Սանջայ Դատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանջայ Դատ
անգլ.՝ Sanjay Dutt
Ծնվել էհուլիսի 29, 1959(1959-07-29)[1] (64 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան[1]
ԿրթությունThe Lawrence School, Sanawar? և Elphinstone College?
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, երգիչ, կինոդերասան և քաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Սունիլ Դատ, մայր՝ Նարգիս
Ամուսին(ներ)Մանյատա Դուտտ
Պարգևներ և մրցանակներ

Սանջայ Դատ (հինդի` संजय दत्त, հուլիսի 29, 1959(1959-07-29)[1], Մումբայ, Հնդկաստան[1]), հնդիկ դերասան։ Արժանացել է Filmfare Awards մրցանակի` տղամարդու լավագույն դերի և լավագույն կատակերգական դերի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանջայ Դատը ծնվել է դերասան Սունիլ Դատի և դերասանուհի Նարգիսի ընտանիքում։ Ունի երկու քույր՝ քաղաքական գործիչ Պրիյա Դատը և Նամրատա Դատը։ Նրա մայրը՝ Նարգիսը, մահացել է 1981 թվականին՝ քաղցկեղից, այդպես էլ չկարողանալով դիտել որդու դեբյուտային ֆիլմը։

Առաջին անգամ Սանջայ Դատը նկարահանվել է 1981 թվականին՝ «Ռոկի» կինոնկարում, որի սցենարը հատուկ գրվել էր Սանջայ Դատի կինոդեբյուտի համար։ Այդ ֆիլմի հետ մեծ հույսեր էին կապում, սակայն այն հաջողություն չունեցավ։ 1986 թվականին Սանջայ Դատը նկարահանվեց Մահեշ Բհատի «Անուն» կինոնկարում, որը նրան հանրաճանաչ դարձրեց։ Այնուհետև ի հայտ եկան նոր դերեր, որոնք բավականին հաջողված էին։ Այդպիսի ֆիլմերից էին «Հետապնդում» (1991 թ.) և «Իմ սիրելին» (1991 թ.) կինոնկարները։

1993 թվականին Մավրիկիոսում նկարահանվող «Վրեժխնդրություն» ֆիլմի նկարահանումների ժամանակ Սանջայ Դատին մեղադրանք առաջադրվեց ապօրինի զենք պահելու համար (ինքնաձիգ ԱԿ-47 և ատրճանակ), որը նա ձեռք էր բերել 1993 թվականին Բոմբեյում տեղի ունեցած պայթյունների կազմակերպիչներից մեկից՝ Աբու Սալեմից։ Սանջայ Դատը վստահեցնում էր, որ այդ զենքերը գնել է ինքնապաշտպանության համար։ Դատարանը մի քանի անգամ գործը վերանայել է, որը սկզբնական շրջանում Սանջայ Դատին թույլ էր տալիս շարունակել աշխատանքը կինոնկարահանման հրապարակում։ Սակայն 2005 թվականին դատարանն այնուամենայնիվ նրան մեղավոր ճանաչեց և դատապարտեց վեց տարվա ազատազրկման։ 18 ամիս մնալով կալանավորված, 2007 թվականին Սանջայ Դատն ազատ արձակվեց՝ համապատասխան գրավի դիմաց։

2013 թվականին Հնդկաստանի գերագույն դատարանը վերանայել է վճիռը և Սանջայ Դատի պատժաչափը կրճատել մինչև հինգ տարի և որոշում կայացրել, որ մեկ ամսվա ընթացքում դերասանը պետք է վերադառնա բանտ և կրի պատժի մնացած մասը՝ երեք ու կես տարի։ Այդ նորությունը հասարակության մեջ առաջացրեց շարժում, որտեղ մի մասը պնդում էին նրան ներում շնորհել, իսկ մի մասը դեմ էին ներում շնորհելուն։

2009-2010 թվականներին Սանջայ Դատը փորձեց զբաղվել քաղաքականությամբ և դարձավ սոցիալիստական ուղղվածություն ունեցող Samajwadi Party կուսակցության գլխավոր քարտուղար։ Սակայն շուտով հիասթափվեց և լքեց քաղաքականությունը։ 2012 թվականին նա սկսեց ներդրումներ կատարել Հնդկաստանում ընդհանուր մարտարվեստների զարգացման գործում։

Սանջայ Դատի կերտած լավագույն կերպարներից կարելի է առանձնացնել «Չարագործը» (1993 թ.), «Գեղեցկուհին» (1999 թ.), «Չհորինված պատմություն» (1999 թ.), «Եղբայր Մուննան. Երջանկություն վաճառողը» (2003 թ.) և այլ ֆիլմերում կատարած նրա դերերը։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Սանջայ Դատը ամուսնացել է 1986 թվականին՝ դերասանուհի Ռիչա Շարմայի հետ։ Այդ ամուսնությունից նա ունի մեկ դուստր։ 1996 թվականին Ռիչան մահացել է գլխուղեղի ուռուցքից։ Դստեր խնամակալությունը հանձնվել է հանգուցյալ կնոջ ծնողներին։ 1998 թվականին Սանջայ Դատը ամուսնացել է ֆոտոմոդել Ռհեա Պիլաիի հետ։ 2005 թվականին նրանք ամուսնալուծվել են։ 2008 թվականին Սանջայ Դատն ամուսնացել է դերասանուհի Մանյատայի հետ։ 2010 թվականին նրանք դարձել են երկվորյակ երեխաների ծնողներ՝ մեկ որդի և մեկ դուստր։

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1972 Ռեշման և Շերան Reshma Aur Shera -
1981 Ռոկի Rocky Ռակեշ, Ռոկի Դ'Սուզա
1982 Ես քեզ սիրում եմ Ջոնի Johny I Love You Ռաջու Սինգհ, Ջոնի
1982 Ամենազորը Vidhaata Կունալ Սինգհ
1984 Սիրո մեծ ուժը Zameen Aasmaan -
1984 Արդարադատություն Mera Faisla Ռաջ Սաքսենա
1985 Երկու սրտերի պատմությունը Do Dilon Ki Dastaan Վիջայ Կումար Սաքսենա
1985 Պատժել մարդասպանին Jaan Ki Baazi -
1986 Անուն Naam Վիկի Կապուր
1986 Ջիվա Jeeva Ջիվա, Ջիվան Թհակուր
1986 Իմ իրավունքը Mera Haque արքայազն Ամար Սինգհ
1987 Ազնիվը Imaandaar Ռաջեշ
1987 Պարգևատրումը` 10 000 Inaam Dus Hazaar Կամալ Մալհոտրա
1987 Գոյություն Naam O Nishan տեսուչ Սուրաջ Սինգհ
1988 Տղամարդկային զրույց Mardon Wali Baat Տինկու
1988 Անխուսափելի հատուցում Khatron Ke Khiladi Ռաջեշ
1988 Սիրո թշնամին Mohabbat Ke Dushman Հաշիմ
1988 Զավթում Kabzaa Ռավի Վարմա
1988 Երեք ընկեր Jeete Hain Shaan Se Գովինդա
1989 Երկու կալանավոր Do Qaidi Մանու
1989 Թաղամաս Ilaaka տեսուչ Սուրաջ Վերմա
1989 Վրեժ` օրենքի անունից Kanoon Apna Apna Ռավի Կումար Սինգհ
1989 Զենք Hathyar Ավինաշ
1989 Սատանայից ուժեղ Taaqatwar տեսուչ Ամար Շարմա
1990 Թունավորը Zahreelay Ռակեշ Ռայ
1990 Վիրավորանք Kroadh Վիջայ (Մուննա) Շուկլա
1990 Ոստիկանության տեսուչը Thanedaar Բրիջեշ Չանդար (Բիջու)
1990 Հանցագործը Khatarnaak Սուրաջ (Սաննի)
1991 Արյան պարտքը Khoon Ka Karz Արջուն
1991 Սեր և մահ Do Matwale Աջայ (Ջեյմս Բոնդ 009)
1991 Իմ սիրելին Saajan Աման Վերմա, Սագար
1991 Հետապնդում Sadak Ռավի
1991 Մարտիկը Yodha Սուրաջ Սինգհ
1991 Հաղթանակ Fateh Կարան
1991 Փողոցային երգիչը Qurbani Rang Layegi Ռաջ Կիշան
1992 Երկպառակչական պատերազմ Adharm Վիկի Վերմա
1992 Երկու սիրահարներ Sahebzaade Ռաջա
1992 Ոչ այս աշխարհից Sarphira Սուրեշ Սինհա
1992 Սիրո մեծությունը Yalgaar Վիշալ Սինգհալ
1993 Զինակիրը Kshatriya Վիկրամ Սինգհ
1993 Ճանապարհից շեղվածը Gumrah Ջագան Նաթհ
1993 Չարագործը Khal Nayak Բալառամ Պրասադ
1993 Սահիբան Sahibaan Կունվար Վիջայ Պալ Սինգհ
1994 Ինքնակոչը Zamane Se Kya Darna Վիկրամ Սինգհ
1994 Վրեժխնդրություն Aatish: Feel the Fire Բաբա
1994 Բարի սիրտը Amaanat Վիջայ
1995 Պայքար Andolan Ադարշ Պրադհան
1995 Կեցցե Վիկրանտան Jai Vikraanta Վիկրանտա Սինգհ
1997 Նախկին ընկերները Mahaanta: The Film Սանջայ Մալհոտրա
1997 Փախուստ Daud: Fun on the Run Նանդու
1997 Տաս Dus կապիտան Ռաջա Սեթհի
1997 Դրախտային կղզին Sanam Նարենդրա Անանդ
1998 Մոլագարը Dushman մայոր Սուրաջ Սինգհ Ռաթհոդ
1999 Ապաշխարանք Daag: The Fire կապիտան Կարան Սինգհ
1999 Գնդակ Kartoos Ռաջա, Ջիտ Բալռաջ
1999 Սաֆարի Safari Կիշան Ջատին Կհաննա
1999 Չհորինված պատմություն Vaastav: The Reality Ռագհունաթհ Նամդև Շիվալկար
1999 Գեղեցկուհին Khoobsurat Սանջայ Շաստրի
2000 Պատահական վկան Khauff Բաբու
2000 Ճակատագիր Baaghi Ռաջա
2000 Մրցակից եղբայրներ Chal Mere Bhai Վիկի Օբերոյ
2000 Կյանք կյանքի դիմաց Jung Բալի
2000 Առաքելություն` «Քաշմիր» Mission Kashmir Ինայատ Խան
2000 Չխոնարհվողը Kurukshetra Պրիտհվիռաջ Սինգհ
2000 Հորեղբայր Ռաջուն Raju Chacha Գաֆուր
2001 Փառահեղ զույգը Jodi No.1 Ջայ
2002 Հայրը Pitaah Ռուդրա
2002 Մեզ չեն հասնի Hum Kisi Se Kum Nahin Մուննա Բհայ
2002 Ուղևորություն դեպի Լոնդոն Yeh Hai Jalwa Շերա
2002 Իմ սիրտը պատկանում է քեզ Maine Dil Tujhko Diya Բհայ Ջան
2002 Չհորինված պատմություն 2 Hathyar: Face to Face with Reality Ռոհիտ Ռագհունաթհ Շիվալկար
2002 Օտար` յուրայինների մեջ Kaante Ջայ Ռեհան
2003 Վերահսկման գիծը LOC: Kargil Յ. Կ. Ջոշի
2003 Եղբայր Մուննան. Երջանկություն վաճառողը Munna Bhai M.B.B.S. Մուրլի Պրասադ Շարմա (Մուննա Բհայ)
2004 Հաջողություն փնտրելիս Plan Մուսաբհայ
2004 Սրբազան համայիլ Rudraksh Վարուն
2004 Պատ Deewaar: Let's Bring Our Heroes Home Խան
2004 Արյան մոգությունը Rakht Ռահուլ
2004 Գնալ իր բախտի մոտ Musafir Բիլլա
2005 Զգացմունքների խռովք Shabd Շաուկատ Վաշիշտ
2005 Տանգո Չարլի Tango Charlie Վիկրամ Ռաթհոր
2005 Ամուսնացած կինը Parineeta Գիրիշ Շարմա
2005 Х ժամը Dus Սիդանթհ Դհիր
2005 Արդարություն գտնել Viruddh... Family Comes First Ալի Ասգհար
2005 Հարսանիք համար մեկ Shaadi No. 1 Լաքհվինդեր Սինգհ Լաքհա
2005 Կյանքն այնքան հիասքանչ է Vaah! Life Ho Toh Aisi! Յամառաջ Մ. Ա.
2006 Անցյալի բանտարկյալը Zinda Բալաջիտ Ռոյ
2006 Պատմություն` կյանքի տևողությամբ Anthony Kaun Hai? վարպետ Մադան
2006 Եղբայր Մուննան 2 Lage Raho Munna Bhai Մուրլիպրասադ Շարմա (Մուննա Բհայ)
2006 Սահմանին Sarhad Paar մայոր Ռանջիտ Սինգհ
2006 Թող այդպես լինի Tathastu Ռավի Ռաջպուտ
2007 Էկլավիա - իշխանական պահապան Eklavya Պաննալալ Չոհար
2007 Անուղղելի խարդախները Nehlle Pe Dehlla Ջոնի
2007 Փոխհրաձգություն Լոկհանդվալում Shootout at Lokhandwala Շամշեր Խան
2007 Հարյուր միլիոնի ետևից Dhamaal տեսուչ Կաբիր Նայակ
2007 Տաս պատմություն սիրո մասին Dus Kahaniyaan Բաբա Հիդերաբադի
2008 Սիրելիս Mehbooba Շրավան Դհարիվալ
2008 Առևանգում Kidnap Վիկրանտ Ռայնա
2009 Ֆորտունա Luck Կարիմ Մուսա
2009 Ամենայն բարիք. Զվարճանքն սկսվում է All the Best: Fun Begins Դհարամ Կապուր
2009 Երկնագույն անդունդ Blue Սագար Սինգհ
2010 Ակնթարթ Lamhaa: The Untold Story of Kashmir Վիկրամ Սաբհարվալ, Գուլ Ջահանգիր
2010 Հեռախոսախցիկ Knock Out Վիր Վիջայ Սինգհ
2010 Խաբեության արքան Tees Maar Khan պատմող
2010 Խնդիր չկա No Problem Յաշ Ամբանի
2011 Կրկնակի զվարճանք Double Dhamaal Կաբիր Նայակ
2011 Չատուր Սինգհ` երկու աստղ Chatur Singh Two Star Չատուր Սինգհ
2011 Խարդախները Rascals Չետան Չուհան
2011 Մուտք գործելու պատահական հնարավորություն Ra.One Կհալնայակ
2011 Իսկական հնդկական տղաներ Desi Boyz բոս
2012 Բոցավառ ուղի Agneepath Կանչա Չինա
2012 Ստորաբաժանում Department տեսուչ Մահադև Բհոսլե
2012 Սարդարի որդին Son of Sardaar Բիլլու
2013 Ղազիաբադի շրջանը Zila Ghaziabad Թհակուր Պրիտամ Սինգհ
2013 Երկուսը մեկում. Ոստիկան և ավազակ Policegiri Ռուդրա Ադիտյադևռաջ
2013 Ձգձգված հատուցում Zanjeer Շեր Խան
2014 Ոստիկանը Ungli տեսուչ Կալի
2014 ՊիԿեյ PK Բհայրոն Սինգհ
2017 Բհումի Bhoomi Արուն Սաչդևա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #143342193 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանջայ Դատ» հոդվածին։