Սեմյուել Ռիչարդսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեմյուել Ռիչարդսոն
անգլ.՝ Samuel Richardson
Ծնվել էօգոստոսի 19, 1689(1689-08-19)[1][2] կամ օգոստոսի 19, 1687(1687-08-19)[3]
ԾննդավայրԴերբիշիր, Անգլիա
Վախճանվել էհուլիսի 4, 1761(1761-07-04)[4][5][1][…]
Վախճանի վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասնագիտությունգրող և վիպասան
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն և  Անգլիայի թագավորություն
ԺանրերՍենտիմենտալիզմ
 Samuel Richardson Վիքիպահեստում

Ռիչարդսոն Սեմյուել (անգլ.՝ Samuel Richardson, օգոստոսի 19, 1689(1689-08-19)[1][2] կամ օգոստոսի 19, 1687(1687-08-19)[3], Դերբիշիր, Անգլիա - հուլիսի 4, 1761(1761-07-04)[4][5][1][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն), անգլիացի գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է Ռիչարդսոնի «Պամելան կամ փոխհատուցված առաքինություն» (1740) վեպը, որի կենտրոնում սպասուհու և կալվածատիրոջ միջե եղած, վարպետորեն մշակված սոցիալ-էթիկական բախումն է։ Վեպն առաջացրել է պարոդիական վերաշարադրանքներ և «շարունակություններ»։

Ռիչարդսոնի ստեղծագործության բարձրակետը «Կլարիսա» (հատոր 1-7, 1747-1748) վեպն է, որի հերոսուհին նոր ժամանակների արձակի առաջին ողբերգական կերպարներից մեկն է։ «Սըր Չարլզ Գրանդիսոնի պատմությունը» (հատոր 1-7, 1754) վեպում անբասիր հերոս ստեղծելու հեղինակի փորձն անհաջող է անցել։

Ռիչարդսոնի ստեղծագործությունը բարձր են գնահատել Վոլտերը, Դիդրոն։ 20-րդ դարում հետաքրքրությունը Ռիչարդսոնի նկատմամբ վերակենդանանում է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Babelio (ֆր.) — 2007.
  2. 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմյուել Ռիչարդսոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։