Ռուբեն Տեր-Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Տեր-Հովհաննիսյան
Ի ծնեՌուբեն Հովհաննեսի Տեր-Հովհաննիսյան
Ծնվել է1929
ԾննդավայրՄայկոպ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է2003
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1949) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1956)
Մասնագիտություննկարիչ

Ռուբեն Հովհաննեսի Տեր-Հովհաննիսյան (1929, Մայկոպ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2003, Երևան, Հայաստան[1]), հայ գեղանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1949 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1956 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Ցուցահանդեսներին մասնակցել է 1957 թվականից։ Գլխավոր գործերից են՝ «Երեկոն Ալագյազում», «Հնձվորներ», «Սև ծովը», «Չեխովյան ծովախորշը», «Վարած արտեր»[2], ինչպես նաև «Միասին», «Փշատի ծառ», «Կարմրախայտը», «Իմ բալիկը» գրքերի ձևավորումները[3]։ Գործերից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Որդին փորձում է ստանալ մեռած հոր ունեցվածքի իր բաժինը - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.(չաշխատող հղում)
  2. «Տեր-Հովհաննիսյան Ռուբեն Հովհաննեսի | Վարած արտեր - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». test.gallery.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.(չաշխատող հղում)
  3. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան