Սանդրա Բեզիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանդրա Բեզիկ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝գեղասահորդուհի, figure skating choreographer և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ Կանադա
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 6, 1956(1956-04-06) (68 տարեկան)
Ծննդավայր՝Տորոնտո, Կանադա
162 սմ[1]

Սանդրա Բեզիկ (ռուս.՝ Сандра Мари Безик, ապրիլի 6, 1956(1956-04-06), Տորոնտո, Կանադա), կանադական գեղասահորդուհի խորվաթական ծագումով, հանդես է եկել զուգասահքում՝ եղբոր՝ Վել Բեզիկի հետ։ Կանադայի հնգակի չեմպիոն, նշանավոր խորեոգրաֆ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանդրա Բեզիկի մայրը՝ Անջելին Մատելյանը, ծնվել է 1927 թվականին Հյուսիսային Օնտարիոյում՝ Խորվաթիայից գաղթած ընտանիքում։ Հայրը՝ Դուշան Բեզիկը, փախստական էր Խորվաթիայից, Կանադա էր եկել 25 տարեկանում։ Երկու ծնողների ընտանիքներն էլ նույն գյուղից էին, որը գտնվում էր Շոլտա կղզու վրա։ Պայմանավորված այն հանգամանքով, որ մայրը գեղասահք շատ էր սիրում, Սանդրան չմուշկներով սկսեց սահել երեք տարեկանից։ 1965 թվականին՝ 8 տարեկան հասակում, Սանդրան սկսեց սահել՝ զույգ կազմելով եղբոր՝ Վել Բեզիկի հետ։ 1966 թվականին նրանք առաջին անգամ հանդես եկան Կանադայի առաջնությանը երեխաների միջև, որտեղ զբաղեցրին նախավերջին հորիզոնականը։ 1967 թվականին նրանք հաղթեցին այդ առաջնությունում։

1969 թվականին Սանդրա և Վել Բեզիկները Կանադայի գեղասահքի առաջնությունում նվաճեցին բրոնզե մեդալ, իսկ 1970-1974 թվականներին հինգ անգամ անընդմեջ դարձել են Կանադայի ազգային չեմպիոններ։ Սապորոյի 1972 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում զույգը 9-րդն էր։

17 տարեկանում Սանդրա Բեզիկը, մարզումների ժամանակ կատարելով կրկնակի ակսել թռիչք, կոճի վնասվածք ստացավ։ Բժիշկները ոտքին գիպս դրեցին, և Սանդրան ստիպված էր այդ մրցաշրջանում դադարեցնել ելույթները։ Դիտելով մրցումները որպես հանդիսատես՝ Սանդրան սկսեց մտածել գեղասահքի բացասական կողմերի մասին՝ դատելու, հսկայական ծանրաբեռնվածության։ Նա տեսավ, թե ինչպես գեղասահորդները մարզվում են ողջ տարին ու մրցմանը միայն մեկ սխալ անելով՝ պարտվում են։ Արդյունքում, Սանդրան որոշեց թողնել սպորտը և երեք տարի չկանգնեց չմուշկների վրա, անգամ հեռուստացույցով գեղասահք չէր դիտում։

Երկար մտորելուց հետո Սանդրան որոշեց, որ երաժշտությունը զգալու իր տաղանդը և միջազգային մակարդակի մրցույթի փորձը կարող է օգտակար լինել։ Նա դարձավ խորեոգրաֆ։ Աշխատեց երեխաների և պատանիների հետ, բայց երազում էր ծրագրեր բեմադրել մեծահասակների համար։ Մի քանի ամիս անց Սանդրան հրավերք ստացավ աշխատելու Կանադայի լավագույն մարզիչներից մեկի՝ Լուիս Ստոնգի հետ, ով նոր սկսում էր մարզել Բարբարա Անդերխիլլ/Պոլ Մարտինի զույգին։ Խոսքը 1980 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստման մասին էր։

1987 թվականին Սանդրան Բրայան Բոյտանոյի մարզիչ Լինդա Լիվերի կողմից հրավիրվեց ստեղծելու կարճ ու ազատ ծրագրեր 1980 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի համար։

Սանդրա Բեզիկը դարձավ Բոյտանոյի օլիմպիական ծրագրերի խորեոգրաֆը, ում հետ էլ նա նվաճեց ոսկե մեդալ։

Ջակոմո Մեյերբերի բալետի երաժշտությամբ Les Patineurs կարճ ծրագիրը նվիրված էր 19-րդ դարի գեղասահորդներին։ «Նապոլեոն» ֆիլմի երաժշտությամբ Սանդրա Բեզիկի բեմադրած կարճ ծրագիրը ստեղծեց Բոյտանոյի ռոմանտիկ հերոսի կերպարը, ով պատրաստվում էր գնալ պատերազմի և վերադառնալ հաղթանակով։

1994 թվականին թողարկվեց «You Must Remember This» ֆիլմը, որի սցենարիստներից և պրոդյուսերներից մեկը Սանդրա Բեզիկն էր։ Ֆիլմում նկարահանվել են հայտնի գեղասահորդներ Քուրտ Բրաունինգը և Քրիստի Յամագուչին։

Սանդրա Բեզիկը «The Passion to Skate» գրքի հեղինակն է։

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

(Վել Բեզիկի հետ)

1969

  • Կանադայի առաջնություն՝ 3-րդ հորիզոնական

1970

  • Կանադայի առաջնություն՝ 1-ին հորիզոնական
  • Աշխարհի առաջնություն՝ 14-րդ հորիզոնական

1971

  • Կանադայի առաջնություն՝ 1-ին հորիզոնական
  • Աշխարհի առաջնություն՝ 9-րդ հորիզոնական

1972

  • Կանադայի առաջնություն՝ 1-ին հորիզոնական
  • Օլիմպիադա՝ 9-րդ հորիզոնական
  • Աշխարհի առաջնություն՝ 8-րդ հորիզոնական

1973

  • Կանադայի առաջնություն՝ 1-ին հորիզոնական
  • Աշխարհի առաջնություն՝ 6-րդ հորիզոնական

1974

  • Կանադայի առաջնություն՝ 1-ին հորիզոնական
  • Աշխարհի առաջնություն՝ 5-րդ հորիզոնական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Sandra Bezic Biography and Olympic Results» (անգլերեն). Sports-Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 19-ին.