Սերգեյ Գալստյան (լեզվաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Գալստյան (այլ կիրառումներ)
Սերգեյ Գալստյան
Ծնվել էնոյեմբերի 1, 1929(1929-11-01) (94 տարեկան)
Ծավ, Հայաստան
Մասնագիտությունլրագրող, լեզվաբան և ուսուցիչ
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ և Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1952)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ

Սերյոժա Աշոտի Գալստյան (Սերգեյ Գալստյան, նոյեմբերի 1, 1929(1929-11-01), Ծավ, Հայաստան), հայ լեզվաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1987)։ ՀՀ վաստակավոր մանկավարժ (2009)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերյոժա Գալստյանը ծնվել է 1929 թվականի նոյեմբերի 1-ին, Սյունիքի մարզի Կեմանց գյուղում։ 1952 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1957-1962 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի գիտաշխատող։ 1962 թվականից դասավանդել է Երևանի պետական համալսարանում։ Աշխատությունները վերաբերում են հայոց լեզվի քերականությանը, պատմությանը, բառապաշարին[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ակնարկներ աշխարհաբարի պատմության. 1850-1860-ական թվականներ, 1963 թվական։
  • Լեզվաբանական բառարան, 1975 թվական (համահեղինակ)։
  • Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան, 1975 թվական (համահեղինակ)։
  • Ածանցումը և ածանցները ժամանակակից հայերենում, 1978 թվական։
  • Հայերենի զրուցարան, 1990 թվական (համահեղինակ)։
  • Ժամանակակից հայոց լեզվի գործնական աշխատանքների ձեռնարկ, բուհական դասագիրք, 2003 թվական։
  • «Դպրոցական բառակազմական բառարան», 2011 թվական

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  3. ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Գալստյան (լեզվաբան)» հոդվածին։