Ռուդիկ Բարսեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուդիկ Գևորգի Բարսեղյան
Ծնվել էհուլիսի 15, 1953(1953-07-15)[1] (70 տարեկան)
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Շնող, ՀԽՍՀ
ԱզգությունՀայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1977)
Մասնագիտությունպատմաբան, լրագրող
Պարգևներ և
մրցանակներ
ՀԱՕԿ-ի «Վարազդատ Արշակունի» (2011) և «Հրանտ Շահինյան» (2013) ոսկե մեդալներ, ՌԴ քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի ոսկե մեդալ (2011), ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալ (2013), «Լեռնահայաստանի արծիվ» հուշամեդալ (2013), «Տիգրան Պետրոսյան» (2013) և «Գարեգին Նժդեհ» (2014) մեդալներ, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2015)

Ռուդիկ Գևորգի Բարսեղյան (հուլիսի 15, 1953(1953-07-15)[1], Շնող, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պատմաբան, մարզական լրագրող, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, ՀՀ վաստակավոր լրագրող (2013)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուդիկ Բարսեղյանը ծնվել է 1953 թվականին Լոռու մարզի Շնող գյուղում։ 1977 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը[2]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-1977 թվականներին որպես ռեժիսորի օգնական աշխատել է Հեռուստատեսության ստուդիայում։ 1977-1998 թվականներին եղել է «Լուրեր», «Համայնապատկեր» և «Լրաբեր» տեղեկատվական ծրագրերի խմբագիրը, բաժնի վարիչը, «Սպորտ» ստեղծագործական միավորման փոխտնօրենը, ապա՝ տնօրենը։ «Հայկական ֆուտբոլ» շաբաթաթերթի հիմնադիր գլխավոր խմբագիրն է։ 1999-2002 թվականներին աշխատել է «Մշակույթ-Պրոմեթևս» հեռուստաընկերությունում՝ որպես «Սպորտ» ստեղծագործական խմբի ղեկավար, մարզական մեկնաբան։ Դրանից հետո եղել է «Երևան» հեռուստաընկերության փոխտնօրեն, 2006 թվականից՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության մարզական մեկնաբան, իսկ 2009 թվականից՝ ԵՊՀ-ի «Հյուրերի տան» տնօրեն[2]։

Բարսեղյանը հիմնադրել և վարել է մի շարք հեղինակային հաղորդաշարեր, այդ թվում՝ «Շախմատի դպրոց», «64», «Հեռուստաֆուտբոլ+», «Մարզաշխարհ», «Մարզաշխարհն անցած շաբաթ», «Ուշացած հանդիպումներ», «Սպորտ առանց սահմանների», «Հետաքրքրաշարժ սպորտ», «Կարատեի դպրոց», «Ուշուի դպրոց»։ Մեկնաբանել է Եվրոպայի և աշխարհի 30-ից ավելի առաջնություններ, ԽՍՀՄ ժողովուրդների 1979, 1983, 1986, 1989, 1991 թվականների սպարտակիադաները[3]։

Ռուդիկ Բարսեղյանը հեղինակել է վավերագրական ֆիլմեր Հենրիկ Գասպարյանի, Տիգրան Պետրոսյանի, Ռաֆայել Վահանյանի, Արկադի Անդրեասյանի, Դերենիկ Գաբրիելյանի մասին[2]։

1980 թվականից ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ է։ Եղել է ֆուտբոլի, բռնցքամարտի, արևելյան մարտարվեստների հանրապետական ֆեդերացիաների գործկոմի անդամ։

Խոսելով իր մասնագիտության մասին՝ Բարսեղյանն ասել է․

Հաղորդավարական արվեստը սովորել եմ Նարա Շլեպչյանից, Լևոն Պարոնյանից, Ալեքսանդր Սայադյանից, Ռազմիկ Արզոյանից։ Ես կանեմ ամեն ինչ, որ մարդկանց հասցնեմ մեր մարզիչների հաջողությունների ուրախությունները, գլխավորը, որ այդ հաջողությունները լինեն[2]։

2015 թվականից ղեկավարում է ԵՊՀ ֆիզդաստիարակության ամբիոնը[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԱՕԿ-ի «Վարազդատ Արշակունի» (2011) և «Հրանտ Շահինյան» (2013) ոսկե մեդալներ
  • ՌԴ քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի ոսկե մեդալ (2011)
  • ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալ (2013)[5][6]
  • «Լեռնահայաստանի արծիվ» հուշամեդալ (2013)
  • «Տիգրան Պետրոսյան» (2013) և «Գարեգին Նժդեհ» (2014) մեդալներ
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2015)

Բարսեղյանն արժանացել է նաև ֆուտբոլի, բռնցքամարտի, շախմատի, արևելյան մարտարվեստների միջազգային ֆեդերացիաների հավաստագրերի և մրցանակների, արևելյան մարտարվեստների «Սև գոտի» պատվավոր դանի[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]