Սաշա Գալստյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սաշա Վաչագանի Գալստյան | |
---|---|
օգոստոսի 12, 1996 - ապրիլի 2, 2016 (19 տարեկան) | |
Ծննդավայր | Արմավիր |
Մահվան վայր | Արցախ, Ջրական |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ծառայության տարիներ | 2015 - 2016 |
Կոչում | ՀՀ ԶՈՒ սերժանտ |
Զորամաս | ՊԲ N Մեխակավան |
Մարտեր/ պատերազմներ | Քառօրյա պատերազմ |
Պարգևներ |
Սաշա Վաչագանի Գալստյան (օգոստոսի 12, 1996, Արմավիր - ապրիլի 2, 2016, Ջրական)[1], Հայաստանի զինված ուժերի զինծառայող, կոչումով սերժանտ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կյանք և ուսում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1996 թվականի օգոստոսի 12-ին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում՝ Սոֆի և Վաչագան Գալստյանների ընտանիքում։
2003 թվականին սովորել է Մեծամոր քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում, այնուհետև 2004 թվականին տեղափոխվել է նույն քաղաքի Նարեկացու անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը, որն ավարտել է 2012 թվականին։
2012 թվականին ընդունվել և գերազանցության վկայականով 2014 թվականին ավարտել է Արմավիրի պետական բժշկական քոլեջը, ձեռք բերելով ատամնատեխնիկի մասնագիտություն։
2014 թվականին ընդունվել է Երևանի Հայ Բուսակ բժշկական համալսարանի 3-րդ կուրսի ստոմֆակ բաժինը։
Զբաղվել է սպորտով, հաճախել համակարգչային ուսուցման կենտրոն և անգլերենի դասընթացների։
Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սաշա Գալստյանը պարտադիր ժամկետային զինծառայության է անցել 2014/2 զորակոչով Արմավիրի Զինկոմիսարիատից։ 2015 թվականի հունվարի 14-ին զորակոչվել է բանակ։ Ծառայում էր Արցախում։ Ծառայության 14 ամիսների ընթացքում արժանացել է բազմաթիվ խրախուսանքների, ստացել կրտսեր սերժանտի, ապա սերժանտի կոչում։
Քառօրյա պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի Հանրապետությունը լայնամասշտաբ հարձակում է գործում Արցախի վրա։ Սաշան ապրիլի 1-ին բարձրացել էր դիրքեր և նույն օրվա գիշերը ժամը 04:30-ի սահմաններում տեղի է ունեցել հարձակումը։ Ադամ Սահակյանը կապ հաստատելով հրամանատարի հետ, զեկուցում է որ հակառակորդը բավականաչափ մոտեցել է և հրամանատարը անցնում է Ադամի դիրք։ Մարտական գործողությունների ողջ պատասխանատվությունը իր վրա վերցնելով 4 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերը դիրքի ավագ Սաշա Գալստյանի գլխավորությամբ անցնում են հարձակման։ Սաշան 4-5 ժամ թեժ պայքար մղելով թշնամու դեմ, մեծ կորուստներ է հասցնում (թշնամու զոհերի 90%-ը տվել է Սաշան) և զոհվում է հակառակորդի դիպուկահարի գնդակից։
Հուղարկավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապրիլի 9-ին տեղի ունեցավ Սաշա Գալստյանի հուղարկավորությունը Մեծամորի հերոսների գերեզմանատանը։ Հոգեհանգիստը տեղի ունեցավ Մեծամորի մշակույթի պալատում։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի ապրիլի 7-ին Սաշա Գալստյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական ծառայություն» պետական մեդալով։
2016 թվականի մայիսի 4-ին Սաշա Գալստյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» պետական մեդալով։
2016 թվականի օգոստոսի 12-ին Սաշան Հայաստանի Ղարաբաղյան պատերազմի վետերանների կողմից պարգևատրվել է «Հայրենիքի պաշտպանության» մեդալով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ One, Studio. «20-ամյա կրտսեր սերժանտ Սաշա Գալստյան. լուսանկար». www.yerkir.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.