ՍՍ-ի «Լայբշտանդարտ ՍՍ Ադոլֆ Հիտլեր» առաջին տանկային դիվիզիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՍՍ-ի «Լայբշտանդարտ ՍՍ Ադոլֆ Հիտլեր» առաջին տանկային դիվիզիա
Դիվիզիայի զինանշանը
Ընդհանուր տեղեկություն
Տեսակվերմախտի տանկային դիվիզիա
Զորքերի տեսակՍՍ զորքեր
ԵրկիրԵրրորդ Ռայխ Երրորդ Ռայխ
ԵնթարկոումԱդոլֆ Հիտլեր
Մտնում է ՍՍ
Թվակազմ22 000
.
ՏեղաբաշխումLichterfelde?
ՇրաբRoyal Prussian Main Cadet Institute, Groß-Lichterfelde, Պոտսդամ, Բրանդենբուրգ, Պրուսիայի ազատ պետություն, Նացիստական Գերմանիա
Անվանված էԱդոլֆ Հիտլեր
ԿարգախոսԻմ պատիվը կոչվում է «հավատարմություն» (գերմ.՝ «Meine Ehre heißt Treue»)
Պատմություն
Ստեղծվեցմարտի 17, 1933
Ճակատամարտեր

Ներխուժումը Լեհաստան (1939)
Հունաստանի (ռազմական գործողություն (1941))
Բարբարոսա (ռազմական գործողություն)
Ռոստով (ռազմական գործողություն (1941))
Խարկով (ռազմական գործողություն (1943 թվականի փետրվարից - մարտ))
Կուրսկի ճակատամարտ

Իտալիա (ռազմական գործողություն (1943))
Դնեպրա-Կարպատական գործողություններ (1943 - 1944)
Նորմանդական դեսանտային օպերացիա (1944)
Արդենների օպերացիա (1944)
Նորմանդական դեսանտային օպերացիա (1944)
Բալատոնյան պաշտպանական գործողություններ (1945)
Վիեննական հարձակման գործողություններ (1945)
Լուծարվեցմայիսի 8, 1945
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներՕբերստգռուպենֆյուրեր Յոզեֆ Դիտրիխ (1938 թվականի օգոստոսի 15 - 1943 թվականի ապրիլի 7)
Բրիգադենֆյուրեր Թեոադոր Վիշ (1943 թվականի ապրիլի 7 - 1944 թվականի օգոստոսի 20)
Բրիգադենֆյուրեր Վիլգեմ Մոնկե (1944 թվականի օգոստոսի 20 - 1945 թվականի փետրվարի 6)
Բրիգադենֆյուրեր Օտտո Կումմ (1945 թվականի փետրվարի 6 - 1945 թվականի մայիսի 8)

ՍՍ-ի «Լայբշտանդարտ ՍՍ Ադոլֆ Հիտլեր» առաջին տանկային դիվիզիա (կրճատ LSSAH կամ LAH, գերմ.՝ 1. SS-Panzer-Division Leibstandarte SS Adolf Hitler), ՍՍ զորքերի էլիտար բանակ, ստեղծվել է Ադոլֆ Հիտլերի անձնական պաշտապության հիմքի վրա։ Իր գոյության ժամանակաշրջանում այն վերածվեց տանկային կորպուսի։ Մինչև մարտական գործողությունների սկսվելը այն ենթարկվում էր միայն Ադոլֆ Հիտլերին։ Որոշ խմբերի և ՍՍ-ի բանակի հետ միավորվելուց հետո, «Լայբշտանդարտ ՍՍ»-ը դարձավ Երրորդ ռայխի ուժեղագույն ռազմական ուժերից մեկը[1]։ Սկսած 1943 թվականից ձևավորումը կատարվում էր առավել ծանր տեղամասերում և յոթ անգամ ենթարկվել է օդային հարձակման՝ արևմտյան և արևելյան ճակատների միջև[2]։ Ասպետական խաչի արժանացած ասպետների թվաքանակով՝ այն մտնում էր Երրորդ Ռայխի առաջատար զորամասերի ցուցակի մեջ[3]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում զինծառայողներին միացան նաև զանգվածային ռազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարած մարդիկ։ Ռազմական գործողությունների ավարտից հետո նրանցից մի շարք մարդիկ դատապարտվել են տրիբունալներում և դատարաններում։ Գերմանա-ֆաշիստական ոճրագործների խուզարկման և հետաքննության արտակարգ հանձնաժողովի հիման վրա, «Լայբշտանդարտ ՍՍ Ադոլֆ Հիտլեր» դիվիզիան ընդգրկվել է վերմախտի և ՍՍ-ի կազմի մեջ՝ ԽՍՀՄ-ի տարածքում հանցագործություններ գործելու համար[4]։ Նյուրնբերգյան դատավարության ժամանակ ՍՍ-ի զորքերը, այդ թվում նաև «Լայբշտանդարտ ՍՍ Ադոլֆ Հիտլերը» ճանաչվեցին հանցավոր[5]։

Ձևավորումը մինչպատերազմյան տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լայբշտանդարտի» զորանոցները: Բեռլին—Լիխտերֆելդե, 1940 թվական

1933 թվականի հունվարի 30-ին ՆՍԳԲԿ-ի առաջանորդ Ադոլֆ Հիտլերը նշանակվեց Վայմարյան հանրապետության կանցլեր։ Քանի որ նա չէր վստահում սովորական բանակին՝ 1933 թվականի մարտի 17-ին որոշվեց ստեղծել ռայխկանցլերի անձնական պաշտպանության ջոկատ, որը կազմված էր ՍՍ խմբի անդամներից։ 117 մարդուց կազմված Ադոլֆ Հիտլերի թիկնապահական խումբը ղեկավարում էր Յոզեֆ Դիտրիխը։ Մի մասը ստացել էր «ՍՍ շտաբի պահակախումբ» (գերմ.՝ «SS-Stabswache») անվանումը և տեղակայվել են ռայխկանցլերի շենքից ոչ հեռու։ Շուտով կազմից առանձին ձևավորվեց հատուկ «Ֆյուրերի պահակախումբը» (գերմ.՝ «Führerschutzkommando»), որը պատասխանատու էր Հիտլերի անմիջական հսկողության համար։ 1933 թվականի հունիսին ստորաբաժանումը, որի թվաքանակը կազմում էր 600 մարդ՝ վերանվանվեց «Բեռլինի ՍՍ հատուկ խումբ» (գերմ.՝ «SS Standarte—Sonderkommando Berlin») և ամբողջ զորքը տեղափոխվեց Բեռլինի արևմտյան Լիխտերֆելդե նահանգի առաջին համաշխարհային պատերազմի «Պրուսական արքայական կադետային կորպուս» զորանոց։

Հաշվի առնելով, որ անձնակազմի մեծ մասը չուներ մասնագիտական պատրաստություն, բանակային ուսումնամարզական կենտրոնների հիման վրա՝ Ցոսենում և Յուտերբորգում ստեղծվեցին ՍՍ-ի զոնդերկոմանդներ։ Ուսուցումը հանձնարարվեց կանոնավոր բանակի սպաներին և տարբեր խմբերի միջև տեղի ունեցավ կադրերի փոխանակում։ 1933 թվականի սեպտեմբերի 3-ին բոլոր երեք ՍՍ զոնդերկոմանդները միավորվեցին մեկ միասնական կազմում՝ «Ադոլֆ Հիտլեր Շտանդարտ» (գերմ.՝ Adolf-Hitler-Standarte)։ Եվ վերջապես 1933 թվականի նոյեմբերի 9-ին «գերմանական պուտչի» 10-ամյակի տոնակատարությունների շրջանակներում, ջոկատը ստացավ իր վերջնական պաշտոնական անվանումը՝ «Լայբշտանդարտ ՍՍ Ադոլֆ Հիտլեր» (գերմ.՝ "Leibstandarte SS Adolf Hitler", LSSAH)[6]:

Ստեղծման պահին այն կատարում էր հանդիսավոր-պահակային գործառույթներ՝ մասնակցել են զորահանդեսների, կառավարական ու կուսակցական շենքերի մոտ կատարում էին հանդիսավոր զորահանդեսներ։ Բացի այդ, նրանք պարտավորվում էին պաշտպանել Բեռլինի երեք օդանավակայանները և Ադոլֆ Հիտլերի, ՍՍ-ի ռայխֆյուրեր Հայնրիխ Հիմլերի ու ՍԴ-ի ղեկավար Ռայնխարդ Հայնրիխի բնակավայրերը[7]։ «Լայբշտանդարտը» սկզբում մտնում էր պրուսական ոստիկանության կազմում, այնուհետև քաղաքական մասերով, որպես հատուկ զինված ստորաբաժանում մտավ ՍՍ-ի կազմի մեջ։ Սակայն տվյալ պատկանելությունը ձևական էր և զորամասը ենթարկվում էր միայն Ադոլֆ Հիտլերին։ 1933 թվականի նոյեմբերին ստորաբաժանման անդամները սկսեցին Հիտլերին տալ հավատարմության երդում և չէին ենթարկվում այլ կուսակցություններին ու սահամանադրական վերահսկողություններին՝ հանդիսանալով ոչ օրինական զինված խմբեր[8]։

Ստորաբաժանման առաջին լուրջ գործողությունները կատարվել են 1943 թվականի հունիսի վերջից մինչև հուլիսի սկիզբ ընկած ժամանակահատվածում, երբ Ռյոմի պուտչի ժամանակ առանց դատարանի և հետաքննողական գործողությունների՝ ֆյուրերի հրամանով ոչնչացրեցին ՍԱ ղեկավարության մեծ մասը։ Յոզեֆ Դիտրիխը՝ «Լայբշտանդարտի» հրամատարը, անմիջականորեն ղեկավարել է ղեկավարության դատապարտվածյալների գնադակահարումները[9]։ Այս հանցագործությունների համար Դիտրիխը 1957 թվականին դատապարտվեց ազատազրկման[10]։

1935 թվականի սկզբին «Լայբշտանդարտ ՍՍ» ձևավորվեց որպես իսկական զորամաս և դրա քանակը համապատասխանում էր պետության բանակային մոտորոհրաձգային գնդին։ Թեկնածուները անցել են խիստ ընտրություն՝ ընտրվել էին միայն զինծառայողները, որոնք համապատասխանում էին հետևյալ պայմաններին՝ 23-30 տարեկան, հասակը ոչ պակաս քան 184 սմ, գերազանց ֆիզիկական պատրաստվածություն, գերմանական քաղաքացիություն, արիական ծագում, ոստիկանության ցուցակում երբևէ չներկայացած անձ, բացի այդ, պահանջվում էր հավատարմության երդում տալ նացիոնալ-սոցիալիստական պետությանը և չանդամակցել ոչ մի կազմակերպության[11][12]։ Մեծ ուշադրություն էր դարձվում անձնակազմի գաղափարական հրամաններին՝ շաբաթը երեք անգամ անցկացվում էին դասընթացներ, նվիրված նացիոնալ-սոցիալիստական և ՍՍ ռասայական քաղաքականությանը։ Քանի որ «Ադոլֆ Հիտլերը» զորահանդեսային խումբ էր, խստավարժություններին քիչ ժամանակ էր տրամադվում, որը հիմք հանդիսացավ «ֆյուրերի ասֆալտային զինվորներ» մականունի ստեղծման համար[13]։

1935—1939 թվականներին, «Լայբշտանդարտը» ակտիվորեն մասնակցում էր այդպես կոչված «ծաղկե պատերազմներին»՝ ռայխի մինչպատերազմային անեքսային տարածքներում։ 1935—1936 թվականներին, ստորաբաժանումը առաջինը մտավ Սաար և Ռեյնական ապառազմականացված գոտի։ 1938 թվականի մարտին գվարդիան ներառվեց Գեյնց Գուդերինի կորպուսի կազմի մեջ, ով պատասխանատու էր Ավստրիայի անշլյուսի համար։ Նրանք պետք է գրավեին Հիտլերի հայրենի Լինց քաղաքը։ Ապա, այդ նույն կարպուսի հետ մասնակցեցին Սուդետական նահանգի և Չեխոսլովակիայի օկուպացմանը։ «Լայբշտանդարտ» ստորաբաժանման վրա Հիտլերը ամենից մեծ ուշադրությունն էր դարձնում, կատարում էր մեծ քարոզարշավներ[14]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլիցկրիգ, 1939—1941: Լեհաստան, Ֆրանսիական խումբ, Բալկաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականի սեպտեմբերի 1-ին Գերմանիայի Լեհաստան ներխուժմամբ սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը։ Դրա սկզբին՝ «Լայբշտանդարտ ՍՍ Ադոլֆ Հիտլերը» մտնում էր գլխավոր կառավարության ռեզերվի (ԳԿՌ) կազմի մեջ և իրենցից ներկայացնում էր ուժեղացված մոտոհրաձգային գունդ[15]։ Մարտական գործողությունների ժամանակ, այն միացվել է Մաքսիմալիան ֆոն Վեյխսի 13-րդ բանակային կորպուսին, որը հասել է մինչև Լոձ։ Բեռլինում մնաց զորահանդեսային գումարտակը, որը շարունակում էր կատարել «զորահանդեսային» գործառույթները։ ՍՍ-ի կազմը միակ մոտոհրաձգային կորպուսն էր, ուստի շտաբը մեծ հույսեր էր կապում դրա հետ՝ տալով հարվածային ուժերի դերը։ Սակայն արդեն առաջին մարտերում «Լայբշտանդարտը» ոչ միայն չէր կատարում իր մարտական առաջադրանքները, այլև հայտնվում էին միջավայրի վտանգի տակ։ Ստեղծված իրավիճակը վերացնելու համար, նրանք ստիպված էին որոշ չափով ներառել բանակային ուժեր։ «Լայբշտանդարտը» հանվեց գլխավոր հարվածային ուժի դերից և նրան հանձնարարվեց գրավված տարածքների վիճակագրությունների արձանագրումը։ Նման որոշումը չի ստացել Հիտլերի հավանությունը, ով այդ դիզիան համարում էր «մարտական մկրտություն»[16]։ Իր անձնական հրահանգով՝ «Լայբշտանդարտը» հանձնվեց Վարշավայի վրա հարձակվող՝ 4-րդ տանկային դիվիզիայի կազմին։ Անհաջող գրոհից հետո, դիզիվիան ՍՍի կազմի հետ մասնակցում են լեհական զորքերի շրջափակմանը՝ Վիսլա և Բզուրա գետերի միջակայքում։ Այդ մարտերի ընթացքում «Ադոլֆ Հիտլեր» դիվիզիան լուրջ մասնակացություն չի ունեցել, բայց մեզ թվով զոհեր է տվել[17]։

«Լայբշտանդարտի» հրամանատար Յոզեֆ Դիտրիխը պարգևատրում է անձնակազմին։ Մեց, 1940 թվականի հունիս:

Լեհաստանում ռազմական գործողություններից հետո, դիվիզիան տեղափոխվեց Պրահա, որտեղ նրանք իրականացրեցին օկուպացման գործողությունները։ 1939 թվականի վերջում ՍՍ կազմը տեղափողվեց Կոբլենց նահանգ, որտեղ նրանք անցկացնում էին իրենց ռազմական վերապատրաստությունները։ 1940 թվականի մարտից «Լայբշտանդարտ ՍՍ Ադոլֆ Հիտլեր» դիվիզիան ներառվեց 10րդ ռազմական կորպուսի 18րդ «B» բանակի կազմի մեջ։

1940 թվականի մարտի 10-ին գերմանական բանակը «Գելբ» պլանի համաձայն, սկսում են արևմտյան ճակատի լայնածավալ հարձակումը։ 10-րդ կորպուսին հանձնարարված էր իրականացնել Հոլանդիայի գրավումը՝ թույլ չտալով նրանց զինված ուժերի կազմակերպված դիմադրությունը։ Գլխավոր դերը հանձնվեց դեսանտային բանակին, սակայն մեքենայացված զորքերի խնդիրը գլխավոր կետերի գրավումն էր (կամուրջներ, ջրարգելակներ, ջրանցքներ)։ Մարտերի հենց առաջին օրերին «Լայբշտանդարտը» հասավ հոլանդական տարածքների խորքերը՝ մինչև 80 կմ և հասավ թագավորության հյուսային նահանգներ[18]։ Այնուհետև բանակը տեղափոխվեց հարավ՝ այն տալով 9-րդ զրահատանկային դիվիզիային և անցավ Ռոտերդամ։ Քաղաքում ամենաթեժ մարտերը վարում էին պարաշյուտիստները, ապա տանկային ու մեխանիկական զորքերի ժամանումից հետո դիմադրությունը դադարեց։ ՍՍ-ի մյուս կազմը մտավ քաղաք, երբ դեսանտային կազմի գերմանացի հրամատար Կուրտ Շտուդենտը գտնվում էր կապիտուլյացիայի կայազորում։ Այդ իրավիճակին լուծում չգտնվելով՝ «Լայբշտանդարտի» զինվորները գնդակահարեցին հանձնված հոլանդացի զինվորներին, չնայած այդ ամենի ընթացքում ծանր վասվածքներ ստացավ և գեներալ Շտուդենտը[19]։ Հաջորդ օրը դիվիզիան գրավեց Հաագան, որտեղ էլ իմացան Հոլանդիայի պատերազմից դուրս գալու մասին։ Հիտլերի հրամանով դիվիզիան զորահանդեսով շրջեց Հոլանդիայի մեծ քաղաքների փողոցներով։

1940 թվականի մայիսի 24-ին «Լայբշտանդարտը» տեղափոխվեց «դյունկերական գործողությունների» շրջան, որտեղ միացան գռուպենֆյուրեր Պաուլ Հաուսերի 2րդ ՍՍ տանկային դիվիզայի կազմին։ Այդ ժամանակ զորքին տրվեց ֆյուրերի «ստոպ-հրամանը», որն արգելում է հետագա առաջխաղացումը դեպի Լա-Մանշ։ Սակայն ստորաբաժանումները անտեսելով հրամանը ճեղքեցին բրիտանական զորքերի պաշտպանությունը և գրավեցին գերիշխող բարձունքներ։ Այնուհետև, մի քանի օրվա ընթացքում համատեղ գործելով «Մեծ Գերմանիա» գնդի հետ՝ կատաղի մարտեր իրականացրեցին՝ փորձելով խանգարել դաշնակիցների տարհանմանը։ Այդ մարտերի ժամանակ գրեթե զոհվելու էր օբերգռուպենֆյուրեր Յոզեֆ Դիտրիխը՝ թշնամու տարածքով շտաբի մեքենայով անցնելիս[22]։ Բելգիայի մարտերում պարտության արդյունքում՝ ֆրանսիական բանակը կորցրեց իրենց զրահատանկային և մեխանիկական միացությունների մեծ մասը և նրանց մոտ մնաց միայն գրեթե 60 պահեստազորայինների դիվիզիա, ովքեր պետք էր ձևավորեին նոր ուղղի՝լ շվեյցարական սահմանից մինչև Լա-Մանշ ընկած տարածքում[20]։ Բրիտանական զորքերը կորցրեցին ողջ հրետանին, տանկերը և տրանսպորտային միջոցները, սակայն կարողացան հասնել Անգլիա։Հետագայում գերմանական զորքը միացվեց Կլեյստի տանկային խմբին։ 1940 թվականի հունիսի 6-ին սկսվեց գերմանական զորքերի հարձակման երկրորդ փուլը։ Թշնամու ճակատը ճեղքվեց, 1940 թվականի հունիսի 14-ին ընկավ Փարիզը, ֆրանսիացիների ամբողջ պաշտպանությունը փլուզվեց, և գերմանացիների հարձակման տեմպը ավելի արագացավ[21]։ Այդ նույն օրը «Լայբշտանդարտը» գրավեց Սենթ Էթյեն, որը գերմանական զորքերի Ֆրանսիա ներխուժման հարավային կետն էր։ Այդ ժամանակ, արդեն ստորագրվել է ֆրանս-գերմանական զինադադարը։ Պատերազմի ընթացքում Ֆրանսիայում Հիտլերի անձնական գվարդիան մարտական դասըթնացներ անցավ և դարձավ լիարժեք մարտական զորք[22]։

«Լայբշտանդարտ ՍՍ» ստորաբաժանումը երթի ժամանակ։ Հունաստան, 1941 թվականի ապրիլ:

Գործողությունների ավարտից հետո «Լայբշտանդարտը» տեղափոխվեց Փարիզ, որտեղ էլ անցկացվեց հերթական զորահանդեսը։ Սակայն դրա չեղարկումից հետո, մի մասը տեղափոխվեց Մեց՝ «Ծովային առյուծ» գործողություններին նախապատրաստվելու համար։ 1940 թվականի վերջին «Լայբշտանդարտը» համալրվեց մեխանիկական բրիգադներով և այժմ արդեն բաղկացած էր ութ գումարտակներից և հրետանային գնդից։ 1941 թվականի փետրվարի սկզբին, «Բարբարոսա» գործղությունների նախապատրաստման շրջանակներում՝ մի մասը տեղափոխվեց Ռումինիա։ 1941 թվականի մարտի 27-ին միանգամից Հարավսլավիայի հեղաշրջումից հետո, զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը որոշեց անցկացնել գործողություններ Հարավսլավիայի և Հունաստանի դեմ։ «Լայբշտանդարտ Ադոլֆ Հիտլերը» ներառվեց 12րդ բանակի գեներալ-ֆելդմարշալ Վիլգելմ Լիստի 40րդ մեխանիկական ստորաբաժանման կազմի մեջ, որը ուղևորվում էր Հունաստան[23]։

1941 թվականի ապրիլի 6-ին գերմանական բանակը ներխուժեց Հունաստանի և Հարավսլավիայի տարածք։ 9րդ տանկային դիվիզիայի հետ սերտ համագործակցությամբ՝ «Լայբշտանդարտ» դիվիզիան Սկոպյեից հարված տվեց Կոզանիին՝ ջախջախելով 1-ին ավստրալիական կորպուսին և գրավեց պինդոսական անցնումները, որը բացում էր ճանապարհ դեպի Կենտրոնական Հունաստան[24]։ 1941 թվականի ապրիլի 20-ին հունական զորքին հետևելու գործընթացի ժամանակ՝ ՍՍ-ին հաջողվեց գրավել Մետսովոնյան անցումը և կտրել «Էպիր» տասնվեցերորդ ստորաբաժանման նահանջման ճանապարհը։ Բանակի հրամանատար Գեորգիոս Ցոլակոգլուն որոշում ընդունեց հանձնվել և պայմանագիր ստորագրեց «Լայբշտանդարտի» հրամանատար Դիտրիխի հետ՝ Հունաստանի և Գերմանիայի միջև ռազմական գործողությունների դադարեցման մասին[25]։ Նման որոշումը չընդունվեց Գեորգ II թագավորի կողմից, սակայն այդ ժամանակ հունական բանակը արդեն հանձնվել էր և դուրս էր եկել պատերազմից։ Անգլիական զորքին հաջողվեց տեղափոխվել Կրետե կղզի։ Մայիսի սկզբին «Լայբշտանդարտը» մասնակցեց Աթենքում տեղի ունեցող զորահանդեսին, իսկ հաջող ավարտի կապակցությամբ տոնակատարությունը անցկացվեց Հունաստանում՝ գերմանական զորքի հրամանատար Լիստի կողմից[29]։

1941 թվական։ Ներխուժումը ԽՍՀՄ[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի կեսին «Լայբշտանդարտը» տեղափոխվեց Լեհաստանի Լյուբլին նահանգ և ներառվեց գեներալ-ֆելդմարշալ Գերդ ֆոն Ռունդշտեդտի «Հարավ» ռեզերվային բանակի կազմի մեջ։ 1941 թվականի հունիսի 30-ին նրա ստորաբաժանումը անցավ խորհրդային սահմանը՝ մտնելով երկրորդ մարտակարգի երկայնաշարանի 1-ին տանկային խումբ։ ՍՍ կազմը մասնակցել է Դուբնո-Լուցկ-Բրոդի տանկային մարտի եզրափակիչ փուլին՝ պաշտպանելով 3-րդ մեխանիկական կորպուսի տանկային դիվիզայի կողմերը[26]։ Հարավ-արևելյան ճակատի միությունը չկարողանալով կանգնեցնել գերմանական բանակը՝ կազմակերպված նահանջեցին նախկին խորհրդային սահմաններ։ 1941 թվականի հուլիսի 5-ին գերմանական մեխանիկական զորքերը անցնելով խորհրդային սահմանները՝ հասան օպերացիոն կետ։ «Լայբշտանդարտը» ներառվեց 13-րդ տանկային դիվիզիայի կազմի մեջ, որը շարժվում էր դեպի Ժիտոմիր։ Հուլիսի վերջին բրիգադը տեղափխվեց Ուման նահանգ և միացավ 48-րդ մեխանիկական կորպուսի կազմին՝ հարավային ճակատի գրավման գործողությունները իրականացնելու համար։ Օգոստոսի 1-ին երկու խորհրդային բանակ (6-րդ և 12-րդ բանակներ) կտրվեցին իրենց հիմնական ուժից։ Գլխավոր ճակատի գեներալ Իվան Վլադիմիրովիչ Տյուլենովիչը հրաման տվեց շրջափակված խմբին տեղափոխվել արևելք՝ Նովոարհանգելսկի կողմից, որը պահում էր «Լայբշտանդարտի» ուժերը։ Սպառված խորհրդային զորքերը ունենալով զինամթերքի խիստ պակաս՝ հինգ օրվա ընթացքում մտան ՍՍ-ի դիրքեր, բայց այդպես էլ չկարողացան կոտրել պաշտապանությունը։ Գերի ընկավ համարյա 100 հազար մարդ, այդ թվում նաև երկու բանակների հրամանատարները[27]։ «Ադոլֆ Հիտլերը» մասնակցեց Խերսոնի գրավմանը, որը նրանց կողմից գրավվեց 1941 թվականի օգոստոսի 19-ին՝ երեք օրյա փողոցային մարտերից հետո։ Օգոստոսի վերջին դիվիզիան դուրս եկավ ճակատից՝ ստանալով որոշ ժամանակով հանգստանալու և վերալիցքավորման իրավունք։ Կես ամսվա ընթացքում տեղի ունեցած մարտերի ժամանակ, «Հարավ» ՍՍ լեյբ-բրիգադը կորցրեց իր տեխնիկայի կեսը, իսկ ընդհանուր կորուստները գերազանցել են «եվրոպական պատերազմների» զոհերի թիվը[28]։

1941 թվականի սեպտեմբերին «Լայբշտանդարտ ՍՍ»-ը ներառվեց 11-րդ բանակի կազմի մեջ, որը պատրասվում էր գրավել Ղրիմը՝ այն նրանց միակ մոտոհրաձգային կազմն էր։ Բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Էրիխ ֆոն Մանշտեյնը պլանավորել էր Պերեկոպի պարանոցում խորհրադային զորքերի դիրքերի գրավումից հետո, շտանդարտը օգտագործել Սևաստոպոլում՝ վարժանքների համար։ Սակայն Հարավային ճակատի զորքերի հարվածի հետևանքով (9-րդ և 18-րդ բանակներ)՝ գերմանական բանակը սեպտեմբերի 29-ին ստիպված էր ՍՍ-ի բրիգադը շպրտել Զապորոժիեի մարզ՝ Բալկիում ճեղքումը վերացնելու համար[29]։

Կասեցնելով հակահարձակումը, «Հարավ» բանակի հրամանատարությունը 1-ին տանկային խմբի և 11-րդ բանակի ուժերով իրականացրեց հարավային ճակատի 18-րդ բանակի շրջափակումը։ 1941 թվականի հոկտեմբերի 7-ին գործողության ընթացքում «Լայբշտանդարտը» Ազովի ծովի ափի երկայնքով անցնելու ժամանակ վերցրեց Օսիպենկոն՝ շրջափակելով այն, իսկ հոկտեմբերի 8-ին՝ Մարիուպոլը, բայց մի քանի օրվա ընթացքում խորհրդային զորքերի մեծ մասին հաջողվեց հասնել գլխավոր ուժերի տարածք։ Կարմիր բանակից գերի վերցվեցին ավելի քան 100 հազար մարդ։ 18-րդ բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ա.Կ. Սմիրնովը մահացավ[30]։

Այնուհետև «Ադոլֆ Հիտլեր» նորից ընդգրկվեց 3-րդ մոտորահրաձգային կորպուսի 1-ին տանկային բանակի մեջ, որը նախատեսված Ռոստովի վրա հարձակվելու համար։ ՍՍ բրիգադը գործում էր հիմնական ուժերով, 1941 թվականի հոկտեմբեր 17-ին ստորաբաժանումը ներխուժեց Տագանրոգ, իսկ մեկ ամիս անց 13-րդ տանկային գումարտակի աջակցությամբ՝ Ռոստով։

Ռոստովի տարածքում գերմանական զորքերի հետագա առաջընթացը կանգնեցվեց խորհրդային ուժերի կողմից՝ ետևից հակահարված տալով։ Գերմանական 1-ին տանկային բանակը վերցրին հյուսիսային, արևելյան և հարավային պաշտպանական ճակատները[31]։ Ռոստովը ԽՍՀՄ-ում, Կովկասում և Ուկրաինայում համարվում է երկաթգծերի և ճանապարհների առանցքային հանգույց։ Այս քաղաքը համարվում է տրամպլին Ա. Հիտլերի համար՝ Կովկասում վերմախտի հետագա գործողությունների համար։ Գերագույն հրամանատարությունը իմանալով Ռոստովի մեծ նշանակությունը, պահանջում է գործադրել բոլոր ուժերը՝ նրա շուտափույթ վերադարձման համար։ 1941 թվականի նոյեմբերի 22-23-ին հարավային ճակատում մեծ վտանգ ստեղծեց 3-րդ մոտորոհրաձգային կորպուսի համար։ Գերմանական հրամանատարությունը ստիպված էր Ռոստովից հանել իր զորքերը և տեղափոխել գործադուլի շրջան՝ առաջխաղացումը կանգնեցնելու նպատակով։ 1941 թվականի նոյեմբերի 27-ին 56-րդ բանակը հարձակումներ սկսեց քաղաքի ուղղությամբ։ Երեքօրյա փողոցային պայքարից հետո, խորհրդային բանակը կարողացավ Ռոստովը մաքրել թշնամիներից։ Գերմանական զորքերը սկսեցին նահանջել Միուս գետ, որտեղ նրանք կարողացան ձեռք բերել հենակետ եւ կառուցել պաշտպանական սահման (Միուս ճակատ)[32]։ Ռոստովի պարտությունը դարձավ առաջին խոշոր պարտությունը՝ ոչ միայն «Լայբշտանդարտի», այլ նաև ամբողջ վերխմատի համար։

1942 թվական։ Վերակազմակերպումը Արևելյան և Արևմտյան ճակատներում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լայբշտանդարտ» ստորաբաժանումը Փարիզի զորահանդեսին, 1942 թվականի հուլիս:

Արևլյան ճակատում գտնվելու առաջին տարում «Լայբշտանդարտի» բոլոր նախագծերը ձախողվեցին՝ կորցվել էր ամբողջ տեխնիկան, մինչև 1941 թվականի վերջը դիվիզիան հարյուր տոկոսով վերազինվեց[38]։ Զորքը զրկվել էր անհրաժեշտ սարքավորումներից և այդ կարգավիճակով ստիպված պետք է կռվեին ցրտաշունչ ձմռանը։ Զորքի մեծ մասը մահացավ ցրտահարությունից։ Չնայած մշտական համալրման՝ 1942 թվականի սկզբին զորքի թվաքանակը կազմել է նախկին կազմի 50 %-ը[28]։ Միությունների մնացորդները ուղարկվեցին թիկունք՝ հետագա համալրման համար։1942 թվականի հունվարին որոշվեց «Լայբշտանդարտ ՍՍ Ադոլֆ Հիտլեր» դիվիզիային միացնել համանուն մոտոհրաձգային դիվիզիան։ Այդ ժամանակ բրիգադը գտնվելով Տագանրոգի հարակից տարածքի մոտ՝ վերականգնեց իր մարտունակությունը՝ համալրելով անձնակազմը և զինամթերքը։ Գերմանիայում կային ստորաբաժանումներ, որոնք պետք է միացվեցին դիվիզիայի կազմին։ Փետրվարի վերջին գումարտակներից մեկը մի քանի ամսով ուղարկեց Լենինգրադ և ընդգրկվեց «Հյուսիս» բանակի Գեորգ ֆոն Կյուխլերի խմբին։ 1942 թվականի մայիսին «Լայբշտանդարտը» տեղափոխվեց ռեզերվային կազմ և տեղակայվեց Մարիուպոլում՝ միանալով հզորացված կազմերին, որոնք ժամանել էին Գերմանիայից։ Դիվիզիայի վերակազմակերպման միջոցառումները անցկացվեցին վերխմատի Արևելյան ճակատի հարավային մասի վրա հարձակման նախապատրաստման շրջանակներում[33]։

Մայիսից հունիս ամիսներին դաշնակիցների բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարությունը ակտիվորեն կազմում էր Հյուսիսային Ֆրանսիայում «երկրորդ ճակատի» բացման պլանը, որը պետք է տեղի ունենար 1942 թվականի աշնանը (ավելի ուշ որոշում է կայացվեց հրաժարվել այդ պլանից՝ Հյուսային Աֆրիկայում «Ջահ» գործողությունների օգտին)[34]։ Գերմանական հետախուզությունը Հիտլերին հայտնեց դաշնակիցների ռազմական նախապատրաստությունների մասին և որոշվեց ուժեղացնել «D» բանակի խմբերը, որոնք օկուպացիոն գործողություններ էին անցակցնում Ֆրանսիայում, Բելգիայում և Հոլանդիայում։ Արևմուտքում կազմավորվեց Պաուլ Հաուսսերի ՍՍ տանկային կորպուսը և դրա մեջ ընդգրկվեց երեք մոտոհրաձգային ՍՍ դիվիզիաներ Արևելյան ճակատից՝ «Լայբշտնադարտ ՍՍ Ադոլֆ Հիտլեր», «Դաս Ռայխ» և «Տոտենկոպֆ»[41]։ 1942 թվականի հուլիսի վերջին «Լայբշտանդարտի» ստորաբաժանումները տեղափոխվեցին Ֆրանսիա՝ Փարիզից ոչ հեռու գտնվող Ֆոնտենբլոյում։ Արևելքում գտնվող գերմանական զորքերի հրամանատար հրամանատար գեներալ-ֆելդմարշալ Գերդ ֆոն Ռունդշտեդտը պալնավորել էր օգտագործել ՍՍ-ի մեխանիկական զորքերը, որպես բջջային պահուստային զորք՝ դաշնակիցների ներխուժման դեպքում։ Օգոստոսին դիվիզիան պատրաստվեց մարտական գործողությունների և հրահանգ ստացան տեղափոխվել Դյեպյան դեսանտների վայրէջքի տեղանք։ Անգլո-կանադական ուժերի դեմ պարտությունից հետո, հրամանը չեղյալ հայտարարվեց և «Լայբշտանդարտ ՍՍ»-ը մնաց Ֆոնտենբլոյում։ 1942 թվականի հոկտեմբերի կեսերին կազմը տեղափոխվել է Նորմանդիա, իսկ դեկտեմբերի վերջին հրաման եկավ ՍՍ բոլոր զորքերը տեղափոխել խորհրդա-գերմանական հարավային սահման[35]։

Կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]

LSSAH շտանդարտի առաջին մոդելը
(տեսքը երկու կողմերից)

Ստորև բերված են «Լայբշտանդարտ ՍՍ Ադոլֆ Հիտլեր» ստորաբաժանման ամբողջ պատմության ընթացքում ձևավորված միությունների կադրային ցուցակը[36][37].

Իր պատմության ընթացքում այն վերանվանվել է 5 անգամ՝

  • 1933 թվականի մարտ՝ SS-Stabswache Berlin
  • 1933 թվականի մայիս՝ SS-Sonderkommando
  • 1933 թվականի սեպտեմբեր՝ Leibstandarte SS «Adolf Hitler»
  • 1942 թվականի հուլիս՝ SS-Division «Leibstandarte SS Adolf Hitler»
  • 1942 թվականի սեպտեմբեր՝ SS-Panzer-Grenadier-Division «Leibstandarte SS Adolf Hitler»
  • 1943 թվականի հոկտեմբեր՝ 1. SS-Panzer-Division «Leibstandarte SS Adolf Hitler»

«Լայբշտանդարտ ՍՍ Ադոլֆ Հիտլեր»[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտորոհրձգային «Լայբշտանդարտ ՍՍ Ադոլֆ Հիտլեր» (գերմ.՝ SS-Infanterie-Regiment (mot.) «Leibstandarte SS Adolf Hitler») գունդը, 1943 թվական1934 տարի

  • ՍՍ շտանդարտի շտաբ (գերմ.՝ Stab SS-Standarte);
  • I շտուրմբան (հարձակման գումարտակ, գերմ.՝ I SS-Sturmbann);
  • II շտուրմբան (գերմ.՝ II SS-Sturmbann);
  • III շտուրմբան (գերմ.՝ III SS-Sturmbann);
  • երաժշտական դասակ (գերմ.՝ SS-Musik-Zug);

Մոտորոհրձգային հետևակային ՍՍ «Լայբշտանդարտ ՍՍ Ադոլֆ Հիտլեր» (գերմ.՝ SS-Infanterie-Brigade (mot) "Leibstandarte SS Adolf Hitler") խումբ, 1941 թվական

  • Լայբշտանդարտի շտաբ (գերմ.՝ Stab LSSAH);
  • 1-ին գումարտակ (գերմ.՝ I. Batallion LSSAH);
  • 2-րդ գումարտակ (գերմ.՝ II. Batallion LSSAH);
  • 3-րդ գումարտակ (գերմ.՝ III. Batallion LSSAH);
  • 4-րդ գումարտակ (գերմ.՝ IV. Batallion LSSAH);
  • 5-րդ պահակային գումարտակ (գերմ.՝ V. Wachtbatallion LSSAH);
  • 6-րդ գումարտակ (գերմ.՝ V. Batallion LSSAH);
  • 7-րդ գումարտակ (գերմ.՝ VI. Batallion LSSAH);
  • հրետանային գունդ (գերմ.՝ Artillerie-Regiment LSSAH);
  • ծանր սպառազինության գումարտակ (գերմ.՝ Schweres-Batallion LSSAH);
  • հետախուզական (մոտոցիկլային) գումարտակ (գերմ.՝ Kradschützen-Bataillon LSSAH);
  • ականազերծող գումարտակ (գերմ.՝ Pionier-Bataillon LSSAH);
  • վաշտ (գերմ.՝ Signals-Kompanie LSSAH);
  • բժշկա-սանիտարական գումարտակ (գերմ.՝ Sanitats-Abteilung LSSAH);
  • երաժշտական դասակ (գերմ.՝ Musik-Zug LSSAH);
ԽՍՀՄ, պայքար Խարկովի համար: Դիվիզիայի զինվորները Marder III-ի մոտ, ՀԻԿ միջին հրակատանկով:1943 թվականի փետրվար

Հրամանատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օբերստգռուպենֆյուրեր Ժոսեֆ Դիտրիխ (1938 թվականի օգոստոսի 15 - 1943 թվականի ապրիլի 7)
  • Բրիգադենֆյուրեր Թեոադոր Վիշ (1943 թվականի ապրիլի 7 - 1944 թվականի օգոստոսի 20)
  • Բրիգադենֆյուրեր Վիլգեմ Մոնկե (1944 թվականի օգոստոսի 20 - 1945 թվականի փետրվարի 6)
  • Բրիգադենֆյուրեր Օտտո Կումմ (1945 թվականի փետրվարի 6 - 1945 թվականի մայիսի 8)

«Լայբշտանդարտի» դերի գնահատումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Հիտլերը իր Լայբշտանդարտի դիմաց: Բեռլին—Լիխտերֆելդե, 1935 թվական

«Լայբշտանդարտ ՍՍ Ադոլֆ Հիտլեր»-ը կապված էր նացիստական կուսակցության և պետության հետ։ Ստեղծման պահից այն ներառվել է զինված ուժերի էլիտար կազմում, որը կազմակերպիչների մտահղացմամբ պետք է ցույց տար Երրորդ Ռայխի հզորությունը և նրա գաղափարախոսությունը[38]։ Իր գոյության 12 տարվա ընթացքում, այն Հիտլերի անձնական թիկնապահական ջոկատից պետության ամենաուժեղ տանկային դիվիզիան։ 117 զինծառայողներից մեկը դարձավ բանակի հրամանատար, երեքը՝ դիվիզիաների հրամանատարներ, ութը՝ զորագնդերի հրամանատարներ, տաասնհինգը՝ գումարտակների հրամանատարներ, երեսունը՝ վաշտերի հրամանատարներ։ Դիվիզիայի այլ սպաներ, ովքեր ավելի ուշ են ծառայել այնտեղ, դարձել են տարբեր կորպուսների հրամանատարներ[39]։ Տարբեր զորահանդեսներին, ավանդական արարողություններին և քարոզարշավներին մասնակցելու շնորհիվ այն դարձավ ամենահայտնի ռազմական կորպուսը, իսկ նրա առաջին հրամանատարը՝ Յոզեֆ Դիտրիխը ստացավ Ռայխի ազգային հերոսներից մեկը[40]։ Ա. Հիտլերը միշտ կապ էր պահպանում դիվիզիայի հետ և մինչև 1940 թվականը ամեն օր այցելում էր զորամաս։ Մինչև պատերազմի վերջը դիվիզիայի զինծառայողները պահպանել էին իրենց հավատարմությունը ֆյուրերի հանդեպ[41][37]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Руперт Батлер. SS-Leibstandarte. История первой дивизии СС «Лейбштандарт», 1933—1945. — М.: АСТ, 2006. — 190 с. — 5000 экз. — ISBN 5-17-036645-0.
  • Ник Уорвал. Войска СС: История и факты. — Ростов-на-Дону: Феникс, 2010. — 350 с. — (Псы войны). — 2500 экз. — ISBN 5-222-16978-2.
  • Чарльз Уайтинг. Битва в Арденнах. История боевой группы Иоахима Пайпера. 1944—1945 гг = Massacre at Malmedy. — М.: Центрополиграф, 2006. — 269 с. — 5000 экз. — ISBN 5-9524-2101-6
  • Тим Рипли. Элитные войска Третьего рейха. — М.: Центрополиграф, 2003. — 190 с. — 4000 экз. — ISBN 978-5-9524-4580-2
  • Курт Майер. Немецкие гренадеры. Воспоминания генерала СС. 1930—1945. — М.: Центрполиграф, 2007. — 335 с. — ISBN 978-5-9524-2650-4
  • Герман Нидермайер; Йорн Вальтерс. Дивизия СС «Лейбштандарт Адольф Гитлер». Мемуары фронтовиков. — М.: Яуза-Пресс, 2009. — 288 с. — 4000 экз. — ISBN 978-5-9955-0046-9
  • Теодор Миллер. Агония 1-го танкового корпуса СС. — М.: Яуза, 2009. — 400 с. — (Войска СС в бою. Врага надо знать в лицо!). — 3500 экз. — ISBN 978-5-9955-0059-9.
  • Курт Пфеч. Эсэсовцы под Прохоровкой. 1-я дивизия СС, «Лейбштандарт Адольф Гитлер» в бою. — М.: Яуза-Пресс, 2010. — 320 с. — ISBN 978-5-9955-0171-8
  • Крис Бишоп. Дивизии Ваффен-СС 1939—1945. — М.: Эксмо, 2009. — 192 с. — 4000 экз. — ISBN 978-5-699-31718-9
  • Гордон Уильямсон. СС — инструмент террора. — Смоленск: Русич, 1999. — 416 с. — (Мир в войнах). — 21 000 экз. — ISBN 0-283-06280-0.
  • Залесский К. А. Командиры «Лейбштандарта». — М.: АСТ, 2007. — 320 с. — 3000 экз. — ISBN 5-271-15892-6.
  • Хайнц Хёне. Чёрный орден СС. История охранных отрядов. — М.: ОЛМА-ПРЕСС, 2003. — 542 с. — 6000 экз. — ISBN 5-224-03843-X.
  • Залесский К.А. СС. Охранные отряды НСДАП. — М.: Эксмо, 2005. — 672 с. — 5000 экз. — ISBN 5-699-09780-5.
  • Charles W. Sydnor. Soldiers of Destruction: the SS Death's Head Division, 1933-1945. — Princeton, NJ: Princeton University Press, 1990. — 375 p. — ISBN 0-691-00853-1.
  • George H. Stein. The Waffen SS: Hitler's Elite Guard at War, 1939—1945. — Ithaca, NY: Cornell University Press, 1984. — 330 p. — ISBN 0-801-49275-0.
  • Thomas Fischer. Von Berlin bis Caen, Entwicklung und Einsätze der Divisions- und Korps-Artillerie der LAH 1939—1945. Eine Text- und Bilddokumentation. — Aachen: Helios-Verlag, 2004. — ISBN 3-933608-99-6
  • Herbert Maeger. Verlorene Ehre, Verratene Treue. Zeitzeugenbericht eines Soldaten. — Rosenheim: Rosenheimer Verlagshaus, 2005. — ISBN 3-475-53659-5
  • Bernd Wegner. Hitlers Politische Soldaten. Die Waffen-SS 1933—1945. — Paderborn: Schöningh Verlag, 1999. — ISBN 3-506-77502-2
  • Theodor Wisch. Zwölf Jahre 1. Kompanie Leibstandarte SS Adolf Hitler. Ein Buch der Kameradschaft. — Oldendorf: Schütz Verlag, 1990.

Արխիվներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Deutsche Dienststelle für die Benachrichtigung der nächsten Angehörigen von Gefallenen der ehemaligen deutschen Wehrmacht" (WASt), Eichborndamm 179, 13403 Berlin

Աուդիո ֆայլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «1-я тд СС «ЛАГ»». mihistory.kiev.ua (ռուսերեն). «Военная история». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 11-ին.
  • «Лейбштандарт СС «Адольф Гитлер»». ss-peiper.narod.ru (ռուսերեն). Иоахим «Йохен» Пайпер. Первый сайт на русском языке. 2004-2009. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 1-ին.
  • «1 танковая дивизия СС». sudden-strike.ru (ռուսերեն). «Противостояние» — 1944—1945: Анализ потерь, таблица боеготовности танковых частей дивизии, другая информация. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 11-ին.
  • «"Лейбштандарт СС Адольф Гитлер": от подразделения охраны до 1-й танковой дивизии СС. Часть 1». war20.ru (ռուսերեն). «Войны ХХ века» — История, организация, форма, комплектование, подготовка, боевые операции элитного формирования СС "Лейбштандарт СС Адольф Гитлер. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 6-ին.
  • «1. SS-Panzer-Division Leibstandarte SS Adolf Hitler». 1. SS-Panzer-Division Leibstandarte SS Adolf Hitler (անգլերեն). Axis History Factbook. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 11-ին.
  • «SS-Panzergrenadier-Division «Leibstandarte Adolf Hitler»» (գերմաներեն). Lexikon der Wehrmacht — Хронология и важные даты 1942—1945. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 11-ին.
  • «Leibstandarte SS Adolf Hitler — SS-Division (mot.) «Leibstandarte SS Adolf Hitler»» (իտալերեն). OKH.it - Oberkommando Heeres. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 11-ին.
  • «1. SS Panzer Division Leibstandarte SS Adolf Hitler» (չեխերեն). sweb.cz — Подробная информация об истории и подробнейшая хронология событий. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 11-ին.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Тим Рипли. Элитные войска Третьего рейха. — 2010. — С. 7.
  2. Ник Уорвал. Войска СС. — С. 227.
  3. К. Залесский. Железный крест. Самая известная военная награда Второй мировой войны. — М.: Яуза-Пресс, 2007. — С. 39—48.
  4. Горцка Г., Штанг К. Истребительная война на Востоке. Преступления вермахта в СССР 1941—1944. — М.: АИРО, 2005. — С. 62—64.
  5. Ник Уорвал. Войска СС. — С. 280.
  6. Залесский К. А. Командиры «Лейбштандарта». — 2007. — С. 28—29.
  7. Чарльз Мессенджер. Гладиатор Гитлера». — Харьков: Книжный клуб «Клуб семейного досуга», 2010. — С. 78—79.
  8. Ник Уорвал. Войска СС. — С. 37.
  9. М. Галло. Ночь длинных ножей. Борьба за власть партийных элит Третьего рейха. 1932—1934. — М.: Центрполиграф, 2007. — С. 176, 236—237.
  10. Залесский К. А. Командиры «Лейбштандарта». — 2007. — С. 90.
  11. Ник Уорвал. Войска СС. — С. 25.
  12. Ник Уорвал. Войска СС. — С. 50.
  13. Г. Уильямсон. СС — инструмент террора. — 1999. — С. 67—70.
  14. Залесский К. А. Командиры «Лейбштандарта». — 2007. — С. 37—38.
  15. Б. Мюллер-Гиллебранд. Сухопутная армия Германии, 1939—1945 гг. — 2002. — С. 506.
  16. Чарльз Мессенджер. Гладиатор Гитлера. — Харьков.
  17. Залесский К. А. Командиры «Лейбштандарта». — 2007. — С. 40—43.
  18. Залесский К. А. Командиры «Лейбштандарта». — 2007. — С. 44.
  19. Г. Уильямсон. СС — инструмент террора. — 1999. — С. 99.
  20. Б. Лиддел Гарт. Вторая мировая война. — М.: АСТ, 1999. — С. 108.
  21. Ф. Меллентин. Танковые сражения. — Санкт-Петербург: Полигон, 1998. — С. 42.
  22. Тим Рипли. Элитные войска Третьего рейха. — М.: Центрполиграф, 2010. — С. 46.
  23. Чарльз Мессенджер. Гладиатор Гитлера. — Харьков: Книжный клуб «Клуб семейного досуга», 2010. — С. 119—121.
  24. Залесский К. А. Командиры «Лейбштандарта». — 2007. — С. 52.
  25. Г. Уильямсон. СС — инструмент террора. — 1999. — С. 112—113.
  26. А. Исаев. «От Дубно до Ростова Глава 2». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  27. Абашидзе Теймураз, Мощанский Илья. Трагедия под Уманью. — М.: БТВ, 2003. — С. 33—37. — (Военная летопись, № 2).
  28. 28,0 28,1 Залесский К. А. Командиры «Лейбштандарта». — 2007. — С. 56.
  29. Э. Манштейн. Утерянные победы. — Ростов: Феникс, 1999. — С. 223—225, 229.
  30. А. Исаев. Котлы 41-го. История ВОВ, которую мы не знали. — М.: Яуза-Эксмо, 2005. — С. 290—292.
  31. А. Исаев. «От Дубно до Ростова Глава 9». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  32. А. Исаев. Котлы 41-го. История ВОВ, которую мы не знали. — М.: Яуза-Эксмо, 2005. — С. 377—381.
  33. Чарльз Мессенджер. Гладиатор Гитлера. — Харьков: Книжный клуб «Клуб семейного досуга», 2010. — С. 141—142, 144.
  34. Б. Лиддел Гарт. Вторая мировая война. — М.: АСТ, 1999. — С. 140—141.
  35. Залесский К. А. Командиры «Лейбштандарта». — 2007. — С. 60—61.
  36. Залесский К. А. Командиры «Лейбштандарта». — 2007. — С. 34—35, 49—51, 60—64, 112—115, 171—174.
  37. 37,0 37,1 «1. SS-Panzer-Division Leibstandarte SS Adolf Hitler». Axis History Factbook. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.
  38. Залесский К. А. Командиры «Лейбштандарта». — 2007. — С. 3.
  39. Т. Миллер. Агония 1-го танкового корпуса СС. — 2009. — С. 5—6.
  40. Чарльз Мессенджер. Гладиатор Гитлера. — Харьков: Книжный клуб «Клуб семейного досуга», 2010. — С. 150.
  41. Т. Миллер. Агония 1-го танкового корпуса СС. — 2009. — С. 5—6, 342—343.