Հիմնադրվել է Սալամանկայում, XII դարի վերջին կամ XIII դարի սկզբին (աղբյուրներում հաճախ հիշատակվում է 1218 թվականը)։ Միջնադարում Սալամանակայի համալսարանում ուսումնասիրվել են բնական գիտություններ, զարգացել արաբական մշակույթի ավանդույթները։ XVI դարիինկվիզիցիայի իշխանության շրջանում, Սալամանակայի համալսարանը միակն էր, որտեղ ուսումնասիրվում էր Կոպեռնիկոսի Արևակենտրոն համակարգը։ XVII դարի սկզբից, Իսպանիայի տնտեսական անկման հետևանքով, Սալամանակայի համալսարանը կորցնում է իր նշանակությունը, առավել ևս, երբ XIX դարի 60-ական թվականներին Իսպանիայի գիտական կենտրոն է դառնում Մադրիդի համալսարանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 116)։