Սանգայ ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանգայ ազգային պարկ
Parque nacional Sangay
Տեսակազգային պարկ
Կազմված էTungurahua volcano?, Sangay volcano? և El Altar volcano?
Մասն էAndean Highlands?
Երկիր Էկվադոր
ՎարչատարածքՄորոնա Սանտյագո, Չիմբորասո (պրովինցիա) և Տունգուրահուա
Հիմնվել է1979
Մակերես271 925 հեկտար
Սանգայ ազգային պարկը գտնվում է Էկվադորում
Սանգայ ազգային պարկ

Սանգայ ազգային պարկ (իսպ.՝ Parque nacional Sangay), ազգային պարկ, որը տեղակայված է Մորոնա Սանտյագոյում, Էկվադորի Չիմբորասո և Տունգուրաուա պրովինցիաներում։ Պարկն ունի երկու գործող հրաբուխ (Տունգուրաուա և Սանգայ), մեկ հանգած Ալտար հրաբուխ ու էկոհամակարգեր՝ սկսած արևադարձային խոնավ անտառներից մինչև սառցադաշտեր։

Պարկը 1983 թվականից ի վեր ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։ 1992 թվականին այն ավելացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկում որսագողության, որպես արոտավայր լայնորեն օգտագործելու, չնախագծված ճանապարհի կառուցման և պարկի տարածքների յուրացման պատճառով։ Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգված վայրերի ցանկից հեռացվեց 2005 թվականին։

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային պարկը կարևոր ապաստարան է Անդերի հազվագյուտ տեսակների համար, ինչպիսիք են լեռնային գետակինճերը և ակնոցավոր արջերը։ Հատկապես լեռնային գետակինճերի համար պարկը ամենակարևոր պատվարներից մեկն է[1]։ Անտառներում բնակվում են ակնոցավոր արջերը, հսկա ջրասամույրները, յագուարները, օցելոտները, երկարապոչ կատուները, Հարավամերիկյան գետակինճերը, սպիտակ եղջերուները, փոքր կարմիր եղջերուներն ու պուդուները։ Պարկում բնակվում են շուրջ 300-400 տեսակի թռչուններ։

Ինչպես նաև պարկում գրանցվել են կուգուարը և Leopardus pajerosը[2]։

2016 թվականին նոր Pristimantis տեսակները հայտնաբերվել են ազգային պարկի մշուշոտ անտառում[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Downer, CC. (1996). «The mountain tapir, endangered 'flagship' species of the high Andes». Oryx. 30 (1): 45–58. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 27-ին.
  2. Nowell, K.; Jackson, P. (1996). Wild Cats: Status Survey and Conservation Action Plan (PDF). Gland, Switzerland: IUCN.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Brito M, J., Ojala-Barbour, R., Batallas R, D. and Almendáriz C, A. (2016). «A New Species of Pristimantis (Amphibia: Strabomantidae) from the Cloud Forest of Sangay National Park, Ecuador». Journal of Herpetology. 50 (2): 337–344.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանգայ ազգային պարկ» հոդվածին։