Սեն-Սեն Դենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սեն Սեն Դենիից)
Սեն-Սեն Դենի
Seine-Saint-Denis

Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակԴեպարտեման
Մտնում էԻլ դը Ֆրանս
ՎարչկենտրոնԲոբինյի
Ամենաբարձր կետhighest point in Seine-Saint-Denis?
Օրենսդրական մարմինgeneral council of Seine-Saint-Denis?
Հիմնական լեզուՖրանսերեն
Բնակչություն (2007)
1 502 340 (6րդ տեղ)
Խտություն6400
Տարածք236
Հիմնադրված է1968 թ. թ.
Սահմանակցում էՎալ-դը-Մարն, Փարիզ, Օ-դը-Սեն, Վալ-դը-Ուազ, Սեն-է-Մարն և arrondissement of Sarcelles?
Ժամային գոտիCET (UTC+1)
ՓոխարինեցՍենա և Սենա և Ուազա
ISO 3166-2 կոդFR-93
Անվանված էՍեն, Սեն Դենի և Սենա
cg93.fr/conseil-general/fonctionnement/index.html

Սեն-Սեն Դենի (ֆրանսերեն՝ Seine-Saint-Denis), դեպարտամենտ Փարիզի շրջակայքում։

  • Սեն-Սեն Դենի դեպարտամենտի կարգային թիվն է՝ 93։

Պատմագրական տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեն-Սեն-Դենի դեպարտամենտի պրեֆեկտուրայի շենքը Բոբինյի քաղաքում։

Ստեղծվել է 1968 թ. հունվարին։ Տեղական սլենգով հայտնի է "quatre-vingt treize" (այսինքն՝ "իննսուներեք) կամ` "neuf trois" (այսինքն՝ "ինը երեք") անուններով, որոնցով հիշեցվում են դեպարտամենտի կարգային 93 թիվը։

Սեն-Սեն Դենիի Քլիշի-սու-Բուա համայնքը 2005 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին դարձավ անկարգությունների ասպարեզ, զոհվեց երկու երիտասարդ, վառվեց 9000 մեքենա, ձերբակալվեց 3000 խռովարար։

Բնակչությունը մեկ միլիոն 502.3 հազար մարդ է։

Աշխարհագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Փարիզից դեպի հյուսիս-արևելք։ Տարածքը 236 քառ.կմ է, ամենափոքր դեպարտամենտներից մեկն է։ Սեն-Սեն-Դենին երկու այլ դեպարտամենտների՝ Օ դը Սենիի և Վալ-դը-Մարնի հետ միասին օղակի մեջ են առնում Փարիզը և ձևավորում են «Փոքր թագ» անունով հայտնի շրջանը։
Այս երեք դեպարտամենտները Փարիզի և չորս այլ դեպարտամենտների հետ միասին ձևավորում են Իլ-դը-Ֆրանս երկրամասը։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիփ-հոփի որոշ դերասաններ ծագումով Սեն-Սեն-Դենիից են։ Դրանց թվում են Ֆրանսիայում առաջատար հիփ-հոփ խմբերից մեկը՝ NTM-ը, ինչպես նաև՝ Lord Kossity-ն և Sefyu-ն։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուի XVI թագավորին և Մարի Անթուանետ թագուհուն նվիրված մեմորիալը Սեն-Դենի բազիլիկում։ Սթադ դը Ֆրանս Օդագնացության թանգարանը Լը-Բուրժեում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեն-Սեն Դենի» հոդվածին։