Սերգեյ Գրիգորյան (ակադեմիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Գրիգորյան (այլ կիրառումներ)
Սերգեյ Վաղարշակի Գրիգորյան
Ծնվել է1934, ապրիլի 12
Վարդենիս
Մահացել էդեկտեմբերի 26, 2016(2016-12-26)
ԱզգությունՀայ
ՄասնագիտությունԵրկրաքիմիա
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ
Ալմա մատերՄոսկվայի գունավոր մետաղների և ոսկու ինստիտուտ
Կոչումպրոֆեսոր և ակադեմիկոս
Գիտական աստիճանԵրկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր
Ինչով է հայտնիԵրկրաբան, երկրաքիմիկոս
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Սերգեյ Վաղարշակի Գրիգորյան (ապրիլի 12, 1934(1934-04-12)[1], Վարդենիս, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 26, 2016(2016-12-26)), հայ երկրաբան, երկրաքիմիկոս։ Երկրահանքաբանական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1976), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1990, թղթակից անդամ՝ 1986)[2]։ Կիրառական երկրաքիմիայի միջազգային (ԱՊՀ) ընկերակցության նախագահ (1993): «Ընդերքի պատվավոր հետախույզ» (1984):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականին ավարտել է Մոսկվայի գունավոր մետաղների և ոսկու ինստիտուտը։ 1964-1999 թվականներին դասավանդել է ԵՊՀ, ՄՊՀ։ 1966-1975 թվականներին եղել է Մոսկվայի Հազվագյուտ և ցրված տարրերի հանքաբանության, երկրաքիմիայի և բյուրեղաքիմիայի ԳՀԻ բաժնի վարիչ, 1975-1986 թվականներին՝ փոխտնօրեն, 1987-1992 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն, 1993-1999 թվականներին՝ Արտասահմանյան երկրների երկրաբանության ինստիտուտի փոխտնօրեն (Մոսկվա), 1993 թվականից՝ Կիրառական երկրաքիմիայի միջազգային (ԱՊՀ) ընկերակցության նախագահ, 1999 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Երկրի մասին գիտությունների պրոբլեմային խորհրդի նախագահ, 2000 թվականից՝ ՀՀ ԳԱԱ-ի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի խորհրդական, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ։

Աշխատանքները վերաբերում են շահագործվող հանքավայրերի խորքային հորիզոններում թաքնված հանքամարմինների հայտնաբերմանը և բնապահպանության գնահատմանը[3]։ Հեղինակ է «Կույր» (ընդերքում թաքնված) հանքավայրերի երկրաքիմիական որոնումների ուսմունքի։ Հեղինակ է նաև 2 գիտական հայտնագործության՝ «Առաջնային եզրապսակների ուղղահայաց զոնալակայություն» (1979 ), «Մերձերկրյա մթնոլորտում քիմիական տարրերի բաշխման օրինաչափություն» (1990)[4]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկրաքիմիայի և տիեզերաքիմիայի միջազգային ընկերակցության գերծադիր կոմիտեի անդամ (1982-1992)։
  • ՌԴ բնական ԳԱ անդամ (1990)։

Պարգևներ, կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • «Ընդերքի պատվավոր հետախույզ» կոչում, 1984 թ.

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вторичные литохимические ореолы при поисках скрытого оруденения.- Москва, Наука, 1985, 238 с.
  • Геохимические критерии прогноза и оценки рудных месторождений․- Москва, Наука, 1988, 160 с.
  • Геохимические методы при геологическом картировании.- Москва, ИМГРЭ, 1985, 94 с.
  • Геохимические методы прогнозирования поисков и разведки рудных месторождений.- Москва, Б. и., 1975, 112, [1] с.[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://am.hayazg.info/index.php?curid=9379
  2. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 6-ին.(չաշխատող հղում)
  3. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 6-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  5. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Սերգեյ Գրիգորյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 6-ին.