Սեյրան Վանցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեյրան Վանցյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 2, 1951(1951-05-02) (72 տարեկան)
ԾննդավայրԲեժանո, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունօդաչու
Աշխատանքօդաչու-հրամանատար
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ
և Հայաստանի վարչապետի հուշամեդալ
 Seyran Vantsyan Վիքիպահեստում

Սեյրան (Սերգեյ) Լորենցի Վանցյան (մայիսի 2, 1951(1951-05-02), Բեժանո, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հրամանատար, ՀՀ-ում քաղաքացիական ավիացիայի կազմակերպիչներից։ Ղարաբաղյան պատերազմի օդաչու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեյրան Վանցյանը ծնվել է 1951 թվականին, Վրաստանի Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղում, բանվորի ընտանիքում։ Սեյրան Վանցյանի նախնիները 1829 թվականին Էրզրումից գաղթել և բնակություն են հաստատել Ջավախքում[1]։

1957-1967 թվականներին սովորել է Բեժանոյի միջնակարգ դպրոցում, 1969-1974 թվականներին՝ Ռիգայի քաղաքացիական ավիացիայի ինժեներների ինստիտուտում և ստացել ինժեներ-տնտեսագետի որակավորում։ 1974 թվականից աշխատել է աշխատել է Հայկական քաղաքացիական ավիացիայի համակարգում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, այդ թվում եղել է Կենտրոնական օդային հաղորդակցության գործակալության հերթափոխի պետ, Երևանի երկրորդ ավիաձեռնարկության հրամանատարի տեղակալ, արտադրության գծով «Էրեբունի օդանավակայանի փոխադրումների ծառայության պետ։ 1988 թվականին մասնակցել է Լենինգրադի քաղաքացիական ավիացիայի ակադեմիայի բարձրագույն հրամանատարական կադրերի դասընթացներին։ 1990 թվականին ավարտել է ակադեմիան կարմիր դիպլոմով՝ ստանալով «Օդային տրանսպորտում արտադրության կազմակերպիչ» որակավորում։ Վերադառնալով Հայաստան՝ աշխատել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայում որպես «Հատուկ ավիաուղիներ» ավիաընկերության տնօրեն, «Արարատ-Ավիա» պետական փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն, միավորումից հետո՝ առաջին տեղակալ, այնուհետև՝ «ՀԱՈւ ՊԹԲԸ գլխավոր տնօրեն[2][3]։

Արցախյան ազատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1988-1999 թվականներին Սեյրան Վանցյանը «Էրեբունի» և տեղական (Վարդենիս, Գավառ, Մարտունի, Սիսիան, Գորիս, Կապան, Մեղրի, Ջերմուկ) օդանավակայաններից դեպի Արցախ կազմակերպել և ղեկավարել է ՀՀ սահմանամերձ շրջանների և ԼՂ ինքնապաշտպանության համար կենսականորեն անհրաժեշտ ավիափոխադրումներ (զենք, զինամթերք, կամավորական ջոկատներ, վառելանյութ, սննդամթերք, մարդասիրական օգնություն), իսկ Արցախից դեպի հետ փախստականների, վիրավոր, հիվանդ ազատամարտիկների տեղափոխումը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հունվարի 14-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ Սպիտակի երկրաշարժի 20-ամյա տարելիցի կապակցությամբ և դրա հետևանքների վերացման գործում ակտիվ մասնակցության համար պարգևատրվել է ՀՀ Վարչապետի հուշամեդալով[4]։ 2010 թվականի հունվարի 25-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[5]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական մեծ պատերազմի տարիներին հայրը՝ Լորենցը, զորակոչվել է բանակ։ 1947 թվականին ծառայությունն ավարտելուց հետո վերադարձել է իր ծննդավայր և ընդունվել Կալինինոյի կաթի հատուկ մասնագիտական դպրոցը։ Լորենց Վանցյանը աշխատել է գյուղի պանրի գործարանում, նախ՝ որպես վարպետի օգնական, ապա՝ վարպետ, իսկ մի քանի տարի անց նրան նշանակել են գործարանի ղեկավար։ Մայրը դպրոցն ավարտել է գերազանց գնահատականներով, ամուսնացել և ունեցել ութ երեխա։

Սեյրան Վանցյանն ամուսնացած է։ Ունի 3 զավակ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չիբուխչյան, Անահիտ Սարգսի։ Հերոսամարտի պողպատե թևերը։ Արցախյան հերոսապատում։ Երևան։ Զանգակ-97, 2008[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. LLC, Ayb Solutions. «ՀԱՅՈՑ ԲԱԶԵՆԵՐԻ ՈԳԵՂԵՆ ԹՌԻՉՔԸ». Hay Zinvor (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 672։
  3. «ՋԱՎԱԽՔԻ ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ՊՈՐՏԱԼ». javakhk.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  4. «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  5. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
  6. Չիբուխչյան, Անահիտ Սարգսի (2008). Հերոսամարտի պողպատե թևերը։ Արցախյան հերոսապատում (2-րդ լրամշակված հրատ ed.). Երևան: Զանգակ-97. ISBN 9789994111817.