միրզոյան
ՀԱՄԿ(բ)Կ Լենինգրադի նահանգկոմի առաջին քարտուղար
հունվարի 8, 1926 - դեկտեմբերի 1, 1934
Նախորդող Գրիգորի Եվդոկիմով
Հաջորդող Անդրեյ Ժդանով
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ և Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր 1886 մարտի 27
Ծննդավայր Ռուսաստան Ուրժում, Վյատկայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր 1 դեկտեմբերի 1934(1934-12-01) (տարիքը 48)
Վախճանի վայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լենինգրադ (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ
Թաղված Կրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Լենինի շքանշան, Կարմիր դրոշի շքանշան,
և

Սերգեյ Միրոնովիչ Կիրով (ռուս.՝ Сергей Миронович Киров, ի ծնե՝ Կոստրիկով [Костриков], մարտի 15 (27), 1886[2], Ուրժում, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 1, 1934(1934-12-01)[1][2][3][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս բոլշևիկ հեղափոխական, կոմունիստական կուսակցության և խորհրդային պետական գործիչ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վյատկայի նահանգի Ուրժում բնակավայրում։ Ավարտել է Կազանի մեխանիկական տեխնիկայի ուսումնարանը (1904), որից հետո տեղափոխվել է Տոմսկ և դարձել Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության (ՌՍԴԲԿ) անդամ։ 1905 թվականին ընտրվել է ՌՍԴԲԿ Տոմսկի կոմիտեի անդամ։ Մասնակցել է 1905 թվականի ռուսական հեղափոխությանը և ձերբակալվել, ազատվելուց հետո միացել բոլշևիկներին։ Մի քանի անգամ կալանավորվելուց ու ազատվելուց հետո տեղափոխվել է Կովկաս, որտեղ մնացել է մինչև ցար Նիկոլայ II-ի սպանությունը և Փետրվարյան հեղափոխության հաղթանակը։ 1908 թվականին տեղափոխվել է Իրկուտսկ, վերականգնել տեղի կուսակցական կազմակերպությունը։ Խուսափելով հետապնդումներից, 1909 թվականի մայիսին անցել է Վլադիկավկազ, ղեկավարել տեղի բոլշևիկյան կազմակերպությունը, աշխատել «Թերեք» («TepeK») թերթում, ուր տպագրել է մի շարք հոդվածներ «Ս. Կիրով» ստորագրությամբ։ 1917 թվականից գլխավորել է Հյուսիսային Կովկասի բոլշևիկյան կազմակերպությունը, կազմակերպել խորհրդային իշխանության համար Թերեքի աշխատավորների շարժումը։

1919 թվականի փետրվարին նշանակվել է Աստրախանի երկրամասի ժամանակավոր ՌՀԿ նախագահ, նույն թվականի մայիս-հուլիսին ՝ 11-րդ բանակի, Կարմիր բանակի Հարավային խմբավորման ՌՀԽ-ների անդամ։ Սերգո Օրջոնիկիձեի հետ, մինչև 1920 թվականը ղեկավարել է 11-րդ բանակի հարձակումները Հյուսիսային Կովկասում։ 1920 թվականի ապրիլի 28-ին 11-րդ Կարմիր բանակի հետ մտել է Բաքու, որից անմիջապես հետո խաղաղ ճանապարհով Ադրբեջանի խորհրդարանը հայտարարել է Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատման մասին[4] 1920 թվականին նշանակվել է ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ մենշևիկյան Վրաստանում, ընտրվել է ՌԿ(բ)կ ԿԿ կովկասյան բյուրոյի անդամ, 1921 թվականին ՝ ՌԿ(բ)կ ԿԿ անդամության թեկնածու, 1923 թվականին ՝ լիիրավ անդամ։

1921-1926 թվականներին եղել է Ադրբեջանի կոմկուսի ԿԿ քարտուղար։ Եղել է նաև Անդրֆեդերացիայի հիմնադիրներից և ղեկավարներից։ 1926 թվականի փետրվարից՝ ՀԱՄԿ(բ)Կ Լենինգրադի նահանգկոմի և ՀԱՄԿ(բ)Կ ԿԿ Հյուսիս-արևմտյան բյուրոյի առաջին քարտուղար, ՀԱՄԿ(բ)Կ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու։

1930 թվականին ընտրվել է որպես ԱՄԿ(բ)Կ ԿԿ քաղբյուրոյի անդամ, 1934 թվականին՝ ԱՄԿ(բ)Կ ԿԿ քարտուղար և կազմբյուրոյի անդամ, ԽՍՀՄ ԿԴԿ նախագահության անդամ։

Սպանվել է Սմոլնիում՝ 1934 թվականին՝ ենթադրաբար Ստալինի գաղտնի կարգադրությամբ[4]։ Ավելի ուշ հայտարարվում է, որ Կիրովը սպանվել է «ԽՍՀՄ-ի թշնամի դավադիրների ձեռքով»[4][5]։

Հետմահու պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Киров Сергей Миронович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 «Արխիվացված պատճենը». armeniatotalitaris.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին. {{cite web}}: Text "titleԿիրով Սերգեյ Միրոնի" ignored (օգնություն)
  5. http://tert.nla.am/archive/NLA%20TERT/anasnapahkloxoznik/1937/1937(60).pdf
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 461