Սակիս Ռուվաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սակիս Ռուվաս
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունհուն․՝ Σάκης Ρουβάς
Ի ծնե անունհուն․՝ Αναστάσιος Ρουβάς
Նաև հայտնի է որպեսΣάκης Ρουβάς և Sakis Rouvas
Ծնվել էհունվարի 5, 1972 (52 տարեկան)
Մանդոուկի, Կորֆու, Հունաստան
ԵրկիրՀունաստան Հունաստան
Ժանրերփոփ, ռոք, ռիթմ էնդ բլյուզ և սոուլ
Մասնագիտություներգիչ, երգահան, դերասան, մոդել
Գործիքներկիթառ, դաշնամուր և վոկալ
ԼեյբլPolyGram Greece
Minos EMI
Universal Music France
ԱմուսինKatia Zygouli?
Պարգևներ
Կայքsakisrouvas.com
 Sakis Rouvas Վիքիպահեստում

Սակիս Ռուվաս (հունարեն՝ Σάκης Ρουβάς, հունվարի 5, 1972(1972-01-05)[1], Կերկիրա, Commune of Kerkyra, Kerkyra, Kerkyra Municipal Unit, Հունաստան[2]), հույն երգիչ, երգահան, դերասան և մոդել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սակիս Ռուվասը ծնվել է 1972 թվականի հունվարի 5-ին հունական Կորֆու կղզում։ 10 տարեկանում մասնակցել է առաջին թատերական ներկայացմանը՝ Կորֆում։ Հետագայում ոգեշնչվելով Էլվիս Փրեսլիի արվեստով, սովորում է նվագել կիթառ և լսում է արտասահմանյան երաժշտություն։

1984 թվականին երբ Սակիսի ծնողները ամուսնալուծվում են, նա իր հոր և եղբոր հետ տեղափոխվում է այլ կղզի, որտեղ Սակիսը աշխատում է տարբեր աշխատատեղերում, որպեսզի ապահովի ընտանիքի ապրուստը։

15 տարեկանից Սակիսը զբաղվում է սպորտով և ընդգրկվում Հունաստանի ազգային մարմնամարզության թիմում։

2004 թվականին մասնակցում է Եվրատեսիլ 2004-ին, ներկայացնելով Հունաստանը «Shake It» երգով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Մեկ տարի անց երբ Եվրատեսիլ 2005-ում Հունաստանը հաղթում է, հաջորդ տարվա մրցույթը անցկացվում է Աթենքում և մրցույթի հաղորդավարներն են դառնում Սակիսը Մարիա Մենոունոսի հետ միասին։

2009 թվականին Սակիսը կրկին վերադառնում է մրցույթ և ներկայացնում է «This Is Our Night» երգը, որը մրցույթի եզրափակիչ փուլում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։

Սակիսը իր առաջին ալբոմը թողարկել է 1991 թվականին՝ կնքելով պայմանագիր PolyGram ընկերության հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սակիս Ռուվաս» հոդվածին։