Սամիա ալ-Ամուդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամիա ալ-Ամուդի
արաբ․՝ ساميه العمودي‎‎
Դիմանկար
Ծնվել է1957
ԾննդավայրՋիդդա, Մեքքայի շրջան, Սաուդյան Արաբիա
Քաղաքացիություն Սաուդյան Արաբիա
Մայրենի լեզուարաբերեն
Մասնագիտությունբժիշկ, գինեկոլոգ, մանկաբարձ և հետազոտող
Պարգևներ և
մրցանակներ
 Samia al-Amoudi Վիքիպահեստում

«Սամիա ալ-Ամուդի» (անգլ.՝ Samia al-Amoudi, 1957, Ջիդդա, Մեքքայի շրջան, Սաուդյան Արաբիա), Սաուդյան Արաբիայի խորհրդատու, մանկաբարձ և գինեկոլոգ։ Շեյխ Մուհամմեդ Հուսեյն ալ-Ամուդիի կրծքագեղձի քաղցկեղի կենտրոնի ղեկավարն է։ Առավել հայտնի է կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման բարձրացման գործում իր աշխատանքով ՝ այն բանից հետո, երբ իրեն ախտորոշեցին հիվանդությունը։ Նա նաև Պարսից ծոցի համագործակցության խորհրդից առաջին կինն էր, որը տեղ զբաղեցրեց քաղցկեղի դեմ պայքարի միջազգային միության կազմում[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականին Սամիա ալ-Ամուդին միջնակարգ կրթական մակարդակում ընտրվել է որպես լավագույն ուսանող, այնուհետև 1978 թվականին՝ Բժշկական ֆակուլտետի լավագույն ուսանող։ 1981 թվականին առաջին կին բժիշկներից մեկն էր, որն ավարտեց թագավոր Աբդուլ Ազիզի համալսարանի բժշկական քոլեջը[2]։

Նա Շեյխ Մուհամմեդ Հուսեյն ալ-Ամուդիի կրծքագեղձի քաղցկեղի խնամքի կենտրոնի գործադիր տնօրենն է։ ԱՄՆ-ում կրծքագեղձի առողջության պահպանման գլոբալ նախաձեռնության գործադիր կոմիտեի անդամ է և Ջիդդայի Աբդուլ Ազիզ թագավորի համալսարանում կրծքագեղձի քաղցկեղի հետազոտության գիտական ամբիոնի ղեկավար։ Կրծքի քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային ակտիվիստ է։

Նախկինում եղել է թագավոր Աբդուլ Ազիզ համալսարանի բժշկական գիտությունների ֆակուլտետի փոխդեկան։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում կես դրույքով որպես խորհրդական է աշխատել։ Հանդիսանում է Միջին Արևելքի գործընկերության ծրագրի ներկայացուցիչ, ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև Մերձավոր Արևելքի գործընկերության ծրագրի գործադիր կոմիտեի անդամ՝ կրծքագեղձի քաղցկեղի հետազոտության և իրազեկման ոլորտում։ Սաուդյան քաղցկեղի միության, Ալ-Իման քաղցկեղի կազմակերպության, «Զահրա» ընկերության և «Ալ-Քասիմ» կանանց ասոցիացիայի անդամ է։ Առողջապահության խթանման հանձնաժողովում կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ծրագրի համակարգողն է[3]։

2006 թվականի ապրիլին նրա մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ, որի համար անցնում էր քիմիաթերապիա[2]։ Նրա պատմությունը հրապարակվեց կրծքագեղձի քաղցկեղի իր շաբաթական սյունակում 31 հոդվածներով, որոնք հնչեցնում էին տագնապ և բարձրացնում համայնքում տեղեկացվածությունը։ Նա Սաուդյան Արաբիայի առաջին կինն էր, որը հրապարակավ գրում էր հիվանդության իր փորձի մասին։

Հրապարակել է տասներկու գիրք և թռուցիկ արաբերենով և երկուսը մանկաբարձության, գինեկոլոգիայի և կրծքագեղձի քաղցկեղի մասին՝ անգլերենով։ Հրատարակել է Սաուդյան Արաբիայում կրծքագեղձի քաղցկեղ վերապրածներին նվիրված նոր գիրքը։ Նա նաև բազմաթիվ հարցազրույցներ է տվել տարբեր լրատվամիջոցներում` ներառյալ հրապարակումները և ABC News-ի «Բարի առավոտ Ամերիկա»-ում հատուկ հարցազրույցը՝ իր պատմության և ջանքերի մասին[4]։

2007 թվականի մարտին պարգևատրվել է միջազգային առաջին Քաջության կանանց մրցանակով, որը ստացել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի կողմից[5]։

2010 թվականին զբաղեցրել է 5-րդ տեղը «Power 100» ցուցակում, որը աշխարհի ամենաազդեցիկ արաբների՝ Արաբական բիզնեսի ամենամյա ցուցակագրումն է[2]։

2012 թվականի դրությամբ՝ քաղցկեղի իր բուժումն ավարտելու տարում նա հանդիսանում է Շեյխ Մուհամմեդ Հուսեյն ալ-Ամուդիի կենտրոնի ղեկավարը և կրծքագեղձի քաղցկեղի գիտական ամբիոնի ղեկավարը KAU-ում՝ Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում, ինչպես նաև GE Healthcare-ի դեսպան[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Meet Samia Al-Amoudi, #GetFit Saudi Arabia Ambassador | GE Healthcare The Pulse». Newsroom.gehealthcare.com. 2012 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Power 100». ArabianBusiness.com. Վերցված է 4 de febrero de 2015-ին.
  3. https://www.abouther.com/node/2246/people/leading-ladies/samia-al-amoudi-woman-courage%7Ctitle= abouther.com (en inglés) Consultado el 15 de noviembre de 2019.
  4. «Copia archivada». Archivado desde el original el 4 de marzo de 2016. Consultado el 15 de noviembre de 2019.
  5. «Secretary of State Confers the First International Women of Courage Awards» (PDF). 2007 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին.

Հետագա ընթերցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամիա ալ-Ամուդի» հոդվածին։