Ռուդոլֆ Գարգալոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գարգալոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուդոլֆ Գարգալոյան
Ծնվել էհունվարի 24, 1930(1930-01-24)
ԾննդավայրԵրևան, ԽՍՀՄ
Վախճանվել էօգոստոսի 22, 1981(1981-08-22) (51 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ՀայրՀարություն Գարգալոյան

Ռուդոլֆ Հարությունի Գարգալոյան (հունվարի 24, 1930(1930-01-24), Երևան, ԽՍՀՄ - օգոստոսի 22, 1981(1981-08-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Հարություն Գարգալոյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1958 թվականին՝ Լենինգրադի գեղարվեստի բարձրագույն ուսումնարանը։ 1963-1968 թվականներին դասավանդել է ԵԳՈւ-ում, 1967-1981 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում[1]։ Եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործել է հիմնականում դեկորատիվ-մոնումենտալ և հաստոցային գեղանկարի բնագավառներում։ Ձևավորել է համամիութենական և միջազգային ցուցահանդեսներ, հեղինակ է ՀՊՊԹ-ի, տուն-թանգարանների, «Դվին», «Երևան» հյուրանոցների, Երևանի բժշկական ինստիտուտի («Մարդու պայքարն ընդդեմ չարի» կոմպոզիցիա) ներքին ձևավորումների, Մարտիրոս Սարյանի, Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Վարդան Աճեմյանի դիմանկարների, « Չարենց-Նամե», «Արփա-Սևան» կոմպոզիցիոն գործերի, «Էրեբունի-Երևան» հարթաքանդակի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.