Ռոզա Փաշինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոզա Փաշինյան
Ծնվել էհունվարի 7, 1924(1924-01-07)
ԾննդավայրՂարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 16, 2017(2017-06-16) (93 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1946)
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրՀայկական պետական մանկավարժական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ

Ռոզա Հմայակի Փաշինյան (հունվարի 7, 1924(1924-01-07), Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 16, 2017(2017-06-16), Երևան, Հայաստան), հասարակական-քաղաքական գործիչ, ՀԼԿԵՄ կենտկոմի երկրորդ քարտուղար (1949-1952), ՀԽՍՀ երկրորդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր (1947-1952), հայ պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1941 թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է Կիրովականի № 3 միջնակարգ դպրոցը
  • 1941-1944 թթ. ՀԼԿԵՄ Կիրովականի շրջկոմում՝ հաշվառման բաժնի վարիչ, երկրորդ քարտուղար
  • 1942-1946 թթ. հեռակա սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի (այժմ Հայկական պետական մանկավարժական համալսարան), պատմության ֆակուլտետում։
  • 1944-1949 թթ. ՀԼԿԵՄ Կիրովականի շրջկոմի առաջին քարտուղար։
  • 1949-1952 թթ. ՀԼԿԵՄ կենտկոմի երկրորդ քարտուղար։
  • 1952-1956 թթ. Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ՍՄԿՊ պատմության ամբիոնի ասպիրանտ։
  • 1961 թ. պաշտպանեց թեկնածուական ատենախոսությունը՝ «Հայաստանի աշխատավոր կանանց մասնակցությունը պրոլետարական հեղափոխական շարժմանը» թեմայով։
  • 1956-1962 թթ. Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայի և ուսումնական բաժնի վարիչ։
  • 1962-1966 թթ. Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ՍՄԿՊ պատմության ամբիոնի դոցենտի պաշտոնոկատար։
  • 1967-2009 թթ. Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ՍՄԿՊ պատմության, հետագայում՝ քաղաքագիտության և քաղաքական պատմության ամբիոնի դոցենտ։

Գիտական աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողջ գիտահետազոտական գործունեությունը նվիրված է մի թեմայի՝ հայ կինը պատմության տարբեր շրջադարձային ժամանակահատվածներում։ Սկզբում նրա ուսումնասիրության կենտրոնում հայ հեղափոխական կանայք էին, որոնց նվիրված էր թե ատենախոսությունը և թե առաջին մենագրությունը («Հայ ռևոլյուցիօն կանայք», Երևան, 1963)։ Օգտվելով ԽՍՀՄ-ի տարբեր քաղաքների արխիվային ու թանգարանային հարուստ նյութերից, ինչպես նաև հին հեղափոխականների հուշերից, հեղինակը՝ Հանրապետության տարբեր պարբերականներում լույս է ընծայում բազմաթիվ հոդվածներ, նվիրված հայ հեղափոխական կանանց, մասնավորապես՝ Լուսիկ Լիսինյանին, Աղավնի Բուդումյանին, Վերգինե Մխիթարյանին, Արփինե Նազարբեկյանին, Փառանձեմ Բաբայանին և բազմաթիվ այլ կանանց, 300-ից ավելի հեղափոխականներին, տարբեր հերոսներին, նույնիսկ այլ ազգի՝ Վալենտինա Դրուժինինայն[1]։

Այնուհետև, հեղինակի մի շարք հոդվածներ նվիրված են հայ կանանց մասնակցությանը Հայրենական մեծ պատերազմին։

Հետագայում, պատմական նոր ժամանակաշրջանում, դարձյալ կանայք, բայց այս անգամ արցախյան հերոսամարտի հերոսուհիները՝ բուժքույր, մայր, դերասանուհի (Աղավնի Սահակյան, Ժաննա Գալստյան, Գայանե Մեջլումյան, Սիրանուշ Առուշանյան և շատ ու շատ ուրիշներ)։

Վերջապես հեղինակը անդրադարձել է 19-ռդ դարի վերջին արևմտահայ ազգային ազատագրական պայքարին՝ ՈՒրֆայի ու Վանի, Շատախի ինքնապաշտպանական մարտերի հերոսուհիներին։ Նա ուսումնասիռել է նաև Տարոնի ու Սասունի, Մուսալեռան ու Շապին Գարահի սարի, Զեյթունի պայքարին իրենց ներդրումը բերած հայ կանանց գործունեությանը։ Վերը նշված պատմական իրադարձություններին նվիրված բազմաթիվ հոդվածներից մի մասը՝ 60-ից ավելի հոդվածներ, ընդգրկված են «Նվիրում» ժողովածուի մեջ[2]։ Բացի դրանից, այդ թեմաներին նվիրված զեկուցումներով նա հանդես է եկել Հանրապետության մի շարք գիտական կոնֆերանսներում։

Հասարարական գործնեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կիրովականի № 3 միջնակարգ դպրոցի աշակերտական կոմիտեի նախագահ, կոմերիտական կազմակերպոււթյան քարտուղար[3]։
  • Կիրովականի շրջսովետի դեպուտատ, շրջկոմի պլենումի անդամ, բյուրոյի անդամության թեկնածու։
  • ՀԱՄԼԿԵՄ 11-րդ համագումարի դելեգատ[4]։
  • ՀՍՍՀ երկրորդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր (1947-1952)[5]
  • ՀԼԿԵՄ 13-րդ և 14-րդ համագումարների դելեգատ։
  • Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի սկզբնական կուսակցական կազմակերպության քարտուղար։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո նշան» շքանշան
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամակաշրջանում ցուցաբերած աշխատանքային սխրագործության համար» մեդալ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Լուսիկ «Լիսինյան, հուշեր, նամակներ, քաղվածքներ օրագրից», - կազմեց, առաջբանը և ծանոթությունը գրեց Ռոզա Փաշինյանը,- Հայպետհրատ, Երևան, 1958, 102 էջ։
  • «Մեծ պայքարի հերոսները»,- համահեղինակ,- «Հայաստան» հրատարակչություն,- Երևան,- 1985, 284 էջ
  • «Հայ ռևռլյուցիոն կանայք»,- «Հայպետհրատ»,- Երևան, 1963,- 195 էջ
  • «Նվիրում»,- հոդվածների ժողովածու,- «Զանգակ-97» հրատարակչություն,- 2003,- 372 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վ. Արամյան, «Դեպուտատության երիտասարդ թեկնածուն»,- «Ավանգարդ» օրաթերթ,- 8 դեկտեմբերի, 1947 թ., № 101 (1947)թ.
  • Ա. Սարգսյան,- «Շրջկոմի քարտուղարը», - «Ավանգարդ» օրաթերթ,- 25 հունվարի, 1947 թ. № 8 (4713)
  • Г. Маркарян,- «Молодой кандидат», - «Сталинец», - 22 января, 1947, № 5, (576)
  • «Հայրենիքի դուստրը՝ Ռոզա Հմայակի Փաշինյան», - «Պիոներ կանչ», - № 4 (1109), 19 հունվարի, 1947 թ.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերիկ Դավթյան,- «Լավ գործի սկիզբը»,- «Լենինյան ուղիով», ՀՀՊ ԿԿ-ի ամսագիր,- 7 հուլիսի, 1964 թ.
  • Ա. Սահակյան, Ռ. Ավագյան, - «Հայ ժողովրդի անմոռաց դուստրերը», - «Սովետական Հայաստան» օրաթերթ, - 4 հուլիսի, 1964, № 157, (13195)
  • Ա. Փարեմուզյան, - «Հայ ռևոլյուցիոն կանայք», - «Հայաստանի աշխատավորուհի» ամսագիր, - № 3, 1964 թ.
  • Գրիգոր Հակոբյան, - «Գիրք, որի կարիքը վաղուց սպասվում էր»,- «Ավանգարդ» օրաթերթ, - 18 փետրվարի, 1964 թ., № 21 (6818)։
  • Կիմա Պապիկյան, - «Հաջողություն Ձեզ ընկ. Փաշինյան»,- «Ավանգարդ» օրաթերթ,- 7 մարտի, 1963 թ., № 29 (6670)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռոզա Փաշինյան, «Ռևոլյուցիայի մարտիկները, Վալենտինա Դրուժինինա»,- «Ավանգարդ» (օրաթերթ),- № 127, (5533), 22 հոկտեմբերի,- 1957
  2. Ռ. Փաշինյան,- «Նվիրում»,-Զանգակ - 97,- 2003
  3. Г. Маркарян,- «Молодой кандидат»,- «Сталинец»,- 22 января,- 1974,- № 5
  4. «Комсомольская правда»,- № 284 (6916), 3 декабря,- 1947
  5. «Սոցիալիստական արշավ» (օրաթերթ), - № 3 (1362), 16 հունվարի, - 1947 թ.