Սանյա Իվեկովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանյա Իվեկովիչ
Ծնվել էհունվարի 6, 1949(1949-01-06)[1] (75 տարեկան) կամ հունիսի 1, 1949(1949-06-01)[2] (74 տարեկան)
ԾննդավայրԶագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[2]
Քաղաքացիություն Խորվաթիա[3]
Մասնագիտությունլուսանկարիչ, քանդակագործ, վիզուալ արտիստ, վիդեոնկարիչ և performance artist
Ոճֆեմինիստական արվեստ
Պարգևներ
ԱնդամակցությունDocumenta
 Sanja Iveković Վիքիպահեստում

Սանյա Իվեկովիչ (խորվ.՝ Sanja Iveković, հունվարի 6, 1949(1949-01-06)[1] կամ հունիսի 1, 1949(1949-06-01)[2], Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[2]), խորվաթ նկարչուհի, քանդակագործ, լուսանկարչուհի։ Նա համարվում է նախկին Հարավսլավիայի առաջատար նկարչուհիներից մեկը և շարունակում է ոգեշնչել բազմաթիվ երիտասարդ նկարչուհիների[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1968-1971 թվականներին Սանյա Իվեկովիչը սովորել է Զագրեբի Գերավեստի ակադեմիայում։ Նրա՝ նկարչուհու կարիերան սկսվել է Խորվաթական գարնան ժամանակ՝ 1970-ական թվականների սկզբին, երբ մյուս երիտասարդ նկարիչների հետ նա հրաժարվեց հետևել իշխող միտումներին՝ ընտրություն կատարելով հօգուտ նորարարական տեսագրությունների, կոնցեպտուալ ֆոտոմոնտաժների և պերֆոմանսների[6]։ Իր աշխատանքների մեջ Իվեկովիչը կենտրոնացնում է ուշադրությունն իր կյանքի և կնոջ դերը ժամանակակից հասարակության մեջ թեմայի վրա։ Նա դարձավ առաջին խորվաթ նկարչուհին, որը հայտարարել է իր ֆեմինիստական հայացքների մասին[7]։ 1994 թվականին Իվեկովիչը դարձավ Կանանց ուսումնասիրությունների կենտրոնի հիմնադիրներից մեկը Զագրեբում[8]։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կարիերայի հենց սկզբից Իվեկովիչին հետաքրքրում էր կնոջ կերպարը հասարակության մեջ։ Նրա աշխատանքների մեջ կարելի է առանձնացնել այնպիսի գործեր, ինչպես «Double Life»-ը (1975), որտեղ նկարչուհին զույգերով դասավորել է 66 լուսանկար՝ իր անձնական կյանքից և նման մոդելների լուսանկարներ` ամսագրային գովազդներից, «Make Up - Make Down»-ը (1978)՝ կազմված նրա ինքնանկարներից, որոնք արվել էին կինո և լուսաժապավենների վրա, «General Alert: Soap Opera» (1995), որը վերաբերում է կանանց կերպարին հեռուստատեսության մեջ, և «Figure & Ground»` կոլաժների շարք, որտեղ պատկերված են կին-մոդելներ, որոնք նման են զինված ահաբեկիչների, ողողված են կեղծ արյունով և կրում են առաջատար դիզայների զինվորական ոճի հագուստ[9]։

Իվեկովիչը նաև հայտնի է որպես քանդակագործ։ 2001 թվականին նա պատրաստեց արձան, որը կրկնօրինակում էր Ոսկե տիկնոջը` Լյուքսեմբուրգի ազգային խորհրդանիշը, սակայն այն պատկերել է հղի վիճակում։ Որոշ ժամանակ արձանը, որը ստացել է «Ռոզա Լյուքսեմբուրգ» անվանումը, գտնվում էր բնօրինակից ոչ հեռու` ցնցելով պատահական անցորդներին։ «Women’s House» նախագիծը, որն իրականացվում էր 1998 թվականից, իրենից ներկայացնում է բռնության ենթարկված կանանց դեմքերի` գիպսե ծեփակերտների կիսաշրջանով շարված պատկերասրահ[9]։

2010 թվականին Կվանգջուի բիենալեում Իվեկովիչը ներկայացրեց «On the Barricades» պերֆոմանսը՝ ի հիշատակ 1980 թվականի մայիսի 18-ին Կվանգջուում տեղի ունեցած ապստամբության։ Ինչպես և «Rohrbach Living Memorial» (2005) պերֆոմանսում, որը նվիրվել է գնչուների ճակատագրին` Հոլոքոստի զոհերի հիշատակին, նրան օգնեցին կամավորներ, որոնք պատկերում էին զոհերի արձանները։ Նրանց վրա 10 մոնիտորներ կային, որոնց վրա հեռարձակվում էր 545 զոհերի լուսանկարների սլայդ-շոուն, որոնց աչքերը նկարչուհին դիտմամբ փակել էր[10]։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Իվեկովիչը Գրաց քաղաքում դարձավ Camera Austria Award մրցանակակիր, քանի որ լուսանկարը ճանաչվեց նրա կոնցեպտուալ աշխատանքների անբաժանելի մասը։ Ժյուրին նշեց նրա աշխատանքների ակտուալությունը և դրա նշանակությունը երիտասարդ սերնդի համար, ինչպես նաև նկարչուհու սոցիալական և քաղաքական ակտիվությունը, որը գրավում է ուշադրությունը հասարակության մեջ կնոջ դերի վրա այնպիսի ստեղծագործությունների միջոցով, ինչպես «Women’s House»-ն է[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանյա Իվեկովիչ» հոդվածին։