Սանջիվ Կումար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանջիվ Կումար
անգլ.՝ Sanjeev Kumar
Ծնվել էհուլիսի 9, 1938(1938-07-09)[1]
ԾննդավայրՍուրհաթ, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 6, 1985(1985-11-06)[1] (47 տարեկան)
Մահվան վայրՄումբայ, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունկինոդերասան, թատրոնի դերասան և դերասան
Պարգևներ և մրցանակներ

Սանջիվ Կումար (գուջարաթի` સંજીવ કુમાર, իրական անունը` Հարիհար Ջեթհալալ Ջարիվալա, ծնվ. 1938 թ. հուլիսի 9, Սուրհաթ, Գուջարաթ - մահ. 1985 թ. նոյեմբերի 6, Բոմբեյ, Հնդկաստան), հնդիկ կինոդերասան, «Արծաթե լոտոս» Ազգային կինոմրցանակի կրկնակի մրցանակակիր, ինչպես նաև արժանացել է Filmfare Awards-ի մրցանակի՝ տղամարդու լավագույն դերի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանջիվ Կումարը ծնվել է միջին դասի գուջարաթյան ընտանիքում, որտեղ մեծանում էին նաև նրա երկու եղբայրները և քույրը։ Նա մանկությունից երազել էր կինոյում նկարահանվելու մասին և այդ երազանքն իրականություն դարձնելու համար սկսել էր ելույթ ունենալ թատրոնում, իսկ այնուհետև ընդունվել է Filmalaya կինոստուդիային կից դերասանական դպրոց։ 1960 թվականին այդ նույն կինոստուդիայում` ոչ մեծ դերով նկարահանվել է «Մենք հնդիկներ ենք» ֆիլմում։ 1965 թվականին նա ստացավ «Nishan» ֆիլմի դերերից մեկը։

Սանջիվ Կումարին ճանաչում բերեց 1970 թվականին նկարահանված «Խաղալիքը» կինոնկարը։ Դրան հաջորդեցին մի շարք հաջողված ֆիլմեր՝ «Զիտան և Գիտան» (1972 թ.), «Կամակորի սանձահարումը» (1973 թ.), «Երդվում եմ Ձեզանով» (1974 թ.) և այլն։ Այդ տարիներին նա սկսեց աշխատել հայտնի ռեժիսոր Գուլզարի հետ և միասին նկարահանեցին ևս 9 ֆիլմ ` «Հաղթահարում» (1972 թ.), «Ամպրոպ» (1975 թ.), «Ճանապարհորդություն դեպի անցյալ» (1975 թ.), «Կենվորը» (1982 թ.) և այլն։ Նրա լավագույն դերը համարվում է «Հաղթահարում» ֆիլմում ստեղծած կերպարը։ Այդ դերի համար Սանջիվ Կումարը արժանացել է մի շարք մրցանակների՝ տղամարդու լավագույն դերի համար։ Հաջորդ հիշարժան դերը «Վրեժ և օրենք» (1975 թ.) ֆիլմում կերտած կերպարն էր։ Սանջիվ Կումարի ոչ ավանդական դերերից էր Սաթյաջիտ Ռայի «Շախմատիստները» (1977 թ.) ֆիլմում խաղացած դերը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանջիվ Կումարը երբեք չի ամուսնացել և իր ողջ կյանքում սիրել է դերասանուհի Հեմա Մալինիին, ով սակայն գերադասել է Դհարմենդրային։ Այդ սիրո պատճառով նա անպատասխան է թողել դերասանուհի Սուլակշանա Պանդիտի սերն իր նկատմամբ։

Սանջիվ Կումարը մահացել է 1985 թվականի նոյեմբերի 6-ին՝ ինֆարկտից։ Ճակատագրի հեգնանքով նա մեծ մասամբ խաղացել է հասուն տարիքի դերեր, սակայն մահացել է դեռ 50 տարին չբոլորած։

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1960 Մենք հնդիկներ ենք Hum Hindustani ոստիկանության տեսուչ
1966 Ամուսին և կին Pati Patni Ամար
1966 Ալի Բաբան և քառասուն ավազակները Alibaba Aur 40 Chor Ալի Բաբա
1968 Գաուրի Gauri Սանջիվ
1968 Որս Shikar տեսուչ Ռայ
1968 Գործընկերը Saathi դոկ. Աշոկ
1968 Ռաջան և աղքատը Raja Aur Runk Սուդհիր, Վիջայ
1968 Հեղափոխություն Sunghursh Դուարկա Պրասադ
1968 Տարօրինակ գիշեր Anokhi Raat Բալդև Սինգհ
1968 Տասնչորս տարի անց Aashirwad դոկ. Բիրեն
1969 Ճանապարհ դեպի երջանկություն Bandhan Ռավի Շարմա
1969 Մեկ անգամ խաբելով Jeene Ki Raah դոկ. Մանոհար
1969 Կյանքի ճանապարհ Satyakam Նարենդրա Շարմա
1969 Հողն է կանչում Dharti Kahe Pukarke Մոտի
1970 Խաղալիքը Khilona Վիջայ Կամալ Սինգհ
1970 Հարված Dastak Համիդ Ահմեդ
1971 Ապրումներ Anubhav Ամար Սեն
1971 Ամուսնական գիշեր Ek Paheli ոստիկանության տեսուչ
1972 Տնային դաստիարակը Parichay Նիլեշ
1972 Զիտան և Գիտան Seeta Aur Geeta Ռավի
1972 Հաղթահարում Koshish Հարի Չարան Մաթհուր
1972 Առավոտ և երեկո Subha-O-Sham Նասիր
1973 Կամակորի սանձահարումը Manchali Սուշիլ Կումար
1973 Անամիկա Anamika Դևենդրա Դատ
1974 Զվարճանքներ որոնելիս Manoranjan Ռատան (Շերու)
1974 Երդվում եմ ձեզանով Aap Ki Kasam Մոհան
1974 Նոր օր և նոր գիշեր Naya Din Nai Raat Անանդ, Սվամի Ռահասյանանդ, միսթր Սարանգ
1974 Չամուսնացած հայրը Kunwara Baap բժիշկ
1974 Անամոթը Charitraheen Ինդրա
1974 Սպիտակ աղավնին Shandaar Ռաջան
1975 Ամպրոպ Aandhi Ջ. Կ.
1975 Պայքար սիրո համար Aakraman մայոր Աջայ Վերմա
1975 Վրեժ և օրենք Sholay Թհակուր Բալդև Սինգհ
1975 Փախստակը Faraar տեսուչ Սանջայ
1975 Ճանապարհորդություն դեպի անցյալ Mausam դոկ. Ամարնաթհ Գիլլ
1976 Կյանք Zindagi Ռագհու Շուկլա
1977 Պատիվ և հավատ Immaan Dharam Կաբիր Դաս
1977 Շախմատիստները Shatranj Ke Khilari Միրզա Սաջադ Ալի
1977 Սա կյանքն է Yehi Hai Zindagi Անանդ Նարայան
1977 Արև և ստվեր Dhoop Chhaon դոկ. Պարաս
1977 Ձերբազատում Mukti Ռատան
1977 Մտերիմ մարդը Apnapan Ռաջան Ռաշպալ Սինգհ
1977 Մեղսագործը Paapi Աշոկ Ռոյ
1977 Երազանքի մեղեդին Alaap Ռաջա Բահադուր
1977 Դավաճանություն Vishwasghaat Մահեշ
1978 Շիվա աստծո եռաժանին Trishul Ռաջ Կումար Գուպտա
1978 Ամուսինը, կինը և... Pati Patni Aur Woh Ռանջիտ Չհադհա
1978 Հիշեցում Trishna դոկ. Սունիլ Գուպտա
1978 Աստվածություն Devata Տոնի, Տարուն Կումար
1978 Դժոխք և դրախտ Swarg Narak Պանդիտ Սոհանլալ Տրիպաթհի
1978 Անձրևի երգերը Sawan Ke Geet -
1978 Ճակատագիր Muqaddar -
1979 Անհայտ թշնամին Jaani Dushman Թհակուր
1979 Տան ձեռքբերում Griha Pravesh Ամար
1979 Ծառան Nauker Ամար
1980 Ատելության կրակը Jyoti Bane Jwala -
1980 Մենք` հինգով Hum Paanch Կրիշնա
1980 Աբդուլա Abdullah Ամիր
1980 Ինքնակամ ցանկությամբ Swayamvar Ռամ
1981 Երկերեսանին Chehre Pe Chehra դոկ. Ուիլսոն
1981 Սիրելի կինը Biwi O Biwi Մանգալ Սինգհ, Շանկար
1981 Ստրկուհին Daasi Անանդ
1981 Սիրային կապ Silsila դոկ. Վ. Կ. Անանդ
1981 Ժամանակն է վերացնել բոլոր խոչընդոտները Waqt Ki Deewar Վիկրամ
1982 Ամուսին և կին Shriman Shrimati Շրիման Շանկար Լալ
1982 Մեծ սեր Suraag -
1982 Ինչպես փրկել սերը Sawaal Դհանպաթհրայ Մեհտա
1982 Անհոգը Ayaash Թհակուր Ջասվանտ Սինգհ
1982 Ամենազորը Vidhaata Աբու Բաբա
1982 Խաղող Angoor Աշոկ
1982 Կենվորը Namkeen Գերուլալ
1982 Երեք եղբայր Khud-Daar Հարի Շրիվաստավ
1982 Ինչ կասեն մարդիկ Log Kya Kahenge -
1983 Պատանդուհին Hero Դամոդար Մաթհուր
1984 Երեսպաշտները Pakhandi -
1985 Քանի անուն ունի Աստված Ram Tere Kitne Nam Պետու Ռամ, Ռամ Կումար
1985 Հզորագույնը Zabardast Ռատան Կումար, Ռամեշ Կումար
1986 Ճակատագրի խաղալիքները Haathon Ki Lakeeren դոկ. Բհանու Պրատապ
1986 Գոնե ստացվեր Baat Ban Jaye Սուրաջ Սինգհ
1988 Անհնարինը Namumkin -
1989 Վերև, ներքև, մեջտեղում Oonch Neech Beech -
1993 Պրոֆեսորի հարևանուհին Professor Ki Padosan պրոֆեսոր Վիդհյադհար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #137805268 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.