Ռուբեն Նաջարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Նաջարով
Ծնվել է1927 կամ օգոստոսի 20, 1927(1927-08-20)
Մահացել էփետրվարի 19, 1995(1995-02-19)[1] կամ հուլիսի 19, 1995(1995-07-19)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՌուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան (1949)
Մասնագիտությունհոգեբույժ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1965)

Ռուբեն Ալեքսանդրի Նաջարով (1927 կամ օգոստոսի 20, 1927(1927-08-20) - փետրվարի 19, 1995(1995-02-19)[1] կամ հուլիսի 19, 1995(1995-07-19), Մոսկվա, Ռուսաստան), հայ հոգեբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր, ՌԴ ԲԳԱ թղթակից անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Նաջարովը ծնվել է 1927 թվականին։ 1949 թվականին ավարտել է Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտը, 1952-1955 թվականներին սովորել է ասպիրանտուրայում։ 1949-1952 թվականներին աշխատել է Տամբովի տարածաշրջանային հոգեբուժարանում։ 1963-1982 թվականներին ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի Հոգեկան առողջության գիտական կենտրոնի Կլինիկական հոգեբուժության լնստիտուտի տնօրեն, 1988-1995 թվականներին՝ ՌԴ նախագահին առընթեր կառավարության բժշկական կենտրոնի գլխավոր հոգեբույժ[2]։ Ղեկավարել է ԱՀԿ հոգեկան հիվանդությունների դասակարգման գծով փորձագետ և շիզոֆրենիայի հետազոտության կենտրոնը, եղել Ս. Կորսակովի անվան նյարդաբուժության և հոգեբուժության հանդեսի խմբագրական խորհրդի անդամ, Բժշկական ռեֆերատիվ ամսագրի հոգեբուժության բաժնի ղեկավար։

Աշխատանքները վերաբերում են դանդաղընթաց շիզոֆրենիայի և անբարենպաստ ընթացող պատանեկան շիզոֆրենիայի կլինիկային, հոգեկան խանգարումների բուժմանը և հոգեդեղաբանական միջոցների ազդեցությամբ առաջացող կլինիկական պատկերի ձևափոխությանը, կենսաբանական հոգեախտաբանությանը[3]։

Մահացել է 1995 թվականի փետրվարի 19-ին Ռուսաստանի Մոսկվա քաղաքում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шизофрения : Клиника и патогенез / А. В. Снежневский, Р. А. Наджаров, Э. Я. Штернберг и др.; Под общ. ред. А. В. Снежневского; Акад. мед. наук СССР . – Москва : Медицина, 1969 . - 460, 3 с. : ил. - Авт. указаны в огл. - Библиогр.: с. 439-461 .
  • Наджаров Р.А., Шизофрения : Мультидисциплинар. исслед. / А. В. Снежневский, Р. А. Наджаров, М. Ш. Вроно и др.; Под ред. А. В. Снежневского; Акад. мед. наук СССР . - Москва : Медицина, 1972 . - 398, 2 с., 1 л. ил. : ил., табл. - Авт. указаны в огл. - Библиогр.: с. 380-399 .
  • Наджаров Р.А., Руководство по психиатрии : В 2 т. / Под ред. Г. В. Морозова . - Совмест. изд. (СССР, ГДР, ЧССР, ВНР, НРБ, СРР, ПНР) . - Москва : Медицина, 1988 . -

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=14004
  2. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 209։
  3. «Наджаров Рубен Александрович: 90 лет со дня рождения (1927-1995) | medlib-tambov.ru». medlib-tambov.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.