Սամսոն Տոնոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամսոն Տոնոյան
 
Կուսակցություն՝ ՀԿԿ
Մասնագիտություն՝ պետական գործիչ
Ծննդյան օր հունիսի 10, 1931(1931-06-10)
Ծննդավայր Լեռնարոտ
Վախճանի օր մայիսի 8, 2014(2014-05-08) (82 տարեկան)
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան
 
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան

Սամսոն Խաչատուրի Տոնոյան (հունիսի 10, 1931(1931-06-10), Լեռնարոտ - մայիսի 8, 2014(2014-05-08)), հայ խորհրդային պետական-կուսակցական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1931 թվականի հունիսի 10-ին ՀԽՍՀ Աշտարակի շրջանի Լեռնարոտ (Մաղդա) գյուղում՝ գաղթականի (հայրը՝ Խաչատուր Տոնոյան, 1915 թ. գաղթել է Արևմտյան Հայաստանի Սասնա գավառի Գլեգուզան գյուղից, ընտանիքի նախկին անդամները մորթվել են թուրքական յենիչերների կողմից) ընտանիքում։

Սկզբնական 8-ամյա միջնակարգ կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որից հետո շարունակել է հետագա ուսումը և աշխատանքային գործունեությունը Երևան քաղաքում։ 1960 թ.-ից աշխատել է Երևանի ավտոդողերի գործարանում, որպես ավտոդողագործ[1]։ Սամսոն Տոնոյանը Երևանի ավտոդողերի գործարանում առաջիններից է հանդես եկել «Մեկ հնգամյակում երկու հնգամյակի նորմա» նշանաբառով և 9-րդ և 10-րդ հնգամյակներում կատարել չորս հնգամյակի պլան։ Աշխատանքում եղել է նորար։ Նրա աշխատանքի փորձը լայնորեն մասսայականացվել է ինչպես ՀԽՍՀ-ում, այնպես էլ ԽՍՀՄ նավթաքիմիական և նավթավերամշակման արդյունաբերության ձեռնարկություններում։

Զբաղվել է ակտիվ հասարակական գործունեությամբ, եղել է գործարանի կուսակցական կոմիտեի անդամ, Լենինյան շրջանի վարպետ-դաստիարակների խորհրդի նախագահ, 1970-1979 թթ. Հայկական ԽՍՀ աշխատավորների դեպուտատների Երևանի քաղաքային խորհրդի դեպուտատ։ 1986 թվականից հանդիսացել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ՝ ընտրված կուսակցության XXVIII համագումարում։ 1980-1990 թթ. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի 10-րդ և 11-րդ գումարման Գերագույն խորհրդի դեպուտատ, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ[2][3][4]։ 1988-1990 թթ. եղել է Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից (Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի շենքում իր գլխավորությամբ, Ղարաբաղ կոմիտեի անդամներ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Աշոտ Մանուչարյանի, Խաչիկ Ստամբոլցյանի, գրող հրապարակախոս Սերո Խանզադյանի և դեպուտատների հետ գերագուն խորհրդի նիստ հրավիրելու՝ Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու պատմական որոշման օրը)։ Սամսոն Տոնոյանը եղել է հանրապետական նշանակության անհատական թոշակառու և մեծ հայրենասեր։

Մահացել է 2014 թվականի մայիսի 8-ին։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցաբերած աշխատանքային բարձր ցուցանիշերի, ինչպես նաև ակտիվ հասարական գործունեության համար Տոնոյանն արժանացել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ բարձր կոչումների, պատվոգրերի, շքանշանների և այլն։

  • 1970 թվականի ապրիլի 2-ին բարեխիղճ աշխատանքի համար ԽՍՀՄ Գերագույն սովետի նախագահության կողմից պարգևատրվել է Լենինի ծննդյան 100-ամյակի շքանշանով
  • ԽՍՀՄ նավթաքիմիական և նավթավերամշակման արդյունաբերության մինիստրության կողմից ճանաչվել է սոցիալիստական աշխատանքի հարվածային IX-XI-րդ հնգամյակի պլանները գերազանց կատարելու համար
  • Սոց մրցության հաղթող ճանաչվելու կապակցությամբ 1973-1974 թթ. ԽՍՀՄ Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական կոմիտեից, ԽՍՀՄ Մինիստրների Սովետից և ԽՍՀՄ այլ բարձրագույն ատյաններից ստացել է բազմաթիվ շքանշաններ
  • 1976 թվականի հունիսի 20-ին արդյունաբերական բարձր ցուցանիշերի, սոց մրցության և սոց պարտավորությունների կատարման համար անցկացվել է ԽՍՀՄ նավթաքիմիական և նավթավերամշակման արդյունաբերության մինիստրության պատվավոր գրքում
  • ԽՍՀՄ Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական կոմիտեից, ԽՍՀՄ Գերագույն Սովետի նախագահության կողմից պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության բարձրագույն շքանշանով
  • 1979 թվականին արժանացել է ԽՍՀՄ պատվավոր նավթաքիմիագործի բարձր կոչմանը
  • 1980 թվականին՝ ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր
  • ՀԽՍՀ Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեից, ՀԽՍՀ Գերագույն Սովետի նախագահությունից, ՀԽՍՀ Արհմիութենական կենտրոնական կոմիտեից և այլ պետական և հասարակական կազմակերպությունների կողմից արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և խրախուսանքների

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Рабочий класс Советской Армении в период развитого социализма Изд-во АН Армянской ССР, 1982
  2. Սամսոն Խաչատուրի Տոնոյան, ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի Նախագահ 1980-1990թթ.(չաշխատող հղում)
  3. «Справочник по истории Коммунистической партии и Советского Союза 1898 - 1991». www.knowbysight.info. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  4. Daily Report: Soviet Union, Вып. 6-10