Ռոյ Շայդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոյ Շայդեր
անգլ.՝ Roy Scheider
Ծնվել էնոյեմբերի 10, 1932(1932-11-10)[1][2][3][…]
ԾննդավայրOrange, Նյու Ջերսի[4]
Մահացել էփետրվարի 10, 2008(2008-02-10)[5][2][3][…] (75 տարեկան)
Մահվան վայրԼիթլ Ռոք, Արկանզաս[4]
ԿրթությունՌատգերսի համալսարան, Franklin & Marshall College? և Columbia High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան և բռնցքամարտիկ
Ամուսին(ներ)Cynthia Scheider?[6] և Brenda Siemer Scheider?[6]

Ռոյ Ռիչարդ Շայդեր (անգլ.՝ Roy Richard Scheider; նոյեմբերի 10, 1932(1932-11-10)[1][2][3][…], Orange, Նյու Ջերսի[4] - փետրվարի 10, 2008(2008-02-10)[5][2][3][…], Լիթլ Ռոք, Արկանզաս[4]), ամերիկացի դերասան։ Օսկար մրցանակի կրկնակի հավակնորդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոյ Ռիչարդ Շայդեր ծնվել է 1932 թվականի նոյեմբերի 10-ին Օրինջում (Նյու Ջերսի նահանգ)՝ գերմանացի Ռոյ Բեռնարդ Շայդերի և իռլանդուհի Աննա Քրոսոնի ընտանիքում։ Հայրը՝ Ռոյ Շայդերը ավտոմեխանիկ էր։

Վեց տարեկան հասակում Շայդերը ռևմատիզմ է տարել և այդ պատճառով շատ հիվանդոտ երեխա է եղել։ Առողջությունն ամրապնդելու համար ակտիվորեն զբաղվել է սպորտով և մեծ հաջողությունների հասել։ Մի ժամանակ նույնիսկ մտադրվել է մարզական կարիերա անել։ Երիտասարդ տարիքից խաղացել է սիրողական բեյսբոլ և հանդես է եկել «Նյու Ջերսիի ադամանդե ձեռնոցներ բռնցքամարտի առաջնությունում»։

Նա Մեյփլվուդում՝ Նյու Ջերսիում, հաճախել է Columbia High School և 1985 թվականին ներառվել է դպրոցի փառքի սրահում։

Ստացել է ոչ վատ կրթություն։ Ծնողները ուզում էին, որ նա փաստաբան դառնա։ Շայդերը սովորել է Նյուարկի Ռատգերսի համալսարանում, ավարտել է Ֆրանկլինի և Մարշալի իրավաբանական քոլեջը Լանկասթերում, որտեղ էլ սկսել է հետաքրքրվել թատրոնով։

Չորս տարի Կորեայի ԱՄՆ ռազմաօդային ուժերում ծառայել է որպես ավիադիսպետչեր։ 1961 թվականին զորացրվելուց հետո Շայդերը կարողացել է գլխավոր դեր ստանալ՝ խաղալով Մերկուցիոնի դերը «Ռոմեո և Ջուլիետ» թատերական բեմադրությունում՝ Նյու Յորքի Շեքսպիրի անվան պուրակային ամենամյա փառատոնում (en:New York Shakespeare Festival)։ Հաջորդ մի քանի տարիները անցկացրել է թատրոնի մշտական թատերախմբում[7]։

1968 թվականին «Սթիվեն Դ.» ֆիլմում խաղացած դերի համար արժանացել է «Obie» մրցանակի։

Կարիերա կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շայդերի էկրանային կարիերան սկսվել է «Կենդանի մեռածների անեծքը» սարսափ ֆիլմում խաղացած դերով (1963, տիտրերում նշված է որպես Ռոյ Ռ. Շայդեր)։ Այնուհետև հաջորդել են «Թղթե առյուծ» (Paper Lion, 1968), «Ստիլետե» (Stiletto, 1969) ֆիլմերում խաղացած դերերը։ Նա ճանաչում է ստացել 1975 թվականին Սթիվեն Սփիլբերգի «Ծնոտներ» հայտնի թրիլլերում խաղացած դերով։

Համաձայնել է դեր խաղալ «Մարաթոնիստ» ֆիլմում, քանի որ շատ էր ցանկանում աշխատել Դասթին Հոֆմանի և Լորենս Օլիվիեի հետ։ Իր կարիերայի ամենացավալի բացթողումը համարել է «Եղնիկների որսորդ» ֆիլմում Մայքլի դերից հրաժարվելը։

Ուիլյամ Ֆրիդկինի «Ֆրանսիացի կապավորը» ֆիլմում ոստիկանության դետեկտիվ Բադդի Ռուսոյի դերի համար Շայդերը «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում առաջադրվել է «Օսկար» մրցանակի (մրցանակը բաժին է հասել դերասան Բեն Ջենսոնին՝ «Վերջին կինոսեանս» ֆիլմի համար)։

Տասը տարվա ընթացքում (1961-1971) խաղացել է ավելի քան 80 պիեսում։ Երեք անգամ խաղացել է ԱՄՆ նախագահի դերը։

Իր կարիերայում ամենահաջող դերերը համարել է «Ֆրանսիացի կապավոր», «Ծնոտներ» և «Ողջ այս ջազը» ֆիլմերը («Օսկար» անվանակարգում տղամարդու լավագույն դերի համար)։

Կյանքից հեռացել է 2008 թվականի փետրվարի 10-ին՝ 75 տարեկան հասակում բազմակի միելոմա հիվանդությունից Լիթլ Ռոք քաղաքի (Արկանզաս նահանգ) հիվանդանոցում։ Դիակիզվել է[8]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականից մինչև 1989 թվականը ամուսնացած է եղել դերասանուհի Սինթի Շայդերի հետ՝ ունենալով դստերը՝ Մաքսիմիլիա Շայդերին, ունի երկու թոռ։ 1989 թվականին ամուսնացել է դերասանուհի Բրենդե Սիմերի հետ, որից ունեցել է երկու երեխա՝ որդին՝ Քրիստիանը և դուստրը՝ Մոլին։

Ռոյը լուսանկարչության սիրահար է և գրեթե երբեք չի բաժանվել իր տեսախցիկից։
Մանկության տարիներին տարած ռևմատիզմից հետո արևային լոգանքների կախվածություն ունի։

Մրցանակներ և անվանկարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1967՝ OBIE Award Distinguished Performance «Stephen D.»
  • 1971՝ Օսկար՝ «Ֆրանսիացի կապավորը»՝ երկրորդ պլանի լավագույն դերասան
  • 1979 Օսկար՝ «Ողջ այս ջազը»՝ լավագույն դերասան
  • 1979՝ Ոսկե գլոբուս՝ «Ողջ այս ջազը»՝ երաժշտական ֆիլմի լավագույն դերասան
  • 1980՝ Drama League Critics Award Performance of the Year «Betrayal»
  • 1997՝ Independent Spirit Award ՝«The Myth of Fingerprints»՝ դերասան-լեգենդ

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1964 Կենդանի մեռածների անեծքը The Curse of the Living Corpse Ֆիլիպ Սինքլեր
1966 Գեսգիշերային լամպ Lamp at Midnight
1968 Աստղեր Star!
1970 Սիրել Loving Սքիփ
1971 Ֆրանսիացի կապավորը The French Connection դետեկտիվ Բադի Ռուսո
1971 Կլյութ Klute Ֆրենկ Լիգուրին
1973 Յոթ տարեկան և բարձր The Seven-Ups Բադի
1975 Ծնոտներ Jaws ոստիկանության շեֆ Մարտին Բրոուդի
1975 Ծնոտներ 2 Jaws 2 ոստիկանության շեֆ Մարտին Բրոուդի
1979 Ողջ այս ջազը All That Jazz Ջո Գիդեոն
1982 Գիշերային լռությունում Still of the Night Հոգեբույժ Սեմ Ռայս
1988 Տղամարդկանց ակումբ The Men’s Club Կավանո
1988 Քոեն և Թեյթ Cohen and Tate Քոեն
1989 Գիշերային խաղ Night Game Մայք Սայվեր
1990 Չորրորդ պատերազմը The Fourth War Ջեք Նոուլս
1990 Ռուսական տունը The Russia House Ռասել
1997 Բարերարը The Rainmaker Ուիլֆրեդ Քեյլին
2004 Պատժիչը The Punisher Ֆրենկ Կասլ ավագ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #123948983 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Roy Scheider, Actor in ‘Jaws,’ Dies at 75
  6. 6,0 6,1 Roy Scheider Biography
  7. «Roy Scheider: The Times obituary» — The Times, February 11, 2008
  8. «Scheider, Roy, Jr., Capt». Together We Served. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոյ Շայդեր» հոդվածին։