Սելին Բրյուն-Լի
Սելին Բրյուն-Լի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Ամբողջական անուն՝ | նորվ.՝ Celine Brun-Lie |
Մասնագիտացում՝ | դահուկորդ |
Երկիր՝ | Նորվեգիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | մարտի 18, 1988[1] (36 տարեկան) |
Ծննդավայր՝ | Օսլո, Նորվեգիա |
Հասակ՝ | 171 սանտիմետր |
Քաշ՝ | 61 կիլոգրամ |
Սելին Բրյուն-Լի (նորվ.՝ Celine Brun-Lie, մարտի 18, 1988[1], Օսլո, Նորվեգիա), նորվեգուհի դահուկորդ, կանադական Վանկուվեր քաղաքում անցկացված Ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից, կարճ տարածության մրցավազքերի մասնագետ։
Բրյուն-Լիի առաջին ելույթը տեղի է ունեցել 2007 թվականին անցկացված աշխարհի գավաթի մրցումների ժամանակ։ 2008 թվականի դեկտեմբերին դահուկավազքի աշխարհի գավաթի առաջնության ժամանակ մրցասպարեզ է դուրս եկել։ Ներկա դրությամբ Բրյուն-Լին աշխարհի առաջնությունների ընթացքում երեք անգամ հայտնվել է լավագույն եռյակում՝ մեկ անգամ կարճ վազքում և երկու անգամ թիմային կարճ վազքում։ Նրա լավագույն ցուցանիշը համարվում է դահուկավազքի աշխարհի առաջնությունում 2008-2009 թվականներին ընդհանրական միավորներով 27-րդ տեղը զբաղեցնելը։
2010 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի դահուկավազքի մրցումներում Բրյուն-Լին մասնակցել է երկու մրցավազքում։ Կարճ վազքում նա զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը, իսկ իսկ թիմային կարճ վազքում՝ 5-րդ հորիզոնականը։
Սելին Բրյուն-Լին իր սպորտային գործունեության ընթացքում մեկ անգամ մասնակցել է դահուկասպորտի 2009 թվականի աշխարհի առաջնությանը, որտեղ հանդես է եկել կարճ տարածության վազքով և զբաղեցրել 11-րդ հորիզոնականը։
Բրյուն-Լին դահուկավազքի մրցումներում հանդես է գալիս Fischer ֆիրմայի դահուկներով։