Ռոման Ֆեդորիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոման Ֆեդորիվ
Ծնվել էդեկտեմբերի 1, 1930(1930-12-01)
ԾննդավայրԲրատկովցի, Լեհաստան
Վախճանվել էմարտի 14, 2001(2001-03-14) (70 տարեկան)
Վախճանի վայրԼվով, Ուկրաինա
ԳերեզմանԼիչակիվ գերեզմանատուն
Մասնագիտությունլրագրող
Լեզուուկրաիներեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունԼվովի համալսարան
Ժանրերվեպ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան

Ռոման Ֆեդորիվ (ուկրաիներեն՝ Рома́н Микола́йович Фе́дорів, դեկտեմբերի 1, 1930(1930-12-01), Բրատկովցի, Լեհաստան - մարտի 14, 2001(2001-03-14), Լվով, Ուկրաինա), ուկրաինացի գրող, լրագրող, խմբագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոման Ֆեդորիվը ծնվել է 1930 թվականին Իվանո Ֆրանկովսկի Բրատկովցի գյուղում, գյուղացու ընտանիքում։ 1967 թվականին ավարտել է Լվովի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, այնուհետև աշխատել է տեղական մամուլում։ 1950-1953 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1956 թվականից աշխատել է «Մոլոդյոժ Ուկրաինի» թերթում, 1968 թվականին եղել է «Жовтень» գեղարվեստական ամսագրի խմբագիրը, ընտրվել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր։ Ամսագրում նախաձեռնել է կատեգորիա ուկրաինական սփյուռքի մոռացված գրողների և հրատարակիչների համար։ 1970-1980-ական թվականները Ֆեդորիվի համար եղել են արդյունավետ։ Ուկրաիներեն գրել է մի շարք գրքեր պատմական և ժամանակակից թեմաներով[2]։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 2001 թվականի մարտի 14-ին։ Թաղված է Լվովի Լիչակովսկի գերեզմանատանը[3]։

Հուշարձան գրող Ռոման Ֆեդորիվի գերեզմանին՝ Լիչակովի գերեզմանատանը (Լվով)

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տպագրվել սկսել է 1955 թվականից։ Առանձին հրատարակությամբ լույս են տեսել նովելների, պատմվածքների ժողովածուներ։

  • «Հոկտեմբերյան սոնատ», 1959
  • «Հետքեր քարաժայռերի վրա», 1963
  • «Սպիտակ թխկու օրորոցը», 1970
  • «Ձարխոտի գույնը», 1969
  • «Մաքուր հատիկ», 1974

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://web.archive.org/web/20170208180329/http://zbruc.eu/node/26557
  2. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
  3. «Могила Романа Федоріва, письменника ::: альбом Львів, Личаківський цвинтар: випадковий погляд ::: РАЗНОЕ » Разное / фото 6425824 800 x 601 io.ua». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.