Ռոմինա Փաուեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոմինա Փաուեր
անգլ.՝ Romina Power
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 2, 1951(1951-10-02)[1][2][3][…] (72 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ և  Իտալիա
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտություներգչուհի, կինոպրոդյուսեր, ձեռնարկատեր, բարձրաշխարհիկ հեղինակություն, հեռուստատեսային դերասանուհի, երգերի հեղինակ և հաղորդավար
ԱմուսինԱլ Բանո
Ծնողներհայր՝ Թայրոն Փաուեր կրտսեր, մայր՝ Լինդա Քրիստիան
ԵրեխաներԻլենիա Կարիզի և Cristèl Carrisi?
Կայքrominapower.guru
 Romina Power Վիքիպահեստում

Ռոմինա Փաուեր (ամբողջ անունը` Ռոմինա Ֆրանչեսկա Փաուեր (անգլ.` Romina Francesca Power), հոկտեմբերի 2, 1951(1951-10-02)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկա-իտալական երգչուհի, դերասանուհի և նկարչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմինա Փաուերը ծնվել է Լոս-Անջելեսում, հայտնի ամերիկյան դերասան Թայրոն Փաուերի և վերջինիս երկրորդ կնոջ` դերասանուհի Լինդա Քրիստիանի ընտանիքում։ Ծնողների ամուսնալուծությունից հետո, Ռոմինան քրոջ հետ միասին մնաց մոր մոտ։ Քանի որ նրանք շատ էին ճանապարհորդում, Ռոմինայի մանկությունն հիմնականում անցել է Մեքսիկայում և Իտալիայում։ Կրթությունն ստացել է Մեծ Բրիտանիայի քոլեջներից մեկում։

Մանկության տարիներին նրա վրա ազդեցություն են թողել 1950-ական թվականների ամերիկյան մյուզիքլները և մեքսիկական ժողովրդական մարիաչի ժանրի երաժշտությունը, որի արդյունքում էլ նա հրապուրվել է երաժշտությամբ։ Իր առաջին երգը գրել է դեռահաս տարիքում` իր ծննդյան օրը կիթառ նվեր ստանալուց հետո։ Բացի այդ` Ռոմինան սկսել էր նկարահանվել նաև եվրոպական ֆիլմերում, այդ թվում նաև իսպանացի Հեսուս Ֆրանկոյի «Ժյուստինա կամ առաքինիի դժբախտությունը» (1969 թ.) կինոնկարում, որտեղ նա նկարահանվել էր բոլորովին մերկ։ 1967 թվականին` ֆիլմերից մեկի նկարահանման ժամանակ, Ռոմինան ծանոթացել է իտալացի երգիչ Ալ Բանոյի հետ և երեք տարի անց` ամուսնացել նրա հետ։

1975 թվականից նրանք սկսեցին ելույթներ ունենալ միասին, մեծ ճանաչում ձեռք բերեցին Եվրոպայի ու Լատինական Ամերիկայի երկրներում։ Հատկապես հանրահայտ էին նրանց «Sharazan» (1981 թ.), «Felicita`» (1982 թ.), «Che angelo sei» (1982 թ.), «Ci sara» (1984 թ.), «Sempre, Sempre» (1986 թ.) և «Liberta`» (1987 թ.) երգերը, իսկ «Ci sara» երգը 1984 թվականին, Սան-Ռեմոյի փառատոնում գրավեց առաջին տեղը։ Միասին նրանք ձայնագրել են ավելի քան քսան երաժշտական ալբոմ, երկու անգամ մասնակցել են Եվրատեսիլ երգի մրցույթին (1976 թ., 1985 թ.): Նրանց երգերից շատերը դարձել են հիթեր։

1984 թվականին զույգն այցելել է ԽՍՀՄ, որտեղ նրանց մասնակցությամբ նկարահանվել է «Կախարդական սպիտակ գիշեր» երաժշտական ֆիլմը։ 1985 թվականին, «Felicita`» ալբոմի համար ստացել են գերմանական Golden Globe պարգևը։ Այդ ալբոմը միայն Գերմանիայում վաճառվել էր ավելի քան վեց միլիոն տպաքանակով։ Համատեղ ստեղծագործական կյանքի ընթացքում, մինչև 1996 թվականը, Ալ Բանո և Ռոմինա Փաուեր զույգը վաճառել է 65 միլիոն ձայնասկավառակ։

1999 թվականին Ալ Բանոն և Ռոմինա Փաուերը ամուսնալուծվեցին։ Ալ Բանոն շարունակեց իր երգչի սոլո կարիերան, իսկ Ռոմինան ժամանակավորապես հեռացավ երաժշտության աշխարհից։ Այնուամենայնիվ, 2013 թվականին, Ալ Բանոյի 70-ամյակի կապակցությամբ, հոբելյարի հետ միասին նա հայտնվեց բեմին։

2006-2007 թվականներին, Ռոմինան Միլանում կազմակերպեց իր նկարների ցուցահանդեսը։ 2007 թվականին Արիզոնայում տուն գնեց և որոշեց լքել Իտալիան։ Նա ցանկանում էր ինքնահաստատվել որպես երգիչ և գրող, որը չէր կարող անել Իտալիայում, քանի որ այնտեղ նրան դեռևս ընկալում էին որպես Ալ Բանոյի կին։ 2012 թվականին թողարկվել է նրա «Da lontano» ալբոմը, որը ձայնագրվել էր դեռևս 1998-1999 թվականներին։ 2014 թվականից Ռոմինա Փաուերն ու Ալ Բանոն հաճախակի ելույթներ են ունենում միասին։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-1999 թվականներին Ռոմինա Փաուերն ամուսնացած է եղել իտալացի երգիչ Ալ Բանոյի հետ։ Նրանք ունեցել են չորս երեխա` մեկ որդի և երեք դուստր։ 1994 թվականի հունվարի 6-ին նրանց ավագ դուստրը` Իլենիա Կարիզին, Նոր Օռլեանում, դեռևս չպարզված հանգամանքներում անհայտ կորել է և մինչ օրս նրա գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ։

Ֆիլմագրության ընտրանին[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1965 Տնային տնտեսություն իտալական ձևով Menage all'italiana Ստելլա Ռոբոտտի
1966 Ես ինչպես սովորեցի սիրել կանանց Come imparai ad amare le donne Իռենե
1967 Արևի տակ Nel sole Լորենա Վիվալդի
1968 Աշխարհի ոսկին L'oro del mondo Լորենա Վիվալդի
1968 24 ժամ կնոջ կյանքից Vingt-quatre heures de la vie d'une femme Մարիետա
1969 Մարքիզ դը Սադի Ժյուստինան Marquis de Sade: Justine Ժյուստինա
1969 Անկուշտները Femmine insaziabili Գլորիա Բրիգհտոն
1970 Հրեշտակներն առանց դրախտի Angeli senza paradiso Աննա Ռոսկոֆ
1983 Շամպայն դրախտում Champagne in paradiso -
1996 Սանդոկանի վերադարձը Il ritorno di Sandokan Մահառանի Սուրամա
2007 Սթրիփ - ակումբի հեքիաթները Go Go Tales Յոլանդա Վեգա

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ Բանոյի հետ

Տարեթիվը Անվանումը
1975 Atto I
1978 1978
1979 Aria pura
1981 Sharazan (իսպաներեն)
1982 Felicità
1982 Felicidad (իսպաներեն)
1982 Che angelo sei
1983 Que ángel será (իսպաներեն)
1984 The Golden Orpheus Festival 1984
1984 Effetto amore
1986 Sempre sempre
1986 Siempre siempre (իսպաներեն)
1987 Libertà!
1987 Libertad (իսպաներեն)
1988 Fragile
1988 Fragile (իսպաներեն)
1990 Fotografia di un momento
1990 Fotografía de un momento (իսպաներեն)
1990 Weihnachten bei uns zu Hause (also known as Corriere di Natale)
1991 Navidad ha llegado (իսպաներեն)
1991 Vincerai
1991 Vencerás (իսպաներեն)
1993 Notte e giorno
1993 El tiempo de amarse (իսպաներեն)
1995 Emozionale
1995 Amor sagrado (իսպաներեն)
1996 Ancora... Zugabe
2015 The Very Best – Live aus Verona

Սոլո

Տարեթիվը Անվանումը
1969 12 canzoni e una poesia
1974 Ascolta, ti racconto di un amore
1974 Con un paio di Blue-Jeans
2012 Da lontano

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #140501703 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոմինա Փաուեր» հոդվածին։