Ռոջեր Էբերթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոջեր Էբերթ
անգլ.՝ Roger Ebert
Դիմանկար
Ծնվել էհունիսի 18, 1942(1942-06-18)[1][2][3]
ԾննդավայրՈւրբանա, Իլինոյս, ԱՄՆ[4]
Մահացել էապրիլի 4, 2013(2013-04-04)[5][1][6][…] (70 տարեկան)
Մահվան վայրՉիկագո[4]
ԳերեզմանԳրեյսլենդ գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնկաթոլիկություն[7]
ԿրթությունՔեյփթաունի համալսարան, Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան, Չիկագոյի համալսարան, Urbana High School? և UIUC College of Media?
Մասնագիտությունսցենարիստ, կինոքննադատ, լրագրող, լրագրող, գրող, հաղորդավար և հեռուստահաղորդավար
ԱշխատավայրՉիկագոյի համալսարան
ԱմուսինChaz Ebert?
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Կայքrogerebert.com
Ստորագրություն
Изображение автографа
 Roger Ebert Վիքիպահեստում

Ռոջեր Ժոզեֆ Էբերթ (անգլ.՝ Roger Joseph Ebert [ˈiːbərt][9], հունիսի 18, 1942(1942-06-18)[1][2][3], Ուրբանա, Իլինոյս, ԱՄՆ[4] - ապրիլի 4, 2013(2013-04-04)[5][1][6][…], Չիկագո[4]), ամերիկացի կինոքննադատ և հաղորդավար։ Պուլիցերյան մրցանակի դափնեկիր է։ Ավելի քան 15 գրքերի հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոջեր Էբերթը (աջից) Ռասս Մեյերի հետ 1970 թվականին:.

Ռոջեր Էբերթը ծնվել է 1942 թվականի հունիսի 18-ին, ԱՄՆԻլինոյս նահանգի Էրբանե քաղաքում՝ հաշվապահի[10] և էլեկտրատեխնիկ[11][12] Վալտերի Էբերթի[13][14] ընտանիքում։ Իր պրոֆեսիոնալ կարիերան որպես կինոքննադատ Ռոջերը սկսել է 1967 թվականից, երբ աշխատում էր «Chicago Sun-Times» թերթում։ 1969 թվականին, «Կենդանի մեռյալների գիշեր» ֆիլմի համար իր գրած գրախոսությունը հրապարալվել է ամերիկյան ամենահայտնի ամսագրերից «Reader's Digest»-ում։

1976 թվականին Ռոջերը և Ջին Սիսքելը Չիկագոյում սկսեցին հաղորդել «Sneak Previews» հեռուստաշոուն։ 1978 թվականից շոուն հեռարձակվում է ազգային մասշտաբով։ 1982 թվականից նրանք սկսում են հաղորդել «At the Movies» շոուն, իսկ ավելի ուշ՝ «Siskel & Ebert & The Movies» շոուն։ 1999 թվականին՝ Սիսքելի մահվանից հետո, շոուն հեռարձակվում է «Roger Ebert & the Movies» անվան տակ, իսկ 2000 թվականից՝ Ռիչարդ Ռոուպերի գալուց հետո, հեռարձակվում է «Ebert & Roeper» անվան տակ։

Էբերթը DVD-ով հրապարակել է աուդիոմեկնաբանություններ «Քաղաքացի Քեյնը», «Կասաբլանկա», «Խավար քաղաքը», «Լողացող խոտ» ֆիլմերի մասին։ Նա գրել է «Տիկնիկների հովտի սահմաններից դուրս» ֆիլմի սցենարը։

«Օսկար» կինոմրցանակի հանձնման օրը Ռոջերը և Ռոուպերը ավանդաբար հատնվեցին «An Evening at the Academy Awards: The Arrivals» և «An Evening at the Academy Awards: the Winners» շոուներում, որոնք տեղի էին ունենում մրցանակաբաշխությունից հետո։

2005 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում ստացել է աստղ, որի արարողությանը ներկա է գտնվել Ռոջերի սիրելի ռեժիսոր Վեներ Հերցոգը։ Forbes ամսագիրը 2007 թվականին Էբերտին ճանաչել է ժամանակակից աշխարհի ամենաազդեցիկ ամերիկացի կինոքննադատը[15]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին, Էբերթը, 50 տարեկան հասակում ամուսանցել է Չեզ Հեմմել-Սմիթի հետ։ Իր հուշերում նա գրել է, որ երբեք չէր ամուսնանա մինչ իր մոր մահանալը, քանի որ վախենում էր հիասթափեցնել նրան։

Ռոջերը «Անանուն հարբեցողներ» հասարակության անդամ է, և թողել է խմելը միայն 1979 թվականին։ Այս թեմայով նա մի քանի գրառում է գրել իր բլոգում։ Էբերթը լավ հարաբերությունների մեջ էր ամերիկուհի հայտնի դերասան Օփրա Ուինֆրիի հետ, ով պնդում է, որ հենց ինքն է համոզել է նրան սկսել «Օփրա Ուինֆրիի շոու» հաղորդումը[16]։ Ռոջերի մտերիմ ընկերն էր քննադատ և պատմաբան Լեոնարդ Մալտինը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #132272741 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Roger Ebert dead at 70 after battle with cancer|Chicago Sun-Times
  6. 6,0 6,1 6,2 Evensen B. J. Ebert, Roger (18 June 1942–04 April 2013) // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1603924
  7. https://www.rogerebert.com/rogers-journal/how-i-am-a-roman-catholic
  8. https://www.chipublib.org/chicago-public-library-foundation-awards/
  9. Say How?
  10. Steinberg, Neil (2013 թ․ ապրիլի 4). «Roger Ebert dies at 70 after battle with cancer». Chicago Sun-Times. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 11-ին.
  11. Roger Ebert (2011 թ․ հունվարի 19). «The Company Men». rogerebert.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 25-ին.
  12. Felsenthal, Carol (December 2005). 'A Life In The Movies'. Chicago Magazine. Kael quote, p. 1; agnosticism, p. 2; Catholic upbringing and wife's name, p. 3. Retrieved April 6, 2013. Արխիվացված է Օգոստոս 23, 2011 Wayback Machine-ի միջոցով:
  13. «Biography of Roger Ebert». Film Reference. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 17-ին.
  14. [1]
  15. «Умер легендарный кинокритик Роджер Эберт» (ռուսերեն). Московский комсомолец. 5 апреля 2013. Վերցված է 2013 թ․ մայիսի 4-ին.
  16. «How I Gave Oprah Her Start». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]