Ռուսական Վեներա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսական Վեներա
տեսակգեղանկար
նկարիչԲորիս Կուստոդիև
տարի1926
բարձրություն200 սանտիմետր
լայնություն175 սանտիմետր
ժանրդիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էՆիժնի Նովգորոդի գեղարվեստի պետական թանգարան
հավաքածուՆիժնի Նովգորոդի գեղարվեստի պետական թանգարան
Ծանոթագրություններ

«Ռուսական Վեներա» (ռուս.՝ Русская Венера), ռուս նկարիչ Բորիս Կուստոդիևի նկարը։ Հեղինակն այն վրձնել է 1925-1926 թվականներին։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պատշգամբում»

Նկարը Կուստոդիևի կողմից ստեղծվել է 1925-1926 թվականին՝ «Պատշգամբում» կտավի հակառակ՝ շուռ տված կողմի վրա, որը նկարվել էր դեռևս 1906 թվականին և պատկերում է նկարչի ընտանիքի թեյախմությունը[1][2][3]։

Նկարը վնասվել է Գորկու անվան գեղարվեստական թանգարանի ջրածածկ լինելու արդյունքում։ Վերականգնվել է Ի․ Է․ Գրաբարյայի անվան Համառուսական գեղարվեստական գիտավերականգնողական կենտրոնի վերականգնող Պավել Իվանովիչ Բարանովի կողմից։ Նա ջրի հոսքի հետքերը հեռացրել է մեխանիկական եղանակով և լուծույթների օգնությամբ։ Առավել լուրջ խնդիր է եղել ներկային շերտի կորուստը, ինչը լուծվել է ռետուշի մեթոդով։ Հատուկ ենթաշրջանակը վերազինել է այնպես, որ դիտորդները կարողանան տեսնել նաև կտավի երկրորդ երեսը՝ «Պատշգամբում» նկարով, որում Բորիս Միխայիլովիչը 1906 թվականին պատկերել է իր ընտանիքին։

Նկարը գտնվում է Նիժնի Նովգորոդի պետական գեղարվեստական թանգարանի հավաքածուում[1], որտեղ ցուցադրվում է հատուկ ապակե ցուցափեղկում, որպեսզի այցելուները կարողանան տեսնել կտավի երկու երեսը, և, հետևաբար, երկու տարբեր նկարներ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Русская Венера». Museum.ru. Վերցված է 22 мая 2017-ին.
  2. «Русская Венера. 1925-1926». Art-Catalog.ru. Վերցված է 22 мая 2017-ին.
  3. «На террасе. 1906». Art-Catalog.ru. Վերցված է 22 мая 2017-ին.
  4. Семён Талейсник (15 мая 2015). «Двусторонная живопись». Andersval.nl. Վերցված է 25 мая 2017-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]