Սենեքերիմ Մկրտչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սենեքերիմ Մկրտչյան
Ծնվել էսեպտեմբերի 10, 1908(1908-09-10)
ԾննդավայրԱրճակ, Իփեքյոլու, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 22, 1973(1973-10-22) (65 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԵրևան
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու (1952)
Մասնագիտությունհամաճարակաբան
Պարգևներ և
մրցանակներ

Սենեքերիմ Ալեքսանի Մկրտչյան (սեպտեմբերի 10, 1908(1908-09-10), Արճակ, Իփեքյոլու, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 22, 1973(1973-10-22), Մոսկվա, ԽՍՀՄ, թաղված է Երևանում), հայ համաճարակաբան։ Բժշկական գիտությունների թեկնածու (1952): ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1961):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենեքերիմ Մկրտչյանը ծնվել է 1908 թվականի սեպտեմբերի 10-ին, Արճակ (Վանի նահանգ) գյուղում։ 1935 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1935-1939 թվականներին եղել է Վեդու (որտեղ Մկրտչյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է տրոպիկական կայան) շրջանային առբաժնի վարիչ,, 1939-1948 թվականներին՝ Հայաստանի հակահամաչարակային ծառայության վարչության պետ, 1941 թվականին Ա. Բ. Ալեքսանյանի հետ ստեղծել է Հանրապետական հակաժանտախտային կայանը և մինչև 1973 թվականը ղեկավարել այն[1]։ 1994 թվականից Մկրտչյանի անունով է կոչվել ՀՀ առողջապահության նախարարության Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոնը[1][2]։

Աշխատանքները վերաբերում են հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի կազմակերպման հարցերին[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրուցելյոզ։ Երևան։ Ա. հ., 1939[3]:
  • Որովայնատիֆը և պայքարը նրա դեմ, 1940 (համահեղինակ)։
  • Հուշաթերթ հանրակացարանի պարետին բծավոր տիֆի դեմ մղվող պայքարի մասին։ Երևան։ Պետհրատ, 1945[4]։
  • Հետադարձ տիֆ։ Երևան։ Հայպետհրատ, 1949[5]։
  • Տուլյարեմիա։ Երևան։ Պետհրատ., 1950[6]:
  • Ինչպիսի հիվանդություններ են փոխանցվում կենդանիներից մարդկանց։ Երևան։ Հայպետհրատ, 1950[7]։
  • Տուլյարեմիա։ Երևան։ Հայպետհրատ, 1954[8]։
  • Բծավոր տիֆ, Երևան։ Հայպետհրատ, 1956[9]։
  • Ժանտախտ, Երևան։ Հայպետհրատ, 1962[10]։
  • Կենդանիներից մարդկանց փոխանցվող հիվանդությունները, 1963[11]։
  • Армянская противочумная станцияТруды армянской противочумной станции. Вып. 1, 1991 : т.л. (Редкол.: С.А. Мкртчян (отв. ред.))

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 149։
  2. Հայկական համառոտ հանրագիտարան, 1999։ Հ. 3:
  3. Մկրտչյան, Սենեքերիմ Ալեքսանի; Հայկական ԽՍՀ Առժողկոմատի սանլուս բաժին, eds. (1939). Բրուցելյոզ. Յերեվան: Ա. հ.
  4. Մկրտչյան, Սենեքերիմ Ալեքսանի, ed. (1945). Հուշաթերթ հանրակացարանի պարետին բծավոր տիֆի դեմ մղվող պայքարի մասին. Երևան: Պետհրատ.
  5. Մկրտչյան, Սենեքերիմ Ալեքսանի (1949). Հետադարձ տիֆ. ՀՍՍՌ առողջապահության մինիստրություն. Երևան: Հայպետհրատ.
  6. Մկրտչյան, Սենեքերիմ Ալեքսանի; Կորկոտյան, Ա Ա (1950). Տուլյարեմիա. Երևան: Պետհրատ.
  7. Մկրտչյան, Սենեքերիմ Ալեքսանի (1950). Ինչպիսի հիվանդություններ են փոխանցվում կենդանիներից մարդկանց. ՀՍՍՌ Առողջապահության մինիստրություն. Երևան: Հայպետհրատ.
  8. Մկրտչյան, Սենեքերիմ Ալեքսանի (1954). Տուլյարեմիա. ՀՀ առողջապահության նախարարություն. Երևան: Հայպետհրատ.
  9. Մկրտչյան, Սենեքերիմ Ալեքսանի (1956). Բծավոր տիֆ. ՀՍՍՌ Առողջապահության մինիստրություն. Երևան: Հայպետհրատ.
  10. Մկրտչյան, Սենեքերիմ Ալեքսանի (1962). Ժանտախտ. Առողջապահության մինիստրություն ՀՍՍՌ. Երևան: Հայպետհրատ.
  11. Մկրտչյան, Սենեքերիմ Ալեքսանի (1963). Կենդանիներից մարդկանց փոխանցվող հիվանդությունները. ՀՍՍՌ Առողջապահության մինիստրության սանլուստուն. Երևան: Հայպետհրատ.