Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդ
‏سلمان بن عبد العزيز آل سعود
Դրոշ
Դրոշ
(7-րդ) Սաուդյան Արաբիայի Թագավոր
Դրոշ
Դրոշ
 հունվարի 23, 2013
Նախորդող Աբդուլլահ իբն Աբդ ալ-Ազիզ ալ-Սաուդ
Հաջորդող Մուքրին Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդ
 
Կրթություն՝ Արքայազների դպրոց (1953)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և միապետ
Ազգություն արաբ
Դավանանք Իսլամ
Ծննդյան օր դեկտեմբերի 31, 1935 (88 տարեկան)
Ծննդավայր Էր Ռիադ
Դինաստիա Ազիզ Ալ-Սաուդ
Քաղաքացիություն  Սաուդյան Արաբիա
Հայր Աբդուլ Ազիզ Բին Սաուդ
Մայր Հասսա Բինտ Ահմեդ Ալ-Սուդաիրի
Ամուսին Fahdah bint Falah bin Sultan? և Sultana bint Turki Al Sudairi?
Զավակներ Համիդ և Նասեր
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը (արաբ․՝ سلمان ابن عبد العزيز آل سعود‎‎‎, դեկտեմբերի 31, 1935(1935-12-31)[5][6][7], Ալ-Ռիադ, Էև-Ռիյադ, Սաուդյան Արաբիա), Սաուդյան Արաբիայի Թագավոր։ Սաուդյան Արաբիայի Թագավորն է դարձել իր մեծ եղբոր՝ Աբդուլլահ Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդի մահից հետո։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը ծնվել է 1935 թվականի դեկտեմբերի 31-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում։ Նա արքա՝ Աբդուլ-Ազիզ Բին Սաուդի 25-րդ տղան է։ Սալմանը սկզբնական կրթությունը ստացել է Էր-Ռիադի Արքայազների դպրոցում, որտեղ կարող էին սովորել միայն Արքա Աբդուլ-Ազիզ Բին Սաուդի երեխաները։

Աշխատանքային Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը 19 տարեկան էր Արքա Աբդուլ-Ազիզ Բին Սաուդը նրան նշանակեց Սաուդյան Արաբիայի Մայրաքաղաք Էր-Ռիադի Էմիրի (քաղաքապետ) ներկայացուցիչ։ Հետո 1955 թվականին Արքա Աբդուլ-Ազիզ Բին Սաուդը՝ Սալմանին նշանակեց Ռիադի քաղաքապետ։

Էր Ռիադի Նահանգապետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականի փետրվարին Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը նշանակվեց Էր-Ռիադի Նահանգապետ։ Նա այդ պաշտոնը ղեկավարեց մինչ 2011 թվականը (Շուրջ 48 տարի)։ Նրա կառավարման օրոք Էր-Ռիադը միջին քաղաքից դարձավ ահռելի Մեգապոլիս։ Նա զբաղվում էր տուրիստների գրավչությամբ և երկրում ներդրումներով։ Նա աջակցում էր աշխարհա-քաղաքական և տնտեսական կապերի ամրապնդմանը արևմուտքի հետ։ 2011 թվականի հունվարին նա հանձնարարեց միջոցներ ձեռնարկել մուրացկանների դեմ, որոնք փորձում էին օգտվել արաբների առատաձեռնությունից։

Պաշտպանության Նախարար[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի նոյեմբերից Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը նշանակվեց Սաուդյան Արաբիայի Պաշտպանության նախարար։ Նա այդ պաշտոնը ստանձնեց իր ավագ եղբոր Սուլթանի մահից հետո։ Սալմանը այդ ժամանակ դարձավ Անվտանգության խորհրդի անդամ։ 2012 թվականի ապրիլին Սալմանը այցելեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ հանդիպելով նախագահ Բարաք Օբամայի հետ՝ Այնուհետ այցելեց Մեծ Բրիտանիա հանդիպելով Վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ կնքելով մի շարք ռազմական պայմանագրեր։ Սալմանը Պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացավ 2012 թվականի հունիսին, իր ավագ եղբայր Նայեֆ Բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի մահից հետո և դառնալով Սաուդյան Արաբիայի Գահի ժառանգորդ ստանձնեց վարչապետի պաշտոնը։

Արքա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարի 23-ին մահացավ Սաուդյան Արաբիայի Աբդուլլահ Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը։ Լինելով Գահի ժառանգորդ Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը դարձավ Սաուդյան Արաբիայի Արքա։ Սալմանի Արքա դառնալուց հետո գահի ժառանգորդ դարձավ նրա կրտսեր եղբայր Մուքրին Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը։ Մուքրինը նաև ստանձնեց Սաուդյան Արաբիայի վարչապետի պաշտոնը։ Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը որպես Սաուդյան Արաբիայի նոր արքա 30 միլիարդ ԱՄՆ Դոլար բաժանեց Սաուդյան Արաբիայի բնակիչներին պարգևների տեսքով։ Նրա հրամանով բոլոր պետական ծառայողները, թոշակառուները և ուսանողները ստացել են երկու ամսվա վճարներ։ Բացի այդ նա մարեց 500 000 պարտքատերերի պարտքերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդ» հոդվածին։