Սան Ջորջո լեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սան Ջորջիո լեռից)
Սան Ջորջո լեռ
Տեսակլեռ
Երկիր Շվեյցարիա
Վարչատարածքային միավորՏիչինո
ԼեռնաշղթաQ3663418?
Մասն էԻտալիայի և Շվեյցարիայի սահման
Բարձրությունը ծովի մակարդակից1097 մետր
Հարաբերական
բարձրություն
758 մետր

Սան Ջորջո լեռ (իտալ.՝ Monte San Giorgio), անտառածածկ լեռ Շվեյցարիայում։ Գտնվում է ծովի մակարդակից 1097 մ բարձրության վրա։ Լեռան ստորոտները ողողում են Լուգանո լճի ջրերը։ Լեռը գտնվում է Տիչինո կանտոնի հարավային մասում, Բրուսինոյի Արսիզիոյի, Ռիվա Սան Վիտալի և Մերիդեի միջև։ Սան Ջորջո լեռը դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ 2003 թվականին, քանի որ դա Տրիասի ժամանակաշրջանում ծովային կյանքի լավագույն հայտնի ապացույցն է և հավաքագրում է կյանքի կարևոր մնացորդներ նաև ցամաքում[1]։ Դեռևս 240 միլլիոն տարի առաջ այստեղ մերձարևադարձային կլիմա էր, և լեռան փոխարեն 100 մետր խորությամբ ծով է եղել։ Նրա ջրերում լողացել են նախապատմական սողուններ, ձկներ, փափկամարմիններ, խեցգետնակերպեր։ Արդեն դարեր ի վեր այս գտածոները դարձել են ակտիվ ուսումնասիրության օբյեկտներ, և դեռևս այստեղ շարունակվում են հնագիտական աշխատանքները։ Հիմնականում պեղումներն անցկացնում են Ցյուրիխի և Միլանի հետազոտողները։ Գտածոների հիմնական մասը պահպանվում է Ցյուրիխի Պալեոնտոլոգիական թանգարանում[2]։ Դրանց որոշ մասն էլ պահվում են Մերիդեի Սան Ջորջիոյի Բրածոների թանգարանում։ Վերջինս նախագծել է Տիչինոյի բնակիչ ճարտարապետ Մարիո Բոթթան։

Այս պատմական և գիտական արժեք ունեցող լանդշաֆտը հիմք է ծառայել, որպեսզի 2003 թվականին այն ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[3]։ 2010 թվականին իտալական Poncione d'Arzo լեռան արևմտյան հատվածը ևս ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության ցանկում՝ որպես ընդլայնում։ Սան Ջորջիո լեռը Երկիր մոլորակի երկրաբանական պատմության հիմնական ժամանակաշրջանների ցայտուն օրինակ է։ Բացի դրանից Սան Ջորջիոն հանդիսանում է նաև մարմարի արդյունահանման և բիտումային խեժերի պաշար։



Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Monte San Giorgio - UNESCO World Heritage Centre
  2. [1] Սան Ջորջիո լեռ Swissworld.org կայքում
  3. Сан-Джорджо на сайте ЮНЕСКО

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Ջորջո լեռ» հոդվածին։