Սամեդ Բեհրանգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամեդ Բեհրանգի
صمد بهرنگی‎
Ծնվել էհունիսի 24, 1939(1939-06-24)
ԾննդավայրԹավրիզ, Իրան
Վախճանվել էօգոստոսի 31, 1967(1967-08-31) (28 տարեկան) կամ օգոստոսի 31, 1968(1968-08-31)[1] (29 տարեկան)
Վախճանի վայրԹավրիզ, Իրան
ԳերեզմանKavanaq
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, թարգմանիչ, ակնարկագիր, մանկագիր և լրագրող
Լեզուադրբեջաներեն
Քաղաքացիություն Իրան
ԿրթությունԹավրիզի համալսարան
ԺանրերՄանկական գրականություն, էսսե
 Samad Behrangi Վիքիպահեստում

Սամեդ Բեհրանգի (պարս.՝ صمد بهرنگی, հունիսի 24, 1939(1939-06-24), Թավրիզ, Իրան - օգոստոսի 31, 1967(1967-08-31) կամ օգոստոսի 31, 1968(1968-08-31)[1], Թավրիզ, Իրան), պարսիկ մանկագիր, սոցիալիստ։ Ճանաչում է ձեռք բերել ի շնորհիվ իր մանկական Փոքրիկ սև ձկնիկը գրքի (ماهی سیاه کوچولو): Գիրքը հայերենի են թարգմանել Էդուարդ Հախվերդյանը և Արամազդ Ստեփանյանը։

1957 թվականից դասավանդել է գյուղական դպրոցում։ Բացի գրական ստեղծագործություններից գրել է նաև դասախոսական հոդվածներ և էսսեներ, հավաքել է ադրբեջանական ազգային ստեղծագործություններ։ Ժողովրդական բանահյուսությունը սերտելու հարցում նրան օգնել է իր ընկերը՝ Բեհրուզ Դեհնագինը, ով նրա մահից հետո օգնել է հրատարակել աշխատանքների շարքը։ Ահմեդ Շամլուի, Ֆորուգ Ֆարօհզադի և Մեհդի Ախավան-Սալեսի վեպերը թարգմանել է ադրբեջաներեն։

Բեհրանգիի մանկական հեքիաթներում խոսվում է աղքատության և անարդարության մասին, շահական Իրանում դրանք հրատարակելը արգելված էր։

Խեղդվել է Արաքս գետում լողալիս։ Նրա մահվան մեջ մեղադրվում էր շահական ռեժիմը։

Լավագույն ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փոքրիկ սև ձկնիկը (ماهی سیاه کوچولو)
  • Օլդուզն ու ագռավները
  • Տալխուն
  • Մեկ դեղձ և հազար դեղձեր
  • Իրանում կրթության խնդիրների հետազոտությունները (کندوکاو در مسائل تربیتی ایران)
  • کوراوغلو و کچل حمزه

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Preface and backcover text from Samad Behrangi, Talkhoon va Chand Ghesse-ye Digar (Talkhoon and other stories), Behrangi Publishings, Tabriz, 1998, ISBN 964-90517-2-4.
  • Sirous Tahbaz, Samad Behrangi va Mahi-e Koochooloo-ye Daanaa (Samad Behrangi and the Wise Little Fish).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամեդ Բեհրանգի» հոդվածին։