Սեբաստիան Քոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սեբաստիան Նյուբոլդ Քոու
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 29, 1956(1956-09-29)[1][2][3][…] (67 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼաֆբորոյի համալսարան, Tapton School? և Abbeydale Grange School?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, middle-distance runner, ինքնակենսագիր և թեթևատլետ
ԱմուսինNicola Elliott? և Carole Smith?
Ծնողներհայր՝ Peter Coe?[3], մայր՝ Tina Angela Lall?[3]
Զբաղեցրած պաշտոններWorld Athletics President?, Լոնդոնի օլիմպիական և պարալիմպիական խաղերի կազմակերպման կոմիտե, President of the Olympic Organizing Committee?, Լորդերի պալատի անդամ և Միացյալ Թագավորության 51-րդ Պառլամենտի անդամ
ԿուսակցությունՄեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներMadeleine Rose Coe?[3], Harry Sebastian Newbold Coe?[3], Peter Henry Christopher Coe?[3] և Alice India Violet Coe?[3]
 Sebastian Coe Վիքիպահեստում

Սեբաստիան Նյուբոլդ Քոու, բարոն Քոու (անգլ.՝ Sebastian Coe, սեպտեմբերի 29, 1956(1956-09-29)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ, թեթև ատլետ, IAAF[5] նախագահ, բրիտանական կայսրության շքանշանի հրամանատար-ասպետ։ 1992-1997 թվականներին անգլիական խորհրդարանի անդամ Կոռնուոլ կոմսությունից, 2000 թվականից ցմահ պեր, Ռենմորսկի բարոն (Սուրրեի կոմսություն)։ 1500 մ վազքի երկակի չեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեբաստիան Քոուի մարզիչն իր հայրն էր՝ Փիթեր Քոուն։ 1979 թվականի հուլիսին Օսլոյի Բիշլետ ստադիոնում վազելով 800 մետր՝ Քոուն հատեց եզրագիծը 1.42,33 վայրկյանում՝ գերազանցելով աշխարհի ռեկորդը 1,11 վայրկյան արագությամբ։ Մեկ մղոն վազքը 3.48,95 վայրկյան արագությամբ նրա 2-րդ համաշխարհային ռեկորդն էր։ 1979 թվականին Ցյուրիխում (Weltklasse Zürich) 1500մ մրցատարածությունում Քոուն ցույց տվեց 3.32,03 արդյունք, որը դարձավ նրա երրորդ համաշխարհային ռեկորդը։ Նա իր վարկանիշով դարձավ առաջինը 800մ և 1500 մ մրցատարածությունում։ 1979 թվականին Թրեք էնդ Ֆիլդ Նյուզ «Track & Field News» ամսագրի տվյալներով համարվել է աշխարհի լավագույն թեթև ատլետը։ 1990 թվականին Քոուն թողել է մեծ սպորտը, որից հետո Մեծ Բրիտանիայում սկսել է զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Պահպանողական կուսակցության անդամ է։ 1992 թվականին ընտրություններում հաղթել է Կոռնուոլլի կոմսության ընտրատեղամասերից մեկում՝ հավաքելով ձայների 31,2 %-ը՝ հակառակ լիբերալ դեմոկրատների թեկնածուի 31,2 % արդյունքի և լեյբորիստների 29,2 % արդյունքի։ 1997 թվականի հերթական ընտրություններում Քոուն ստացավ ձայների 28,8 % -ը և իր տեղը զիջեց լեյբորիստ թեկնածու Քենդիս Էթերթոնին (33,8 %)։

Երբ 2005 թվականին Լոնդոնն ընտրվեց որպես 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաք, Սեբաստիան Քոուն ստանձնեց օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավարումը։ 2007 թվականին լորդ Քոուն ընտրվեց որպես Թեթև աթլետիկայի ֆեդերացիայի միջազգային ասոցիացիայի փոխնախագահ։

2015 թվականի օգոստոսի 19-ին ընտրվել է որպես IAAF[5]-ի նոր նախագահ։ Քոուի ակտիվ դիրքորոշման և WADA-ի միջնորդության շնորհիվ 2015 թվականի նոյեմբերի 13-ին անորոշ ժամկետով կասեցվեց ԹԱՀՌՖ[6]-ի անդամակցությունը IAAF-ին։ Իսկ 2016 թվականի հունիսի 17-ին IAAF-ի խորհուրդը, Քոուի գլխավորությամբ, ԹԱՀՌՖ-ին որակազրկելու որոշումը թողեց ուժի մեջ։ IAAF-ի ղեկավար Սեբաստիան Քոուն հայտարարեց. «Չնայած այն հանգամանքին, որ մեծ աշխատանք էր տարվել, IAAF-ը միաձայն որոշեց, որ ԹԱՀՌՖ-ն չի կարող այդ փուլում վերականգնել իր անդամակցությունը IAAF-ին։ Ռուսական կազմակերպությունը չի համապատասխանում անհրաժեշտ չափորոշիչներին։ Քանի դեռ ԹԱՀՌՖ-ն հեռացված է, նրա անդամները չպետք է մասնակցություն ունենան միջազգային մրցաշարերին կամ IAAF-ին» Չելսի անգլիական ֆուտբոլային ակումբի երկրպագու է։

Քոուն (№254) Մոսկվայի օլիմպիադայում՝ 800մ վազքատարածության վրա:

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային գլխավոր մրցաշարեր
Տարի Մրցաշար Քաղաք Հորիզոնական Մրցատարածություն Արդյունք Տարեթիվ
1978 Եվրոպայի չեմպիոնատ Պրահա III 800 մ 1.44,76 օգոստոսի 31
1980 Ամառային օլիմպիական խաղեր Մոսկվա II 800 մ 1.45,85 հուլիսի 26
I 1500 մ 3.38,4 օգոստոսի 1
1982 Եվրոպայի չեմպիոնատ Աթենք II 800 մ 1.46,68 սեպտեմբերի 8
1984 Ամառային օլիմպիական խաղեր Լոս-Անջելես II 800 մ 1.43,64 օգոստոսի 6
I 1500 մ 3.32,53 օգոստոսի 11
1986 Եվրոպայի չեմպիոնատ Շտուտգարտ I 800 մ 1.44,50 օգոստոսի 28
II 1500 մ 3.41,67 օգոստոսի 31

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեբաստիան Քոու» հոդվածին։